00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Վահե Հովհաննիսյան
«Կլիներ նույնը՝ առանց զոհերի» Փաշինյանի հայտարարությունն ապացուցեցին հրապարակված փաստաթղթերը․ Վահե Հովհաննիսյան
09:05
9 ր
Մեսրոպ Առաքելյան
Անտրամաբանական է 63 տարեկանում բիսնես սկսելու հայտարարությունը․ Մեսրոպ Առաքելյան
09:16
9 ր
Ուղիղ եթեր
09:27
9 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԲ կենտրոն Հայաստանում․ Firebird ընկերությունը կներդնի առաջին 500 մլն դոլարը

© Photo : Firebird Cloud AI Firebird ընկերության կենտրոնը ՀՀ–ում
 Firebird ընկերության կենտրոնը ՀՀ–ում - Sputnik Արմենիա, 1920, 20.11.2025
Բաժանորդագրվել
Հայաստանում ԱԲ կենտրոնի կառուցման առաջին փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականի առաջին կեսին։
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik․ ԱՄՆ-ում տեղակայված Firebird ընկերությունը, որը արհեստական բանականության ենթակառուցվածներով է զբաղվում, հայտարարել է ԱՄՆ արտահանման լիցենզիա ստանալու և Հայաստանում 500 մլն դոլար ներդնելու մասին։
Ընկերության հայտարարության մեջ նշվում է, որ սա տարածաշրջանում արհեստական բանականության բարձրակարգ գերհամակարգչային ենթակառուցվածքի ստեղծման բազմամիլիարդանոց մեգանախագծի մեկնարկային փուլն է։ Ըստ հայտարարության՝ այս ձեռքբերումը բացում է ԱՄՆ-Հայաստան համագործակցության նոր էջ առաջատար տեխնոլոգիաների, նորարարության և ԱԲ ոլորտում։
Firebird-ը կստեղծի տարածաշրջանի ամենաառաջադեմ ԱԲ կլաստերներից մեկը, որը կգործի Dell Technologies-ի PowerEdge բարձր արդյունավետությամբ ԱԲ սերվերներով և NVIDIA Blackwell գրաֆիկական պրոցեսորներով (GPU)։
ԱԲ կենտրոնի հետ Հայաստանը կմտնի 1 շնչի հաշվով բարձր հզորության չիպերի համաշխարհային թոփ-10
GPU-ները հնարավորություն կտան գիտահետազոտական հաստատություններին, տեխնոլոգիական ընկերություններին և ձեռնարկություններին լայնածավալ կերպով գործարկել ժամանակակից ԱԲ մոդելներ։
Նախագծի առաջին փուլի գործարկումը նախատեսված է 2026 թվականի առաջին կեսին։ Դա թույլ կտա Հայաստանին դառնալ ԱԲ ոլորտում նորարարությունների տարածաշրջանային կենտրոն ոլորտների լայն շրջանակում՝ շեշտը դնելով գիտության, ռոբոտաշինության և տիեզերական ոլորտների վրա:
«Մեր նպատակն է առաջադեմ ԱԲ-ն հասանելի դարձնել յուրաքանչյուրին՝ ընդհանուր բարիքի համար։ Մենք կառուցում ենք այն տեխնոլոգիական հիմքը, որը ամենուրեք հնարավորություն է տալու ինժեներներին, հետազոտողներին և ստեղծարար մարդկանց աշխատել համաշխարհային մակարդակի գործիքներով։ Այս ներդրումը հիմնարար նշանակություն ունի Հայաստանի թվային և ԱԲ ապագայի ձևավորման համար»,- նշել է Firebird-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։
Firebird-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանն էլ կարծում է, որ Հայաստանում ձևավորվում են ժամանակակից թվային և ԱԲ էկոհամակարգի հիմքեր, ինչը կարող է բարձրացնել տեղական մասնագիտական ներուժը և ներգրավել գլոբալ նորարարություն։
«Սա կարևոր քայլ է Հայաստանի տեխնոլոգիական ապագայի համար։ Այս ջանքերը արտացոլում են ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ամուր պետական-մասնավոր գործընկերությունը և հանդիսանում են փոխադարձ վստահության և տեխնոլոգիական առաջընթացի վրա կառուցված համագործակցության մոդել»,- ասել է Եսայանը։
Nividia ԱԲ կենտրոնը տարեկան կկարողանա 200–300 դոլարի արտահանում գեներացնել. ՀՀ ԲՏԱ նախարար
Ինչպես ասվում է հաղորդագրությունում՝ այս համագործակցությունն իրականություն է դարձել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում երկու երկրների կառավարությունների միջև նորարարության, արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրումից հետո։
Firebird ստարտափը արհեստական բանականության տեխնոլոգիաներ մշակող ընկերություն է։ Այն ստեղծվել է հայկական Team հեռահաղորդակցության ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի կողմից՝ Հայաստանի և սփյուռքի մի քանի այլ ՏՏ գործարարների հետ միասին։ Firebird-ը ստացել է Nvidia-ի չիպերը Հայաստան արտահանելու ԱՄՆ կառավարության հավանությունը:
Լրահոս
0