00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Երեք ծիրան կարող են»․ Կարապետյանը հեգնանքով պատասխանեց արտահանումը փոխարինելու հարցին

© Photo : press office of the Strong Armenia AllianceՍամվել Կարապետյան
Սամվել Կարապետյան - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
«Ուժեղ Հայաստանի» առաջնորդը հայտարարեց, որ ռուսական սահմանափակումները խնդիրներ են ստեղծում հայկական բիզնեսի համար:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը հեգնանքով պատասխանեց ռուսական սահմանափակումների ֆոնին հայկական ապրանքների սպառման այլընտրանքային շուկաների մասին հարցին:

«Երեք ծիրան կարող են երևի։ Դրանից ավել՝ չգիտեմ», - քվեարկելուց հետո ասաց նա լրագրողներին։

Քաղաքական գործիչը միաժամանակ խոստովանեց, որ դեմ է այդ արգելքներին, քանի որ դրանից տուժում են հայ գործարարներն ու հայ ժողովուրդը:
«Ես չեմ կարող ընդունել որևէ քայլ որևէ երկրի կողմից, եթե այդ քայլը վնաս է հասցնում հայ ժողովրդին», - նշեց նա:
Կարապետյանը կարծում է, որ Հայաստանը պետք է բոլորի հետ լավ հարաբերություններ ունենա։
«Մենք չենք կարող ասել, որ միայն լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի կամ միայն լավ հարաբերություններ ԱՄՆ-ի հետ։ Մեր դեպքում բալանս միանշանակ կլինի», - ասաց ընդդիմադիր դաշինքի առաջնորդը։
Հիշեցնենք` մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Լրահոս
0