https://arm.sputniknews.ru/20260605/hh-ghekavarutjuny-depi-em-gnalu-orenqic-hetvo-petq-e-pataskhan-ta-ir-khvosqeri-hamar-lavrvov-103055164.html
ՀՀ ղեկավարությունը դեպի ԵՄ գնալու օրենքից հետո պետք է պատասխան տա իր խոսքերի համար. Լավրով
ՀՀ ղեկավարությունը դեպի ԵՄ գնալու օրենքից հետո պետք է պատասխան տա իր խոսքերի համար. Լավրով
Sputnik Արմենիա
Ռուսաստանի արտգործնախարարը ոչ ժողովրդավարական է համարում այն, որ Երևանը մտադիր է երկու միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվե հայտարարել միայն... 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T11:48+0400
2026-06-05T11:48+0400
2026-06-05T11:52+0400
սերգեյ լավրով
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_0:54:900:560_1920x0_80_0_0_45da1273ac0d65f717ebcfc09fdaff09.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Հայաստանի ղեկավարությունը դեպի ԵՄ երկրի շարժվելու մասին օրենքի ընդունմամբ «հարցը կտրուկ է դրել» և այժմ պետք է «պատասխան տա խոսքերի համար»։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։Նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ անցնում է ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Եվրամիության «կա՛մ-կա՛մ, ընտրե՛ք» կաղապարի փորձությունը։Լավրովը նաև հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը «պարտավոր է այլընտրանք տրամադրել», իսկ որոշողը լինելու է Հայաստանի ժողովուրդը։Ռուսաստանը, նրա խոսքով, կընդունի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/0f/102244561_49:0:849:600_1920x0_80_0_0_ff48537598b62e57e5c29b387cdd1ed1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ լավրով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան
սերգեյ լավրով, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, հայաստան
ՀՀ ղեկավարությունը դեպի ԵՄ գնալու օրենքից հետո պետք է պատասխան տա իր խոսքերի համար. Լավրով
11:48 05.06.2026 (Թարմացված է: 11:52 05.06.2026) Ռուսաստանի արտգործնախարարը ոչ ժողովրդավարական է համարում այն, որ Երևանը մտադիր է երկու միավորումների՝ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հանրաքվե հայտարարել միայն այն ժամանակ, երբ «արդեն վերջնական պետք կլինի պատասխան տալ Եվրամիությանը»։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի - Sputnik. Հայաստանի ղեկավարությունը դեպի ԵՄ երկրի շարժվելու մասին օրենքի ընդունմամբ «հարցը կտրուկ է դրել» և այժմ պետք է «պատասխան տա խոսքերի համար»։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նախարարը նշել է, որ Հայաստանն այժմ անցնում է ԵԱՏՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ Եվրամիության «կա՛մ-կա՛մ, ընտրե՛ք» կաղապարի փորձությունը։
Լավրովը նաև հիշեցրել է նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը «պարտավոր է այլընտրանք տրամադրել», իսկ որոշողը լինելու է Հայաստանի ժողովուրդը։
«Եթե այդպես է, ապա պետք է ցույց տալ այդ այլընտրանքները և հանրաքվե հայտարարել։ Արդեն ընդունվել է դեպի Եվրոպական միություն պաշտոնական շարժ սկսելու մասին օրենքը։ Եթե նման օրենք կա, նշանակում է՝ դու արդեն ինքդ ես հարցը կտրուկ դրել, բայց այդ դեպքում եկեք պատասխան տանք մեր խոսքերի համար և դիմենք ժողովրդին»,-նշել է Լավրովը։
Ռուսաստանը, նրա խոսքով, կընդունի հայ ժողովրդի ցանկացած ընտրություն։
Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։