00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Փորձում են խոչընդոտել ակտիվ շտաբների աշխատանքը․ «Հայաստան» դաշինք

Բաժանորդագրվել
Մինասյանի խոսքով՝ իրենց ուժն արձանագրել է բաց քվեարկության, ուղղորդվող կամ վերահսկվող քվեարկության դեպքեր, հաղորդումներ են ներկայացրել թե՛ ԿԸՀ, թե՛ դատախազություն, սակայն արձագանք չկա։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Ընտրությունները սկսվելուց առաջ և ամբողջ օրվա ընթացքում իշխանությունը լայնածավալ ռեպրեսիաներ է սկսել ընդդիմադիր քաղաքական միավորների նկատմամբ։ Հրավիրված ասուլիսում ասած «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանը, մասնավորապես անդրադառնալով «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբների պատասխանատուների, համակիրների նկատմամբ իրականացվող գործընթացների մասին։
«Առավոտից ձերբակալություններ են, մարդկանց տանում են հարցաքննության, պահում են մի քանի ժամ, որոշներին բաց թողնում, որոշներին փորձում են մեղադրանքներ առաջադրել, վկայի կարգավիճակ և այլն, այսինքն՝ փորձում են սահմանափակել, խոչընդոտել մեր շտաբների աշխատանքը։ Օրինակ, առավոտյան Գյումրիում իրականացրել են խուզարկություն, ձերբակալել են շտաբների պետերից մեկին, բերել են ԱԱԾ, հետո` ՔԿ, այնտեղ էլ ասել են՝ այստեղ չպետք է բերեիք, տարել են Հակակոռուպցիոն, այնտեղ էլ մի քիչ պահելուց հետո ասել են՝ շփոթել ենք, սխալ մարդու ենք բերել, կներես, ցտեսություն»,- ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հիմա ձերբակալվածներ ունեն Գյումրուց, նաև Նոյեմբերյանից, այն շտաբներում, որոնք ակտիվ են։
Սաղաթելյանը նշեց, որ բազմաթիվ ահազանգեր են ստացել ընտրատեղամասերում ամբողջական վարչական ռեսուրս կիրառելու մասին, փորձում են ուղղորդումներ իրականացնել, «կարուսելի» սխեման են գործի դնում, երբ մարդիկ ընտրատեղամաս են գնում արդեն քվեաթերթիկով։
Սաղաթելյանը հայտարարեց՝ տեղեկություններ կան նաև այն մասին, որ ՔՊ-ն կանխիկով ընտրակաշառք է բաժանում։
Կրկնաքվեարկություն, գաղտնիության խախտում, 14 ձերբակալված. ՆԳՆ–ն ամփոփել է տվյալները
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արծվիկ Մինասյանի խոսքով՝ ոստիկանության Միգրացիայի և քաղաքացիության ծառայության տարբեր բաժանմունքները խնդիրներ են ստեղծել այն քաղաքացիների համար, ովքեր ՀՀ քաղաքացիներ են, սակայն հաշվառում չունեն. կա՛մ ձգձգում են տեղեկանքի տրամադրումը, կա՛մ ուղղորդում են դատարան դիմել։ Դատարաններն էլ կա՛մ հրաժարվում են ընդունել նման դիմումներ, կա՛մ ձգձգում են գործընթացը։ Ըստ Մինասյանի՝ իրենց ահազանգած քաղաքացիներից մեկն առավոտից չի կարողանում վերականգնել իր ընտրական իրավունքը։
Մինասյանի խոսքով՝ իրենց ուժն արձանագրել է բաց քվեարկության, ուղղորդվող կամ վերահսկվող քվեարկության դեպքեր, հաղորդումներ են ներկայացրել թե՛ ԿԸՀ, թե՛ դատախազություն, սակայն արձագանք չկա։
«Ունենք դեպք Դեբետավան բնակավայրից։ 2 անձ բերման են ենթարկվել, մեկին մեղադրանք է ներկայացվել, մյուսին տևական հարցաքննությունից հետո բաց են թողել, սակայն հիմա էլ գյուղում հսկում են ԱԱԾ–ի և Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ խմբերը, որպեսզի միանգամից բերման ենթարկեն այն քաղաքացիներին, ովքեր «Հայաստան» դաշինքի աջակիցներ են կամ քարոզիչներ։ Սրանք հաստատված փաստեր են»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը։
«Հայաստան» դաշինքի անդամները պնդում են՝ իշխանությունը հստակ վարչական ռեսուրս է կիրառում, կատարում են քրեորեն պատժելի ենթադրյալ արարքներ, որոնց համար հետագայում պետք է պատասխանատվության ենթարկվեն։
Արծվիկ Մինասյանը նշեց՝ քիչ առաջ ևս մեկ ահազանգ են ստացել, որ քվեարկությունից հետո հենց ընտրատեղամասի մոտից ևս 1 անձի են բերման ենթարկել։
Իշխան Սաղաթելյանը կատակեց՝ «լավ է՝ ընտրելուց հետո են բռնել, մյուսներին մինչև քվեարկելն են տարել»։
«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների խոսքով՝ խախտվել է նաև մի շարք բուժհաստատություններում ստացիոնար բուժում ստացող քաղաքացիների ընտրական իրավունքը, մասնավորապես, ըստ տեղեկությունների, բազմաթիվ բժշկական հաստատություններ չեն ներկայացրել այն ընտրողների ցուցակները, որոնք ստացիոնար բուժման են և պետք է քվեարկեին շրջիկ քվեարկղերով։
Հիշեցնենք, որ ՆԳՆ –ն ժամը 11։00-ի դրությամբ ստացել է 17 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։Մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 17։00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 224 957 մարդ (ընտրողների 48, 92%–ը)։
Լրահոս
0