https://arm.sputniknews.ru/20260605/hanrapetutjuny-dimel-e-kyh-pahanjum-e-kasecnel-uzhegh-hajastani-grancumy-103080590.html
«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ. պահանջում է կասեցնել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը
«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ. պահանջում է կասեցնել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը
Sputnik Արմենիա
Կուսակցության ներկայացուցիչների խոսքով` ԿԸՀ–ն դիմումի պատասխանը պետք է հրապարակի մինչև ընտրության օրը։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T17:58+0400
2026-06-05T17:58+0400
2026-06-05T18:44+0400
հայաստան
«հանրապետություն» կուսակցություն
կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:206:1600:1106_1920x0_80_0_0_50c0fd67b0c547d21438175456083d39.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։ Sputnik Արմենիան Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ դիմումն արդեն ներկայացրել են հանձնաժողովին։Երեկ բանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հորդորեց արևմտամետ ուժերին դիմել ԿԸՀ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԿԸՀ կդիմի «Ուժեղ Հայաստան» և « Հայաստան» դաշինքների գրանցումը չեղարկելու համար։Կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը ԿԸՀ–ի մոտ լրագրողներից հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց դիմումը հիմքեր ունի։Բուն հիմքերի մասին լրագրողները մի քանի անգամ հետաքրքրվեցին, ի վերջո Առաքելյանը հայտարարեց, թե «Ուժեղ Հայաստանն» արտաքին ուժերի ազդեցությամբ է գործում, խնդիր կա նաև ֆինանսական թափանցիկության հետ։«Կա արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների վրա ճնշում»,– նշեց Առաքելյանը` հավելելով, որ ԿԸՀ–ն դիմումի պատասխանը պետք է հրապարակի մինչև ընտրության օրը։Սոցհարցումների համաձայն՝ Կարապետյանի դաշինքը առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է։ Իշխանությունները և նրանց հավատարիմ քաղաքական ուժերը մեղադրում են Կարապետյանին (տնային կալանքի տակ է «փողերի լվացման» և «իշխանափոխության կոչերի» մասին գործերով) «գործակալական գործունեության» մեջ, իսկ նրա բազմաթիվ համախոհներ անցնում են ենթադրյալ ընտրակաշառքի հետ կապված քրգործերով։Դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Հայաստանում մի շարք վերլուծաբաններ զգուշացնում էին Երևանի կողմից այսպես կոչված մոլդովական սցենարի հնարավոր կիրառման մասին։ Մոլդովայում նախորդ տարի կայացած ընտրություններում գործող իշխանությունը, Եվրամիության դրդմամբ, փաստացի թույլ չտվեց, որ ընտրություններին մասնակցի հիմնական հակառակորդը՝ գործարար Իլան Շորի «Հաղթանակ» դաշինքը։ Բրյուսելը հսկայական ֆինանսական, տեղեկատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերեց Մոլդովայի իշխանություններին (ինչպես հիմա անում է Հայաստանի դեպքում)։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/11/65953095_0:0:1600:1200_1920x0_80_0_0_cbed854a7fc9421d771cf7455e8e850f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «հանրապետություն» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
հայաստան, «հանրապետություն» կուսակցություն, կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ)
«Հանրապետությունը» դիմել է ԿԸՀ. պահանջում է կասեցնել «Ուժեղ Հայաստանի» գրանցումը
17:58 05.06.2026 (Թարմացված է: 18:44 05.06.2026) Կուսակցության ներկայացուցիչների խոսքով` ԿԸՀ–ն դիմումի պատասխանը պետք է հրապարակի մինչև ընտրության օրը։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. «Հանրապետություն» կուսակցությունը դիմել է ԿԸՀ՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրանցումը։
Sputnik Արմենիան Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացավ, որ դիմումն արդեն ներկայացրել են հանձնաժողովին։
Երեկ բանավեճի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը
հորդորեց արևմտամետ ուժերին դիմել ԿԸՀ։ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը պատասխանեց, որ ԿԸՀ կդիմի «Ուժեղ Հայաստան» և « Հայաստան» դաշինքների գրանցումը չեղարկելու համար։
Կուսակցության ներկայացուցիչ Գրիգոր Առաքելյանը ԿԸՀ–ի մոտ լրագրողներից հետ զրույցում վստահեցրեց, որ իրենց դիմումը հիմքեր ունի։
«Առաջին կետով պահանջում ենք անվավեր ճանաչել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը գրանցելու մասին որոշումը։ Եթե այնուամենայնիվ ԿԸՀ–ն գտնի, որ իր սեփական որոշմամբ այդ գրանցումը անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա պահանջում ենք, որ ԿԸՀ–ն օգտվի ԸՕ իր իրավունքներից ու նման պահանջով դիմի ՀՀ վարչական դատարան»,– ասաց Առաքելյանը։
Բուն հիմքերի մասին լրագրողները մի քանի անգամ հետաքրքրվեցին, ի վերջո Առաքելյանը հայտարարեց, թե «Ուժեղ Հայաստանն» արտաքին ուժերի ազդեցությամբ է գործում, խնդիր կա նաև ֆինանսական թափանցիկության հետ։
«Կա արտասահմանում գտնվող ՀՀ քաղաքացիների վրա ճնշում»,– նշեց Առաքելյանը` հավելելով, որ ԿԸՀ–ն դիմումի պատասխանը պետք է հրապարակի մինչև ընտրության օրը։
Սոցհարցումների համաձայն՝ Կարապետյանի դաշինքը առաջատար ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է։ Իշխանությունները և նրանց հավատարիմ քաղաքական ուժերը մեղադրում են Կարապետյանին (տնային կալանքի տակ է «փողերի լվացման» և «իշխանափոխության կոչերի» մասին գործերով) «գործակալական գործունեության» մեջ, իսկ նրա բազմաթիվ համախոհներ անցնում են ենթադրյալ ընտրակաշառքի հետ կապված քրգործերով։
Դեռ նախընտրական քարոզարշավի մեկնարկից առաջ Հայաստանում մի շարք վերլուծաբաններ զգուշացնում էին Երևանի կողմից այսպես կոչված մոլդովական սցենարի հնարավոր կիրառման մասին։ Մոլդովայում նախորդ տարի կայացած ընտրություններում գործող իշխանությունը, Եվրամիության դրդմամբ, փաստացի թույլ չտվեց, որ ընտրություններին մասնակցի հիմնական հակառակորդը՝ գործարար Իլան Շորի «Հաղթանակ» դաշինքը։ Բրյուսելը հսկայական ֆինանսական, տեղեկատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերեց Մոլդովայի իշխանություններին (ինչպես հիմա անում է Հայաստանի դեպքում)։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։