00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6–ին կձերբակալեն. ՔԿ

© Photo : press office of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2026
Բաժանորդագրվել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է ՀՀ դատախազության միջնորդությունները։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik․ «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատախազությունը դիմել է ԿԸՀ՝ նրանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու համար։ Խոսքը պատգամավորի թեկնածուներ Վահե Թավաքալյանի, Հայկ Ավագյանի, Վահե Եղիազարյանի, Սասուն Բադոյանի, Աշոտ Սահակյանի և Արթուր Աբրահամյանի մասին է, որոնք մեղադրվում են բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեջ։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները։
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Որոշումների կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել
Լրահոս
0