00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արտահանման արգելքի գինը․ ֆերմերները չգիտեն` ինչ անել ծաղիկների մեծ խմբաքանակների հետ

© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը - Sputnik Արմենիա, 1920, 06.06.2026
Բաժանորդագրվել
Հայաստանյան տասնյակ տնտեսություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ռուսական շուկայի համար, այժմ ստիպված են արտադրանքն իրացնել առանց այն էլ հագեցած տեղական շուկայում կամ պարզապես ոչնչացնել խնբաքանակները։
Հայաստանի ջերմոցներում աճեցված հազարավոր ծաղիկներ այսօր այլևս չեն հասնում ռուսաստանյան գնորդին։ Արտահանման համար կատարված ներդրումները սառեցվել են, իսկ ֆերմերները փորձում են հասկանալ՝ ինչպես փակել վարկերն ու պահպանել տնտեսությունները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոսսելխոզնադզորը մայիսի 22-ից ժամանակավորապես սահմանափակել է Հայաստանից ՌԴ ծաղկային արտադրանքի ներմուծումը։
«Մեր պետությունը մի ճամփա փակեց, փոխարենը ոչ մի այլընտրանք չառաջարկեց»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցատերերից 45–ամյա Արամը՝ ընդգծելով, որ առանց արտաքին շուկաների Հայաստանում աճեցած ծաղիկների ոլորտը կարող է լուրջ հարվածի տակ հայտնվել։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Հայաստանյան տասնյակ տնտեսություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ռուսական շուկայի համար, այժմ ստիպված են արտադրանքն իրացնել առանց այն էլ հագեցած տեղական շուկայում կամ պարզապես ոչնչացնել խնբաքանակները։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկում աճեցված ծաղիկները
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկում աճեցված ծաղիկները
Արամը խոշոր ջերմոցատեր է. ավելի քան 10 տարի է` զբաղվում է ծաղկաբուծությամբ։ Հիմնականում մշակում է աստրոմերիա, լիզիանտուս տեսակի ծաղիկներ, որոնց գրեթե ամբողջ խմբաքանակն արտահանել է Ռուսաստան։
«Այժմ արդեն Հայաստանում հնարավոր չէ այսքան ծաղիկ վաճառել։ Միայն մեր գյուղում 23 հեկտար ծաղիկ աճեցնող կա։ Եթե արտահանումը կանգնի, այդ ծավալները տեղական շուկայում երբեք չեն իրացվի»,– վստահեցրեց նա։
Արամն իր ջերմոցների ջուրն ապահովում է իրենց իսկ կողմից փորված հորերից, իսկ հովացման և ճիշտ ջերմաստիճանի պահպանման համար ձմռանն ու ամռանն օգտագործում է մեծ ծավալի էլեկտրաէներգիա։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
«Միայն 2025 թ. դեկտեմբերի կեսից մինչև այս տարվա փետրվարի կես ավելի քան 5 մլն դրամի էլեկտրաէներգիա եմ ծախսել. ամսական 300 հազար դրամից ավելի էլեկտրաէներգիայի վճար եմ տալիս»,– ասաց նա։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Արամը դժգոհում է, որ արտահանման խնդիրների հետևանքով ամիսների իրենց աշխատանքն ու միլիոնավոր դրամների ներդրումները հայտնվել են վտանգի տակ։ Նրա խոսքով՝ ռուսական շուկայի պահանջարկին տարիներ շարունակ համապատասխանեցված իրենց արտադրանքն այսօր մնացել է առանց իր հիմնական շուկայի։
«Ես հատուկ բաց գույնի ծաղիկներ եմ տնկել այս տարի, որովհետև Ռուսաստանում հենց դրանք պահանջարկ ունեն։ Նոր սածիլներ եմ բերել, հին տեսակները փոխել եմ, որովհետև ռուսական շուկան դա էր ուզում։ Եթե իմանայի, որ այս վիճակն է լինելու, այդ ներդրումները չէի անի»,– սրտնեղած ասաց ֆերմերը։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Նույն գյուղից մեկ այլ տնտեսվարողի` Վոլոդյայի վստահեցմամբ` և՛ ինքը, և՛ իր նման մյուս տնտեսվարողներն իրազեկված չեն եղել արտահանման հնարավոր խնդիրների մասին, որ գոնե նոր ծաղիկների սածիլներ չգնեին։
