https://arm.sputniknews.ru/20260607/gvortsynkerneri-het-kqnnarkenq-khndirnery-mirzvojany-hhrd-haraberutjunneri-masin-103157124.html
Գործընկերների հետ կքննարկենք խնդիրները. Միրզոյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
Գործընկերների հետ կքննարկենք խնդիրները. Միրզոյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
Sputnik Արմենիա
ՀՀ արտգործնախարարն ընդգծեց` ՌԴ–ի հետ հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T11:54+0400
2026-06-07T11:54+0400
2026-06-07T13:21+0400
հայաստան
արարատ միրզոյան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103155457_0:84:1600:984_1920x0_80_0_0_c8fbf5fc363305827f7400513635b394.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համոզված է` ՌԴ–ի հետ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն երկու երկրներին։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ–ՌԴ հարաբերություններին։Նրա խոսքով` ՌԴ–ի հետ հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն, և հույս հայտնեց, որ ընտրություններից հետո ռուսաստանցի գործընկերների հետ հնարավոր կլինի քննարկել եղած խնդիրները, որոնք ցանկացած երկու հարաբերությունում ժամանակ առ ժամանակ լինում են։Միրզոյանը նաև անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որ Հայաստանը գնում է ուկրաինացման սցենարով, ու դրա հետևանքները շատ ծանր են լինելու։«Առաջին անգամ չէ, որ նա հակահայ հայտարարություններ է անում։ Նա պետության նախագահ է, իսկ ես արտգործնախարար, այնպես որ համեստաբար խորհուրդ կտամ իր երկրի գործերով զբաղվել, իր պետության ընտրած ճանապարհի մասին մտածել»,– ասաց ԱԳ նախարարը։Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103155457_89:0:1512:1067_1920x0_80_0_0_204cd80ba0eb38184aefa50ee113b3a1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արարատ միրզոյան, ռուսաստան
հայաստան, արարատ միրզոյան, ռուսաստան
Գործընկերների հետ կքննարկենք խնդիրները. Միրզոյանը` ՀՀ–ՌԴ հարաբերությունների մասին
11:54 07.06.2026 (Թարմացված է: 13:21 07.06.2026) ՀՀ արտգործնախարարն ընդգծեց` ՌԴ–ի հետ հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը համոզված է` ՌԴ–ի հետ հնարավոր կլինի գտնել այնպիսի լուծումներ, որոնք ձեռնտու կլինեն երկու երկրներին։ Նա այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ–ՌԴ հարաբերություններին։
Նրա խոսքով` ՌԴ–ի հետ հարաբերությունները որոշակի առողջացման կարիք ունեն, և հույս հայտնեց, որ ընտրություններից հետո ռուսաստանցի գործընկերների հետ հնարավոր կլինի քննարկել եղած խնդիրները, որոնք ցանկացած երկու հարաբերությունում ժամանակ առ ժամանակ լինում են։
«Մենք տեսանք հայտարարություններ, իրենց անվտանգության խորհրդից տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, մեդիա և փորձագիտական հանրության ներկայացուցիչներ պարբերաբար արտահայտվում են և հանդես գալիս շատ ընդգծված կերպով ՀՀ իշխանություններին քննադատող և սուր խոսքերով։ Որոշակի ուղղորդման փորձեր էլ ենք տեսել, ինչպես նաև տնտեսական սանկցիաներ` ծաղիկների, մրգերի, բանջարեղենի, ջերմուկի արտահանման արգելք։ Դա ուզես–չուզես որոշակի կերպով կապում ես ընտրությունների հետ»,– ասաց Միրզոյանը։
Միրզոյանը նաև անդրադարձավ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, որ Հայաստանը գնում է ուկրաինացման սցենարով, ու դրա հետևանքները շատ ծանր են լինելու։
«Առաջին անգամ չէ, որ նա հակահայ հայտարարություններ է անում։ Նա պետության նախագահ է, իսկ ես արտգործնախարար, այնպես որ համեստաբար խորհուրդ կտամ իր երկրի գործերով զբաղվել, իր պետության ընտրած ճանապարհի մասին մտածել»,– ասաց ԱԳ նախարարը։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը
սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։