https://arm.sputniknews.ru/20260607/qvearkeci-verjnakan-khaghaghutjan-ogtin-papikjany-yntrateghamas-er-ekel-knvoj-het-103185446.html
Քվեարկեցի վերջնական խաղաղության օգտին. Պապիկյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
Քվեարկեցի վերջնական խաղաղության օգտին. Պապիկյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
Sputnik Արմենիա
Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T15:12+0400
2026-06-07T15:12+0400
2026-06-07T15:28+0400
հայաստան
սուրեն պապիկյան
աժ (ազգային ժողով)
ծանուցագիր
վարժական հավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103183642_0:16:693:406_1920x0_80_0_0_4159a6f451d2c3d2d5d499b08bd51d1e.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընտրատեղամաս այցելեց կնոջ` Արմինե Մուրադյանի հետ և հայտարարեց, որ քվեարկել է խաղաղության օգտին։Լրագրողներից մեկը հարցրեց` ինչո՞ւ էր անհրաժեշտ այս օրերին արտերկրից ժամանող տղամարդկանց հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնել։«Կարծում եմ` օրինաչափ է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ»,– պատասխանեց նա։Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այդ ծանուցումները կատարվում են Պապիկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ, Պապիկյանը ժպիտով պատասխանեց. «Մենք արձակուրդում ենք»։Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103183642_0:0:693:520_1920x0_80_0_0_679ed51980da58ffe60f08c5c2733a48.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), ծանուցագիր, վարժական հավաք
հայաստան, սուրեն պապիկյան, աժ (ազգային ժողով), ծանուցագիր, վարժական հավաք
Քվեարկեցի վերջնական խաղաղության օգտին. Պապիկյանը ընտրատեղամաս էր եկել կնոջ հետ
15:12 07.06.2026 (Թարմացված է: 15:28 07.06.2026) Սուրեն Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ընտրատեղամաս այցելեց կնոջ` Արմինե Մուրադյանի հետ և հայտարարեց, որ քվեարկել է խաղաղության օգտին։
«Քվեարկեցի, որպեսզի խաղաղությունը լինի վերջնական և հարատև, մեր զինվորները ծառայեն խաղաղ Հայաստանում»,–ասաց նա։
Լրագրողներից մեկը հարցրեց` ինչո՞ւ էր անհրաժեշտ այս օրերին արտերկրից ժամանող տղամարդկանց հավաքներին մասնակցելու ծանուցագրեր հանձնել։
«Կարծում եմ` օրինաչափ է, որ ՀՀ այն քաղաքացիները, որոնք զինապարտ են, իրենց պարտականությունները կատարեն նաև հայրենիքի առաջ»,– պատասխանեց նա։
Պապիկյանը շեշտեց, որ ընտրական իրավունքները իրացնելուց զատ, պետք է կատարել նաև հայրենիքի հանդեպ պարտականությունները։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այդ ծանուցումները կատարվում են Պապիկյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անմիջական հանձնարարությամբ, Պապիկյանը ժպիտով պատասխանեց. «Մենք արձակուրդում ենք»։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։