00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ–ին չեն կարող հանել ԵԱՏՄ–ից, այնտեղ որոշումները լինում են կոնսենսուսով. Փաշինյան

© SputnikՆիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետն անդրադարձավ հայկական գյուղմթերքի հետ կապված արգելքներին և ընդգծեց, որ նման խնդիրներ միշտ էլ լինում են, սակայն ՀՀ–ում գործող որոշ ուժեր փորձում են այդ հարցերը սրել։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ գործող վարչապետ. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանին չեն կարող զրկել ԵԱՏՄ անդամությունից։ Քվեարկությունից հետո նա այդ մասին ասաց լրագրողներից հետ զրույցում։
«ՀՀ-ին չեն կարող հանել ԵԱՏՄ–ից, այնտեղ որոշումները լինում են կոնսենսուսով»,– նշեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ ՀՀ–ն և մյուս անդամ երկրները ունեն նաև վետոյի իրավունք։
«Ինչ վերաբերում է «ԵԱՏՄ, թե ԵՄ» հանրաքվե անցկացնելուն, ապա դրա համար պետք է լինի հանրաքվեի առարկա, իսկ այդ առարկայի համար Հայաստանն առնվազն պետք է պաշտոնապես դիմած լինի ԵՄ անդամ դառնալու համար կամ պետք է ունենա ԵՄ անդամ դառնալու կարգավիճակ։ Այս պահին երկուսն էլ դեռ չկա, քանի որ մենք օբյեկտիվորեն դրան պատրաստ չենք հիմա։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք ձևի համար դիմում։ Աղմուկ–աղաղակ անելու համա՞ր։ Մենք հիմա հանդարտ կշարունակենք բարեփոխումների ճանապարհը, ինչպես նաև ԵՄ մեր գործընկերների գնահատականը կլինի»,– ընդգծեց նա։
Փաշինյանի համոզմամբ` ԵԱՏՄ գործընկերները տակտիկական առումով մի փոքր ճիշտ չեն մոտենում հարցին, և ԵԱՏՄ ընկալումը մեր երկրում բարձրացնելու փոխարեն ամեն ինչ անում են, որ այդ ընկալումը Հայաստանում իջնի։
Այն հարցին, թե արդյոք ԵԱՏՄ–ի հետ հարաբերությունների վատթարացման դեպքում հարցականի տակ կդրվեն նաև Չինաստանի հետ հարաբերությունները, Փաշինյանը հիշեցրեց, որ անցած տարի Հայաստանը Չինաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր է ստորագրել, և ընտրությունների արդյունքներով այդ հարաբերությունները չեն փոխվի բացասական ենթատեքստով։
«Ես վստահ եմ, որ ռազմավարական գործընկերությունը կշարունակվի նաև ապագայում։ Երկու երկրներն էլ այդ հարցում հետաքրքրված են հատկապես TRIPP–ի շրջանակում»,– վստահեցրեց նա։
Ինչ վերաբերում է ՌԴ կողմից կիրառվող սանկցիաներին հայկական գյուղմթերքի հետ կապված, Փաշինյանն ասաց, որ նման խնդիրներ միշտ էլ լինում են, սակայն ՀՀ–ում գործող որոշ ուժեր փորձում են այդ հարցերը սրել։
«ԵԱՏՄ–ում այս կարգի աշխատանքային հարցեր միշտ լինում են։ ԵԱՏՄ օրակարգում նման հարցեր լինում են, որոնք միշտ քննարկում ենք` ֆիտոսանիտարական հարցեր, ստանդարտներ, արտահանումներ, ապրանքների ծագում։ ԵԱՏՄ անդամ երկրները, ընդհակառակը, անհանգստացած են, որ հանկարծ 3–րդ երկրներից ապրանքներ չներկրվեն միության տարածք, դառնան «ԵԱՏՄ ապրանք» և վերարտահանվեն ԵԱՏՄ այլ երկիր»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել էին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ Փաշինյան
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Լրահոս
0