https://arm.sputniknews.ru/20260605/hh-ishkhanutjuny-erkiry-arhestakanvoren-kangnecnum-e-emeatm-yntrutjan-araj-peskvov-103066258.html
ՀՀ իշխանությունը երկիրը արհեստականորեն կանգնեցնում է ԵՄ–ԵԱՏՄ ընտրության առաջ. Պեսկով
ՀՀ իշխանությունը երկիրը արհեստականորեն կանգնեցնում է ԵՄ–ԵԱՏՄ ընտրության առաջ. Պեսկով
Sputnik Արմենիա
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան կողմնորոշումը դեպի Եվրոպա։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T14:16+0400
2026-06-05T14:16+0400
2026-06-05T14:18+0400
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
եվրամիություն
դմիտրի պեսկով
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103061781_0:0:1280:720_1920x0_80_0_0_88a843b27c587e5e1a202f1ab0144c15.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը փորձում է երկիրը արհեստականորեն կանգնեցնել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։«Մենք գիտենք, որ հիմա Հայաստանի ղեկավարությունը արհեստականորեն փորձում է երկիրը կանգնեցնել երկընտրանքի առաջ։ Պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի ԵԱՏՄ»,- ասել է նա «Իզվեստիայի» հետ զրույցում։Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան կողմնորոշումը դեպի Եվրոպա։Նրա խոսքով՝ Մոսկվայում քաջ հայտնի է, թե ՀՀ–ն ինչ կողմնորոշում ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։«Հայաստանն արդեն փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին արդեն բավականին տևական ժամանակ»,-ասել է Պեսկովը։Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/05/103061781_305:0:1265:720_1920x0_80_0_0_d144929ef7f7abb240c1bc108823e275.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, դմիտրի պեսկով, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), եվրամիություն, դմիտրի պեսկով, տեսանյութ, տեսանյութեր, видео
ՀՀ իշխանությունը երկիրը արհեստականորեն կանգնեցնում է ԵՄ–ԵԱՏՄ ընտրության առաջ. Պեսկով
14:16 05.06.2026 (Թարմացված է: 14:18 05.06.2026) ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Մոսկվան համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան կողմնորոշումը դեպի Եվրոպա։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի ղեկավարությունը փորձում է երկիրը արհեստականորեն կանգնեցնել Եվրոպայի և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելու առաջ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք գիտենք, որ հիմա Հայաստանի ղեկավարությունը արհեստականորեն փորձում է երկիրը կանգնեցնել երկընտրանքի առաջ։ Պատրաստվում է երկրի համար ընտրություն կազմակերպել՝ գնալ դեպի Եվրոպա՞, թե՞ դեպի ԵԱՏՄ»,- ասել է նա «Իզվեստիայի» հետ զրույցում։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը համոզված է, որ ԵԱՏՄ-ն ավելի շահավետ է Հայաստանի համար, քան կողմնորոշումը դեպի Եվրոպա։
«Մենք համոզված ենք, որ եթե կշեռքի նժարներին դնենք եվրակողմնորոշումը և դեպի ԵԱՏՄ կողմնորոշումը, ապա ԵԱՏՄ-ի կշիռն ավելի բարձր կլինի Հայաստանի համար։ Դա ավելի շահավետ է հայերի համար։ Նրանք ավելի շատ փող են աշխատում ԵԱՏՄ-ում, ավելի լավ ապագա ունեն ԵԱՏՄ-ի հետ, ավելի արագ են զարգանում ԵԱՏՄ-ի հետ։ Եվրոպայի հետ այդպես չի լինի»,- հավելել է Պեսկովը։
Նրա խոսքով՝ Մոսկվայում քաջ հայտնի է, թե ՀՀ–ն ինչ կողմնորոշում ունի ՀԱՊԿ-ի վերաբերյալ։
«Հայաստանն արդեն փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին արդեն բավականին տևական ժամանակ»,-ասել է Պեսկովը։
Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։