00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
09:31
28 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:09
50 ր
Ուղիղ եթեր
11:00
10 ր
Ուղիղ եթեր
13:00
10 ր
Ուղիղ եթեր
14:00
9 ր
Ուղիղ եթեր
17:00
11 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:59
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ես ինձ երջանիկ եմ զգում. Հայկ Մարությանը` ընտրողների ակտիվության մասին

Բաժանորդագրվել
Հաշվի առնելով երկար տարիների փորձը` Հայկ Մարությանը կարծում է, որ ընտրողների բարձր մասնակցությունը հենց ընդդիմության քվեներն են։
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Նոր ուժ» կուսակցության նախագահ Հայկ Մարությանն այսօր իրեն երջանիկ է զգում, քանի որ քաղաքացիների քաղաքական ակտիվությունը բարձր է եղել, ու դա նրան գոհացրել է։ Նա այդ մասին ասաց Երևանի 4/53 ընտրատեղամասում քվեարկելուց հետո։
«Ես հիմա ինձ երջանիկ եմ զգում։ Հիմա տեսնում ենք, որ ժողովուրդն արթնացել է, զգում է, որ ինքն է որոշում, թե ուր պետք է գնա Հայաստանը, ինչպիսի Հայաստան պետք է լինի, և սա ինձ համար իսկապես շատ երջանիկ փաստ է»,– նշեց նա։
Հաշվի առնելով երկար տարիների փորձը` Մարությանը կարծում է, որ այս բարձր մասնակցությունը հենց ընդդիմության ձայներն են։
«Իշխանությունը, իր լծակները աշխատացնելով և վարչական ռեսուրսն օգտագործելով, այնպես է անում, որ իր ձայներն այսպես թե այնպես հասնեն տեղ, որը մենք տեսանք Երևանի ավագանու վերջին ընտրությունների ժամանակ»,– ասաց վարչապետի թեկնածուն։
Մարությանն ավելացրեց, որ իր ղեկավարած ուժից ձերբակալվածներ չկան, իսկ ինչ վերաբերում է խախտումներին, ապա օրվա վերջ կամփոփեն բոլոր ահազանգերը և հայտարարություն կանեն։
Ինչ վերաբերում է հետընտրական գործընթացներին, ապա նա կարծում է` այդ բոլոր պրոցեսները որոշում է ժողովուրդը, և այդպես շարժվում է և՛ ընդդիմությունը, և՛ իշխանությունը։
Հարցին` եթե ՔՊ–ն հաղթի ընտրություններին, Մարությանի թիմը կընդունի՞ նրանց հաղթանակը, նա արձագանքեց. «Եթե խախտումներ չկան, կատարվում է ընտրություն, մենք, բնականաբար, պետք է հարգենք ժողովրդի ընտրությունը»։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։
Ժամը 14։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 847 226 մարդ (33,84%)։
Լրահոս
0