https://arm.sputniknews.ru/20260606/varzhakan-havaqic-khusapely-hangecnum-e-3-tarva-azatazrkman-datakhazutjan-nakhazgushacumy-103119936.html
Վարժական հավաքից խուսափելը հանգեցնում է 3 տարվա ազատազրկման. դատախազության նախազգուշացումը
Վարժական հավաքից խուսափելը հանգեցնում է 3 տարվա ազատազրկման. դատախազության նախազգուշացումը
Sputnik Արմենիա
Դատախազությունը շեշտել է, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական... 06.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-06T17:10+0400
2026-06-06T17:10+0400
2026-06-06T17:10+0400
հհ գլխավոր դատախազություն
վարժական հավաք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_0:49:1601:949_1920x0_80_0_0_b18ec682ccbb13243e547bdbcfa60f17.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վարժական հավաքներից խուսափելը հանգեցնում է մինչև 3 տարի ազատազրկման։ Այս մասին նախազգուշացում է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։Դատախազությունից հավելել են, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ուժայինները «Զվարթնոց» ժամանողներին 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր են հանձնում՝ ենթադրաբար հունիսի 7-ին կայանալիք քվեարկությանը նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։ ՊՆ ռազմական ոստիկանությունը չէր հերքել լուրը՝ նշելով, որ «իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։Այսօր առավոտյան էլ իշխանամետ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունն արգելել է երկրից մեկնել վերջերս Ռուսաստանից ժամանած զորակոչային տարիքի այն քաղաքացիներին, որոնք միայն ընտրությանը մասնակցելու համար են ՀՀ ժամանել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/06/10/43590318_85:0:1508:1067_1920x0_80_0_0_ea0ee789ea0547b68865684d5d41fc0c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ գլխավոր դատախազություն, վարժական հավաք
հհ գլխավոր դատախազություն, վարժական հավաք
Վարժական հավաքից խուսափելը հանգեցնում է 3 տարվա ազատազրկման. դատախազության նախազգուշացումը
Դատախազությունը շեշտել է, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Վարժական հավաքներից խուսափելը հանգեցնում է մինչև 3 տարի ազատազրկման։ Այս մասին նախազգուշացում է տարածել
ՀՀ գլխավոր դատախազությունը։ «Զինվորական կոմիսարիատ չներկայանալն ու վարժական հավաքներից խուսափելը համարվում է հանցագործություն: Քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի 1-ին մասով քրեական պատասխանատվություն է նախատեսված հայտարարված վարժական հավաքից խուսափելու համար։ Այս արարքի համար որպես պատիժ նախատեսված է նաև ազատազրկում՝ 1-3 տարի ժամկետով»,– ասված է հայտարարությունում։
Դատախազությունից հավելել են, որ ծանուցում ստացած բոլոր քաղաքացիները պարտավոր են ժամանակին ներկայանալ իրենց զինվորական հաշվառման մարմիններ՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
Ավելի վաղ լուր էր տարածվել, որ ուժայինները «Զվարթնոց» ժամանողներին 25-օրյա զինվորական հավաքների ծանուցագրեր են հանձնում՝ ենթադրաբար հունիսի 7-ին կայանալիք քվեարկությանը նրանց մասնակցությունը թույլ չտալու նպատակով։
ՊՆ ռազմական ոստիկանությունը չէր հերքել լուրը՝ նշելով, որ «իրականացնում է ծառայություն՝ նպատակ ունենալով աջակցել զինվորական կոմիսարիատներին՝ զինապարտ քաղաքացիներին զինվորական հաշվառման վերցնելու, պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու և պահեստազորային պատրաստության միջոցառումներին ներգրավելու գործընթացում»։
Այսօր առավոտյան էլ իշխանամետ տելեգրամյան ալիքները հայտնել էին, որ Հայաստանի իշխանությունն արգելել է երկրից մեկնել վերջերս Ռուսաստանից ժամանած զորակոչային տարիքի այն քաղաքացիներին, որոնք միայն ընտրությանը մասնակցելու համար են ՀՀ ժամանել։