https://arm.sputniknews.ru/20260516/hraparakeq-anunnery-qvocharjann-ishkhanutjann-arajarkum-e-zvohvatsneri-hushamatjan-steghtsel-102262380.html
Հրապարակե՛ք անունները. Քոչարյանն իշխանությանն առաջարկում է զոհվածների հուշամատյան ստեղծել
Հրապարակե՛ք անունները. Քոչարյանն իշխանությանն առաջարկում է զոհվածների հուշամատյան ստեղծել
Sputnik Արմենիա
Ռոբերտ Քոչարյանը Վեդիում նաև կոչ արեց քաղաքացիներին, որպեսզի հունիսի 7-ին անպայման գնան ընտրության։ 16.05.2026, Sputnik Արմենիա
2026-05-16T17:13+0400
2026-05-16T17:13+0400
2026-05-16T17:18+0400
«հայաստան» դաշինք
տեսանյութեր
տեսանյութ
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
ռոբերտ քոչարյան
զոհ
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102260240_0:0:1280:720_1920x0_80_0_0_11b325fe2bf845c3d3982f46623706ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում։ Վեդիում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, թե ընդդիմությունը չափազանցնում է 44–օրյա պատերազմի զոհերի թիվը։Ավելի վաղ քարոզարշավներից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում 5000 մարդ չի զոհվել ու նման կերպ արտահայտվողներին անվանել է սրիկաներ։ Նա 2025 թվականի նոյեմբերին էլ հայտարարել էր, որ պատերազմում զոհվել է 3833 մարդ։Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ սոցհարցումների` իրենց ուժը 3-րդն է` քաղաքական գործիչը նշեց դրանց հետ կապված խնդիրներ կան այսօր, քանի որ այդ հարցումները կատարվում են հեռախոսազանգերով, իսկ գաղտնալսումները երկրում շատ տարածված են։«Ասում են, թե իրենց (նկատի ունի ՔՊ–ին –խմբ.) չընտրվելու դեպքում պատերազմ կլինի։ Եթե ՔՊ–ն մնա իշխանության, ապա այդ ժամանակ կսկսվի պատերազմ։ Մեկ մեծ պատերազմ է իր օրոք (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – խմբ.) սկսվել, այն պարտվել է, երկու ավելի փոքր պատերազմներ էլ են եղել, որոնք նույնպես պարտվել է։ Այն թեկնածուն, որը պատերազմներ է բերել, առհասարակ իրավունք չունի խոսել խաղաղությունից»,– ասաց Քոչարյանը։Եթե Փաշինյանն ընտրվի, Հայաստանի ապագան լինելու է «Արևմտյան Ադրբեջանը». Ռոբերտ Քոչարյան«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն քաղաքացիներին կոչ արեց հունիսի 7-ին անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկություն կատարել։ Վստահեցրեց` ընտրություններին գնալու մեխանիզմը պարզ է` պետք է նույնն ասել նաև հարևաններին, ընկերներին և հարազատներին, ընդհանուր մոբիլիզացվել։Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում. Ռոբերտ Քոչարյան
2026-05-16T17:13+0400
true
PT1M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/10/102260240_265:0:1225:720_1920x0_80_0_0_b7dd82cafe7787fc3dde53021a7c88ae.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաստան» դաշինք, տեսանյութեր, տեսանյութ, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան, զոհ, արցախ, видео
«հայաստան» դաշինք, տեսանյութեր, տեսանյութ, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան, զոհ, արցախ, видео
Հրապարակե՛ք անունները. Քոչարյանն իշխանությանն առաջարկում է զոհվածների հուշամատյան ստեղծել
17:13 16.05.2026 (Թարմացված է: 17:18 16.05.2026) Ռոբերտ Քոչարյանը Վեդիում նաև կոչ արեց քաղաքացիներին, որպեսզի հունիսի 7-ին անպայման գնան ընտրության։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի - Sputnik. Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում։ Վեդիում քարոզարշավի ժամանակ այս մասին ասաց ՀՀ 2–րդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների մեղադրանքներին, թե ընդդիմությունը չափազանցնում է 44–օրյա պատերազմի զոհերի թիվը։
Ավելի վաղ քարոզարշավներից մեկի ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մի քանի անգամ
հայտարարել է, որ 44-օրյա պատերազմում 5000 մարդ չի զոհվել ու նման կերպ արտահայտվողներին անվանել է սրիկաներ։ Նա 2025 թվականի նոյեմբերին էլ հայտարարել էր, որ պատերազմում զոհվել է 3833 մարդ։
«Իմ հարցը հետևյալն է․ երբ այդ երիտասարդներին զորակոչել եք, ցուցակներ ունեցե՞լ եք, թե՞ ոչ, մարդիկ անուն–ազգանուն ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Դագաղները, որ հետ են եկել, համարներով են եկել։ Հիմա ասում ենք՝ հրապարակեք, հարգեք այդ մարդկանց հերոսությունը, տպագրեք, մի հուշամատյան սարքեք։ Եթե մենք սխալվում ենք քանակի մեջ, ներողություն կխնդրենք։ Ժողովուրդը, որը չի հարգում իր հերոսներին, չի պատվում իր հերոսներին, հերոսներ երբեք չի ունենում։ Սա պարզ ճշմարտություն է»,– ասաց Քոչարյանը։
Անդրադառնալով լրագրողներից մեկի դիտարկմանը, թե ըստ սոցհարցումների` իրենց ուժը 3-րդն է` քաղաքական գործիչը նշեց դրանց հետ կապված խնդիրներ կան այսօր, քանի որ այդ հարցումները կատարվում են հեռախոսազանգերով, իսկ գաղտնալսումները երկրում շատ տարածված են։
«Ասում են, թե իրենց (նկատի ունի ՔՊ–ին –խմբ.) չընտրվելու դեպքում պատերազմ կլինի։ Եթե ՔՊ–ն մնա իշխանության, ապա այդ ժամանակ կսկսվի պատերազմ։ Մեկ մեծ պատերազմ է իր օրոք (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին – խմբ.) սկսվել, այն պարտվել է, երկու ավելի փոքր պատերազմներ էլ են եղել, որոնք նույնպես պարտվել է։ Այն թեկնածուն, որը պատերազմներ է բերել, առհասարակ իրավունք չունի խոսել խաղաղությունից»,– ասաց Քոչարյանը։
«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն քաղաքացիներին կոչ արեց հունիսի 7-ին անպայման գնալ ընտրատեղամասեր և քվեարկություն կատարել։ Վստահեցրեց` ընտրություններին գնալու մեխանիզմը պարզ է` պետք է նույնն ասել նաև հարևաններին, ընկերներին և հարազատներին, ընդհանուր մոբիլիզացվել։
Հիշեցնենք` ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու
հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը։ Այն կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։