00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

1 օրում 59 քրեական վարույթ է նախաձեռնվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ․ ՔԿ

© SputnikՔվեատուփ
Քվեատուփ - Sputnik Արմենիա, 1920, 07.06.2026
Բաժանորդագրվել
Քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 9 անձ:
ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Միայն այսօր ընտրական հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 59 քրեական վարույթ, որից 43-ը՝ մարզային, 16-ը՝ Երևան քաղաքի քննչական ստորաբաժանումներում: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Քրեական վարույթների մեծ մասը՝ 30, նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածով (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը):
17 քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով (քվեարկության գաղտնիությունը խախտելը)։ 9 քրեական վարույթ նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելը), իսկ 3-ը՝ 314-րդ հոդվածով (ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելը)։
Քրեական վարույթների շրջանակում ձերբակալվել է 9 անձ:
Հավելենք, որ ՀՀ գլխավորր դատախազության Հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանի հաղորդմամբ էլ՝ փետրվարի 7-ից մինչ այսօր ժամը 18։00-ը ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում, 186-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 300 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Կրկնաքվեարկություն, գաղտնիության խախտում, 14 ձերբակալված. ՆԳՆ–ն ամփոփել է տվյալները
Հակոռուպցիոն կոմիտեի տվյալներով էլ 2026 թվականի փետրվարի 7-ից մինչ օրս ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնվել է 115 քրեական վարույթ: Ձերբակալվել է 214 անձ, քրեական հետապնդում է հարուցվել 237 անձի նկատմամբ, 17 մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մեղադրյալներից 50-ի նկատմամբ կալանք է ընտրվել, 41-ի նկատմամբ՝ տնային կալանք։
102-ի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ:

Միայն հունիսի 7-ին քրեական հետապնդում է հարուցվել 33 անձի նկատմամբ, որոնցից 28-ը ձերբակալվել են:
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք:
Լրահոս
0