https://arm.sputniknews.ru/20260605/tatvojann-u-pashinjany-vitshel-en-paterazmneri-zvoheri-qanaki-shurj-103043163.html
Թաթոյանն ու Փաշինյանը վիճել են պատերազմների զոհերի քանակի շուրջ
Թաթոյանն ու Փաշինյանը վիճել են պատերազմների զոհերի քանակի շուրջ
Sputnik Արմենիա
Արման Թաթոյանի խոսքով` կան 4991 զոհերի անունները։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T00:23+0400
2026-06-05T00:23+0400
2026-06-05T00:25+0400
նիկոլ փաշինյան
արման թաթոյան
պատերազմ
զոհ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103045857_0:0:1600:900_1920x0_80_0_0_7c017be120f77756ff20a5666c5182b3.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի միջև 44–օրյա պատերազմի զոհերի թվի թեմայով բանավեճ սկսվեց։ Քաղաքական հակառակորդների բախման կենտրոնում պատերազմի զոհերի, անհետ կորածների թվերն ու իշխանության պատասխանատվության հարցն էր։ Թաթոյանը հայտարարեց, որ մոտ 5000 զոհ է եղել, և անուններ կան։ Փաշինյանը տեղից հակադարձեց՝ թվերը կեղծ որակելով։ «4991 զոհ ենք ունեցել, անունները կան, ով էլ որ չի զոհվել, ասում եք՝ ինչո՞ւ չես գնացել, զոհվել»,– ասաց Թաթոյանը՝ ձեռքին ունենալով նրանց անունները։ Նիկոլ Փաշինյանը Թաթոյանի խոսքի գրեթե ամբողջ ընթացքում միջամտում էր՝ «կեղծ թիվ է» ասելով։«Մինչ օրս 4273 զոհ ենք ունեցել՝ ներառյալ քաղաքացիական անձինք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։Հրապարակե՛ք անունները. Քոչարյանն իշխանությանն առաջարկում է զոհվածների հուշամատյան ստեղծելԱվելի վաղ քարոզարշավներից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում 5000 մարդ չի զոհվել ու նման կերպ արտահայտվողներին անվանել է սրիկաներ։ Նա 2025 թվականի նոյեմբերին էլ հայտարարել էր, որ պատերազմում զոհվել է 3833 մարդ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103045857_108:0:1308:900_1920x0_80_0_0_0284ec9fa2d0f1df270d550997af8969.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, արման թաթոյան, պատերազմ, զոհ
նիկոլ փաշինյան, արման թաթոյան, պատերազմ, զոհ
Թաթոյանն ու Փաշինյանը վիճել են պատերազմների զոհերի քանակի շուրջ
00:23 05.06.2026 (Թարմացված է: 00:25 05.06.2026) Արման Թաթոյանի խոսքով` կան 4991 զոհերի անունները։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանի միջև 44–օրյա պատերազմի զոհերի թվի թեմայով բանավեճ սկսվեց։ Քաղաքական հակառակորդների բախման կենտրոնում պատերազմի զոհերի, անհետ կորածների թվերն ու իշխանության պատասխանատվության հարցն էր։ Թաթոյանը հայտարարեց, որ մոտ 5000 զոհ է եղել, և անուններ կան։
Փաշինյանը տեղից հակադարձեց՝ թվերը կեղծ որակելով։
«4991 զոհ ենք ունեցել, անունները կան, ով էլ որ չի զոհվել, ասում եք՝ ինչո՞ւ չես գնացել, զոհվել»,– ասաց Թաթոյանը՝ ձեռքին ունենալով նրանց անունները։
Նիկոլ Փաշինյանը Թաթոյանի խոսքի գրեթե ամբողջ ընթացքում միջամտում էր՝ «կեղծ թիվ է» ասելով։
«Մինչ օրս 4273 զոհ ենք ունեցել՝ ներառյալ քաղաքացիական անձինք»,- պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ քարոզարշավներից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ
հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում 5000 մարդ չի զոհվել ու նման կերպ արտահայտվողներին անվանել է սրիկաներ։ Նա 2025 թվականի նոյեմբերին էլ հայտարարել էր, որ պատերազմում զոհվել է 3833 մարդ։