https://arm.sputniknews.ru/20260606/hh-hakakvorupcivon-kvomiten-pndum-e-vor-yntrakasharqi-nvor-skhema-e-bacahajtel-103110092.html
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել
Sputnik Արմենիա
Ըստ կոմիտեի` պատգամավորի թեկնածուն հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվություն է տվել այն անձանց, որոնք համաձայնել են ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց... 06.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-06T10:55+0400
2026-06-06T10:55+0400
2026-06-06T12:31+0400
հայաստան
հակակոռուպցիոն կոմիտե
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103109468_0:14:1280:734_1920x0_80_0_0_7a2aa7fbf38a04dcb33c3b2f79af16d6.jpg
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։Կոմիտեն հրապարակել է նոր ձայնագրություններ, որում զրուցակիցներից մեկին դիմում են Նախշքարյան ազգանունով։Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` պատգամավորի թեկնածուն հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվություն է տվել այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը։Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։
Sputnik Արմենիա
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին։
2026-06-06T10:55+0400
true
PT2M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/06/103109468_142:0:1138:747_1920x0_80_0_0_245ca40ead4067e066a9b89c423bd540.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, հակակոռուպցիոն կոմիտե, տեսանյութ, տեսանյութեր
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել
10:55 06.06.2026 (Թարմացված է: 12:31 06.06.2026) Ըստ կոմիտեի` պատգամավորի թեկնածուն հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվություն է տվել այն անձանց, որոնք համաձայնել են ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պնդում է, որ ընտրակաշառքի նոր սխեմա է բացահայտել, որում ընդգրկված է եղել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից մեկը։
Կոմիտեն հրապարակել է նոր ձայնագրություններ, որում զրուցակիցներից մեկին դիմում են Նախշքարյան ազգանունով։
«Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուն, օգտվելով տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամներ առաջադրելու՝ օրենքով նախատեսված հնարավորությունից, ժողովրդավարական գործընթացների նկատմամբ վստահության ապահովմանը միտված ինստիտուցիոնալ երաշխիքը ծառայեցրել է իր քաղաքական շահերին»,– ասված է հաղորդագրությունում։
Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի` պատգամավորի թեկնածուն հանձնաժողովի անդամներ ընտրելիս նախապատվություն է տվել այն անձանց, որոնք համաձայնել են հանձնաժողովում ընդգրկվելու և դրա դիմաց վարձատրություն ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց, այնպես էլ իրենց կողմից ներգրավված կոնկրետ թվով անձանց քվեարկությունը։
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։