00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՀՀ պատմության մեջ նման բան չի եղել. Մարուքյանը` «Ուժեղ Հայաստանի» համար ԿԸՀ դիմելու մասին

© Photo : press office of Լուսավոր Հայաստան Էդմոն Մարուքյանը
 Էդմոն Մարուքյանը - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Էդմոն Մարուքյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ հստակ է մի բան, որ Փաշինյանն այս քայլերին գնում է, որովհետև գալիք ընտրություններում մասնակցությունը բարձր է լինելու, ինչը կարող է բերել գործող իշխանության պարտությանը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Հայաստանում փորձ է արվում «մոլդովական սցենարը» գործի դնել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Հ1-ի եթերում՝ հեռուստաբանավեճի ժամանակ հստակ ցուցում տվեց «Հանրապետություն» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանին դիմելու ԿԸՀ։ Ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։
«Սա այն է, ինչ ես կանխատեսել եմ դեռ ամիսներ առաջ․․․ Ինչ է պետք անել, պետք է հետևել պրոցեսին ու հասկանալ բոլորիս անելիքները, որովհետև Հայաստանի պատմության մեջ նման բան չի եղել, եղել է Ռումինիայում, Մոլդովայում։ Երբ ասում էինք «մոլդովական սցենար», շատերը հասկանում էին կամ չէին հասկանում, այս ամենը դրա մասին է»,- ասաց նա։
Մարուքյանի կարծիքով՝ հստակ է մի բան՝ եթե Փաշինյանը գնում է այս քայլին, նշանակում է՝ հասկացել է, որ ընտրություններին մասնակցությունը շատ բարձր է լինելու, իսկ շատ բարձր թիվը կարող է բերել իր պարտությանը։ Որևէ ուժի գործընթացից հանելով՝ փորձելու են նվազեցնել ընտրողների թիվն ու հաղթել ընտրություններում։ Ուստի, ըստ Մարուքյանի, ցանկացած պարագայում պետք է այս ընտրություններում բարձր մասնակցություն ապահովել, ինչը կարող է բերել գործող իշխանության տապալմանը։
Նշենք, որ «մոլդովական սցենարը» քաղաքական համատեքստում նշանակում է գործող իշխանության կողմից ընդդիմության դեմ կոշտ վարչական և իրավական միջոցների կիրառում՝ իր կառավարման երաշխավորված պահպանման համար: Հիշեցնենք, որ այդ սցենարով Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին հաջողվեց 2025թ․ ընտրություններից հետո շարունակել ղեկավարել երկիրը, թեպետ երկրի ներսում քվեարկության արդյունքում հաղթել էր ընդդիմությունը, սակայն երկրից դուրս, այսպես ասած, եվրոպական սփյուռքն ապահովեց Սանդուի համար անհրաժեշտ ձայների քանակը։
Մի քանի տարի շարունակ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի ռեժիմը ցանկացած միջոց օգտագործում է, որպեսզի ընդդիմությունն իշխանության չգա՝ սպառնալիքներ, շանտաժ, խուզարկություններ, ընդդիմադիր ակտիվիստների կալանքներ։ Այլախոհության դեմ պայքարը մտահոգիչ մասշտաբների հասավ ընտրարշավի ժամանակ, երբ քվեարկության նախօրեին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններից հեռացրեց «Մոլդովայի սիրտ» ընդդիմադիր կուսակցությանը։
Հայաստանում ամիսներ շարունակ քաղաքական տարբեր վերլուծաբաններ խոսում են այդ սցենարի հնարավոր կիրառման մասին։
Լրահոս
0