00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կրկնաքվեարկություն, գաղտնիության խախտում, 14 ձերբակալված. ՆԳՆ–ն ամփոփել է տվյալները

© SputnikԸնտրություններ
Ընտրություններ

 - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 198 տեղեկություններ ներկայում ստուգման փուլում են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ժամը 17։00-ի դրությամբ ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է 57 ահազանգ։ Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ մամուլի ծառայությունը։
«Արձանագրվել է կրկնաքվեարկության 19, քվեարկության գաղտնիության խախտման 15, ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու 2, ընտրակաշառք տալու 1 և ընտրատեղամասում սառը զենք կրելու 1 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ձերբակալվել է 14 անձ»,– ասված է հայտարարությունում։
Բացի այդ, ըստ ՆԳՆ–ի, ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված ևս 198 տեղեկություններ ներկայում ստուգման փուլում են։ Ոստիկանությունն ուսումնասիրում է նաև մամուլում և սոցիալական հարթակներում տեղ գտած բոլոր հրապարակումները։
Նախարարությունը ներկայացրել է նաև փաստաթղթային և կազմակերպչական աջակցության վիճակագրությունը.

Լրացուցիչ ցուցակներ

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկվելու համար դիմել է 1650 անձ։

Անձը հաստատող փաստաթղթեր

Ընտրություններին մասնակցելու նպատակով համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) է ստացել 916 քաղաքացի։

Զանգեր և խորհրդատվություն

Ծառայության «Զանգերի կենտրոնում» (84-22) ստացվել է 820 զանգ, իսկ անձնագրային բաժիններում ու շրջիկ գրասենյակներում տեղում խորհրդատվություն է տրամադրվել 1250 քաղաքացու։
Հիշեցնենք, որ ՆԳՆ –ն ժամը 11։00-ի դրությամբ ստացել է 17 ահազանգ։ Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։
Այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում։Մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14։00–ի դրությամբ ՀՀ–ում ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։
Լրահոս
0