«Արմավիրի ջերմոցներում այսօր ամենածանր հարցը ծաղիկ աճեցնելը չէ, այլ թե ինչ անել արդեն ծաղկած ապրանքի հետ։ Դեպի Ռուսաստան արտահանման խնդիրներից հետո մնացել ենք առանց գնորդի, և միայն հաշվարկում ենք ստացած կորուստներն ու փորձում փրկել վարկերով կառուցված մեր բիզնեսը»,– նշեց Արամը` ավելացնելով, որ արտահանման խնդիրներն իրենց զրկել են ոչ միայն եկամտից, այլև վտանգի տակ են դրել ամբողջ ճյուղի ապագան։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Ասում է՝ նախկինում շաբաթական մեկ–երկու անգամ ծաղիկներն օդային ճանապարհով ուղարկում էր Ռուսաստան, քանի որ Լարսի ճանապարհը իր շուտ փչացող ապրանքի համար չափազանց ռիսկային էր։
«Մայիսի 20–ին քաղել եմ ծաղիկը, 21–ին տարել եմ ուղարկելու, հետո զանգել են, թե բա արի, հետ տար։ Բերել եմ հետ, մի շաբաթ սառնարանում են մնացել ծաղիկները։ Մի խմբաքանակով 10 հազար վարդ էի ուղարկելու Ռուսաստան»,– պատմեց Վոլոդյան։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկում աճեցված ծաղիկները
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկում աճեցված ծաղիկները
Նրա հիասթափությունն ու վրդովմունքն այն աստիճանի է հասել, որ որոշել է ուղղակի փակել ջերմոցները` անջատելով հովացման համակարգերը, աշխատողներին անգործ թողնել, պարարտանյութի համար առանձնացված գումարն էլ այլ բանի վրա ծախսել։
Ծաղկագործի խոսքով՝ սեզոնային աշխատանքից եկամուտ ստացող տասնյակ մարդիկ այսօր մնացել են առանց աշխատանքի. միայն սածիլների տեղադրման օրերին 10 աշխատողի մոտ 70 հազար դրամ էր վճարում։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
«Եթե ես օրական արտադրում եմ 1000 հատ ծաղիկ, որից 700–ը պետք է արտահանվեր, հիմա ամբողջ հազարն եմ տանում երևանյան շուկա` Չարբախ։ Ինձ նման մարդիկ շատ են։ Այդ ծավալը Հայաստանում վաճառել հնարավոր չէ։ Բազմաթիվ ջերմոցատերեր այսօր ուղղակի թափում են աճեցրած ծաղիկները կամ ուղղակի չեն քաղում. քաղենք, ի՞նչ անենք։ Շուկա տանենք՝ չգիտենք` կծախվի՞, թե՞ ոչ։ Մարդիկ չեն հասկանում՝ ինչ անել»,– ասաց Վոլոդյան։
Ծաղկագործը դժգոհում է հատկապես պետական կառույցների աշխատանքից՝ պնդելով, որ նրանք ֆերմերներին ժամանակին չեն տեղեկացրել հնարավոր սահմանափակումների մասին։
«Եթե ասեին, որ մայիսի 21–ից հետո կարող են խնդիրներ լինել, ես ուրիշ որոշում կկայացնեի։ Նոր սածիլ չէի բերի, ջերմոցները չէի վերափոխի, ներդրումներ չէի անի»,– նշեց Վոլոդյան։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Նա կասկածանքով է վերաբերվում նաև այն հայտարարություններին, թե հայկական ծաղիկների համար կարող են բացվել եվրոպական շուկաները։
«Եթե վաղն ասեն՝ արտահանեք Եվրոպա, այնպիսի պահանջներ ու ծախսեր կդնեն, որ փոքր ու միջին տնտեսությունները չեն կարողանա կատարել։ Արդյունքում շուկայում կմնան միայն խոշոր խաղացողները»,– վստահ է ձեռնարկատերը։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկում աճեցված ծաղիկները
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկում աճեցված ծաղիկները
Ֆերմերների համար ամենակարևորը կանխատեսելիությունն է, որպեսզի կարողանան Հայաստանում բիզնես զարգացնել, ձեռնարկատիրությամբ զբաղվել։ Ծաղկագործներն այսօր հստակ լուծումների են սպասում և նոր շուկաների բացման, հակառակ դեպքում ոլորտը կարող է կանգնել լուրջ ճգնաժամի առաջ։
© Sputnik / Aram NersesyanԱրմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Цветы в теплицах деревни Циацан (Армавир) - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արմավիրի մարզի Ծիածան համայնքի ջերմոցներից մեկը
Նշենք` եթե 2024-ին ՀՀ–ից ՌԴ արտահանվել է 36 մլն դոլարի ծաղիկ, ապա 2025-ին` արդեն 53․6 մլն–ի։ Ընդ որում, ավելացել է ոչ միայն արտահանվող ծաղիկների ծավալը, այլև արժեքը։ 2024թ–ին ծաղկի 1 տոննայի միջին արժեքը 3031 դոլար էր, 2025-ին` 5418։
Հիշեցնենք, որ հունիսի 4–ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանից 2026 թվականի հունիս ամսվա ընթացքում արտահանված ջերմատնային արտադրության թարմ պտուղբանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսվարողներին փոխհատուցում տրամադրել։

Լրահոս
0