00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՔՊ-ն հերքում է ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը

© Photo : ScreenshotԱրայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Հարությունյանի խոսքով՝ պետք է ձև գտնվի, որ պետական, համայնքային ծառայողները կարողանան մասնակցել քարոզարշավին, ու դա չդիտվի որպես վարչական ռեսուրսի կիրառում։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հերքում է ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար, ՔՊ նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը նշեց՝ եթե նման դեպքեր կան, ապա ինքնագործունեություն է եղել։
«Ես նոյեմբերից շտաբի ղեկավարն եմ, կես բառ հանձնարական վարչական ռեսուրսի կիրառման վերաբերյալ կենտրոնական շտաբում չի եղել։ Կենտրոնական շտաբի ղեկավարի տեղակալը ՏԿԵ նախարարն է․ կես բառ, կես հանձնարարական իր կողմից չի եղել։ Մարզպետների կողմից որևէ փաստ չեք կարող ներկայացնել, որ որևէ մարզպետ ուղղորդել է, պահանջել է կամ հանձնարարել վարչական ռեսուրս կիրառել։ Ներքևի օղակում եթե 3-4 օրինակ կարող եք ներկայացնել, ես նույնիսկ կարող եմ ձեզ հետ համաձայնել»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ այսպես կոչված, ներքևի օղակում էլ նման դեպքերը նախկին բարքերի հետևանքն են։
Անդրադառնալով «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի հրապարակած ձայնագրություններին մեկին, որում Արմավիրի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոսն ուսանողներին հանձնարարում է ՔՊ-ի հանրահավաքին գնալ՝ Արայիկ Հարությունյանը նշեց՝ իր տեղեկություններով ծառայողական քննություն կա։
Հարությունյանի խոսքով՝ ընտրություններից հետո քաղհասարակության, ԶԼՄ-ների հետ պետք է քննարկումներ անեն և հասկանան, թե ինչ գործիքակազմ կարելի է ներդնել, որպեսզի այն պետական, համայնքային ծառայողները, որոնք, օրինակ, քարոզարշավի ժամանակ ցանկանում են մասնակցել գործող իշխանության հանրահավաքին, լսել վարչապետի թեկնածուի խոսքը, դա վարչական ռեսուրսի կիրառում չդիտվի։
Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։
Լրահոս
0