00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իշխանությունը տապալել է ամեն ինչ, դրա համար էլ արված աշխատանքի մասին չի խոսում․ Քոչարյան

© Photo : press office of the Armenia AllianceՌոբերտ Քոչարյան
Ռոբերտ Քոչարյան - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Պնդում է, որ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է հավելվածներով, որոնցով երաշխավորվելու է խաղաղությունը։ Վստահ է, որ Հարավային Կովկասի ամենահետաքրքիր ու ամենաուժեղ երկիրն ենք ունենալու, որը հենված կլինի ազգային արժեքների վրա։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանի պատմության մեջ ոչ մի ընտրություն չի զուգորդվել այս քանակի ձերբակալություններով, կալանքներով, տարբեր կարգի ճնշումներով, ծեծով, ինչպես այս խորհրդանական ընտրություններն են։ Այսօր «Դինամո» մարզադաշտում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպման ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ կատարվող ապօրինությունների ու ճնշումների հեղինակն այս իշխանությունն է, որը եկել է ժողովրդավարության կարգախոսներով, բայց դարձել է բռնապետական ոճ ունեցող իշխանություն։
«Յուրաքանչյուր ընտրություն առաջին հերթին հաշվետվություն է կատարված աշխատանքների համար և նոր ծրագրերի ներկայացում ապագայի համար։ Քանի որ այս իշխանությունը տապալել է ամեն ինչ, որովհետև առարկա չկա հաշվետու լինել, իրենք այս ընտրությունը փորձել են վերածել հետևյալի՝ Հայաստանի այս փոքր տարածքը դարձնել աշխարհաքաղաքական կենտրոնների բախման կետ, ինչը վտանգավոր տեղ է փոքր պետությունների համար»,- ասաց Քոչարյանը։
Նրա խոսքով՝ սա տարօրինակ է, երբ իշխող թիմը չի խոսում կատարված աշխատանքների մասին, որովհետև այդ դեպքում պետք է խոսեր կորցրած Արցախի, 150 հազար փախստականների, հազարավոր զոհերի, վիրավորների, հայ ժողովրդին հասցված առնվազն 80 միլիարդ դոլար վնասի մասին։
Քոչարյանը վստահ է՝ իշխանության գալու դեպքում իրեն հաջողվելու է մեկ օրում լուծել Հայաստանի առջև ծառացած տնտեսական խնդիրները, անգամ ԵՄ-ի հետ վիզաների ազատականացումը շատ ավելի կարճ ժամանակահատվածում է հաջողելու, քան գործող իշխանությունն է խոստանում։ Պնդում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը ստորագրվելու է հավելվածներով, որոնցով նաև հստակ երաշխավորվելու է այդ խաղաղությունը։ Վստահ է, որ Հարավային Կովկասի ամենահետաքրքիր ու ամենաուժեղ երկիրն ենք ունենալու, որը հենված է լինելու ազգային արժեքների վրա։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0