https://arm.sputniknews.ru/20260607/fransian-hh-ishkhanutjany-ognel-e-hamacancum-argelapakel-qnnadatutjuny-zlm-103187225.html
Ֆրանսիան օգնել է ՀՀ իշխանությանը և համացանցում արգելափակել քննադատությունը․ ԶԼՄ
Ֆրանսիան օգնել է ՀՀ իշխանությանը և համացանցում արգելափակել քննադատությունը․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Պարբերականը նշում է, որ համացանցին հետևում են VIGINUM հատուկ ստորաբաժանման սպաները։ 07.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-07T15:34+0400
2026-06-07T15:34+0400
2026-06-07T15:42+0400
հայաստան
ֆրանսիա
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68612995_0:109:1600:1010_1920x0_80_0_0_c82c449fa6a22c5d6c17ffc82682aedd.jpg
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ֆրանսիական հատուկ ծառայություններն ակտիվ օգնել են Հայաստանի գործող իշխանություններին խորհրդարանական ընտրություններից առաջ համացանցում արգելափակել վերջիններիս հասցեին հնչող քննադատությունները: Այս մասին հայտնում է «Journal du Dimanche» թերթը։Ըստ թերթի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող բոլոր տեղեկություններն անցնում են կիբեռոլորտի ֆրանսիացի մասնագետների տեղադրած լրացուցիչ ֆիլտրերի միջով։Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը Փարիզի և Երևանի միջև ստորագրվել է մայիսի սկզբին: Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան էր այցելել և հայտարարել, որ Հայաստանի և Մոլդովայի ներկայիս իշխանություններին ցուցաբերվող իր աջակցությունը չի համարում միջամտություն այդ երկրների գործերին:Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/0e/68612995_144:0:1565:1066_1920x0_80_0_0_51cdfed48a8e2ff7312778986215e2c9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան
հայաստան, ֆրանսիա, նիկոլ փաշինյան
Ֆրանսիան օգնել է ՀՀ իշխանությանը և համացանցում արգելափակել քննադատությունը․ ԶԼՄ
15:34 07.06.2026 (Թարմացված է: 15:42 07.06.2026) Պարբերականը նշում է, որ համացանցին հետևում են VIGINUM հատուկ ստորաբաժանման սպաները։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Ֆրանսիական հատուկ ծառայություններն ակտիվ օգնել են Հայաստանի գործող իշխանություններին խորհրդարանական ընտրություններից առաջ համացանցում արգելափակել վերջիններիս հասցեին հնչող քննադատությունները: Այս մասին հայտնում է «Journal du Dimanche» թերթը։
«Այլախոհության դեմ պայքարելու համար հայկական իշխանությունները վայելում են ֆրանսիական հետախուզության ակտիվ աջակցությունը։ VIGINUM հատուկ ստորաբաժանման սպաները հետևում և արգելափակում են համացանցում հրապարակվող այն արտահայտությունները, որոնք հակասում են պաշտոնական հռետորաբանությանը»,- ասվում է հոդվածում։
Ըստ թերթի` Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին վարկաբեկող բոլոր տեղեկություններն անցնում են կիբեռոլորտի ֆրանսիացի մասնագետների տեղադրած լրացուցիչ ֆիլտրերի միջով։
Նշվում է, որ համապատասխան համաձայնագիրը Փարիզի և Երևանի միջև ստորագրվել է մայիսի սկզբին: Այն ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստան էր այցելել և հայտարարել, որ Հայաստանի և Մոլդովայի ներկայիս իշխանություններին ցուցաբերվող իր աջակցությունը չի համարում միջամտություն այդ երկրների գործերին:
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական
ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։