00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Տվերի մարզում ԱԹՍ–ի բեկորներն ընկել են ավտոմեքենայի վրա. վարորդը մահացել է

© RIA NovostiԱԹՍ–ի բեկորներ
ԱԹՍ–ի բեկորներ - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2026
Բաժանորդագրվել
Շրջաններից մեկում ԱԹՍ-ի բեկորները մասամբ վնասել են փոստի և բնակելի երկհարկանի շենքերի մի քանի պատուհաններ:
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. ՌԴ Տվերի մարզի Ռժևի շրջանում շարժվող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով տղամարդ է մահացել: Այս մասին հայտնել է մարզպետի պաշտոնակատար Վիտալի Կորոլյովը։
«Մեր մարզի օդային տարածքում անցած գիշերվա ընթացքում ոչնչացվել է թշնամու 5 անօդաչու թռչող սարք։ Ռժևի շրջանում ընթացող մեքենայի վրա ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով մահացել է տղամարդ վարորդը», - գրել է նա «Մաքս» հարթակում։
Նշվում է, որ Նելիդովոյի շրջանում բեկորները մասամբ վնասել են փոստի շենքի և բնակելի երկհարկանի շենքի մի քանի պատուհաններ: Տուժածներ չկան։
Բացի այդ, Ժարկովսկու շրջանում ԱԹՍ-ի բեկորն ընկել է բնակելի շենքի մոտ գտնվող հարթակի վրա։ Բնակիչները չեն տուժել։ Տան վնասված պատուհանները կվերականգնվեն սեղմ ժամկետում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
Լրահոս
0