00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

«Firebird» տվյալների կենտրոնում ավարտվել են հիմնական աշխատանքները. հայտնի է բացման օրը

© Sputnik / Aram Gareginyan Firebird
 Firebird  - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Տվյալների կենտրոնի առաջին հերթը կգործարկվի հուլիսի 5-ից, երկրորդը ՝ հզորությամբ մի քանի անգամ ավելի, 2027-ի առաջին կիսամյակում։
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Հայաստանի «Firebird» ընկերության տվյալների կենտրոնում ավարտվել են հիմնական ենթակառուցվածքային աշխատանքները, բացումը նախատեսված է հուլիսի 15-ին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը։
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից ոչ հեռու տեղակայված կենտրոնում արդեն կառուցվել են սերվերային սրահներ, իսկ օրերս ստացվել է գրաֆիկական պրոցեսորների առաջին խմբաքանակը:
Նա հիշեցրել է, որ հուլիսից տվյալների կենտրոնում կաշխատի 6 144 հատ NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսոր, իսկ 2027 թվականի առաջին կիսամյակում կգործարկվի տվյալների կենտրոնի երկրորդ հերթը՝ ևս 42 հազար պրոցեսորով։ Քննարկվում են նաև երրորդ հերթի կառուցման նախագծերը։ Ընդհանուր առմամբ, առաջին երկու հերթերում կներդրվի մոտ 5 մլրդ դոլար, կստեղծվի մոտ 1000 աշխատատեղ, իսկ գրաֆիկական պրոցեսորների թվով Հայաստանը կընդգրկվի աշխարհի լավագույն 5 երկրների շարքում։
ԱԲ կենտրոն Հայաստանում․ Firebird ընկերությունը կներդնի առաջին 500 մլն դոլարը
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Եսայանը տեղեկացրել է, որ տվյալների կենտրոնի երկու հերթերի էներգամատակարարման համար կպահանջվի մոտ 140 մեգավատտ հզորություն: Այդպիսով կօգտագործվի էլեկտրաէներգիայի ավելցուկը, որը վերջին տարիներին առաջացել է երկրում (արևային էլեկտրակայանների թվի կտրուկ աճի պատճառով-խմբ)։
Նա նշել է, որ տվյալների կենտրոնի հզորությունների մեծ մասը արդեն վարձակալվել է արտասահմանյան խոշոր ընկերությունների կողմից:
Իր հերթին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հիշեցրել է, որ կառավարության և պրոցեսորների մատակարար Nvidia ընկերության պայմանավորվածության համաձայն` կառավարությունը դրանց մի մասը վարձակալում է 25 մլն դոլարով՝ 5 տարի ժամկետով: Այդ հզորությունները կօգտագործվեն պետական համակարգի կարիքների համար, ինչպես նաև կտրամադրվեն հայկական ստարտափներին և հետազոտական կենտրոններին։
«Telecom Armenia» ընկերության (որի համասեփականատերն է Եսայանը) փոխտնօրեն Արամ Բարսեղյանը նշել է, որ ընկերության միջազգային օպտիկական մալուխները բավարար թողունակություն ունեն եվրոպական և ամերիկյան հաճախորդների հեռավար գործողությունները սպասարկելու համար:
«Մեր երկու օպտիկական մալուխները անցնում են Վրաստանի և Սև ծովի ուղղությամբ, այնուհետև՝ Թուրքիա և Եվրոպա։ Եվս երկու մալուխ արդեն ունենք հենց Թուրքիայում, որտեղ աշխատում ենք երկու տեղական հեռահաղորդակցային օպերատորների հետ», - հայտարարել է Բարսեղյանը։
Հիշեցնենք, որ «Firebird» նախագծին, բացի Ալեքսանդր Եսայանից, մասնակցում են Nvidia-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ինչպես նաև մի շարք գործարարներ Հայաստանից և սփյուռքից:
Նշենք, որ նախօրեին Հայաստանում բացվել է ևս մեկ տվյալների կենտրոն՝ «Eleveight» ընկերությունը, որը հիմնադրվել է հայ ներդրողների կողմից: Մի քանի ամիս առաջ Երևանի պետական համալսարանում իր աշխատանքն է սկսել Nvidia պրոցեսորների վրա հիմնված տվյալների մշակման հետազոտական կենտրոնը։
Սեպտեմբերից ՀՀ–ում բուհերում և դպրոցներում հասանելի կդառնան ChatGPT Edu-ն և Codex-ը
Լրահոս
0