https://arm.sputniknews.ru/20260605/ashkhatanq-te-njutakan-ajakcutjun-inch-en-arajarkum-qaghaqakan-uzhery-103090195.html
Աշխատա՞նք, թե՞ նյութական աջակցություն. ինչ են առաջարկում քաղաքական ուժերը
Աշխատա՞նք, թե՞ նյութական աջակցություն. ինչ են առաջարկում քաղաքական ուժերը
Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան ուսումնասիրել է ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի` սոցիալական ոլորտին առնչվող ծրագրերն ու խոստումները։ 05.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-05T19:12+0400
2026-06-05T19:12+0400
2026-06-05T19:12+0400
հայաստան
կրթություն
կուտակային կենսաթոշակային ֆոնդ
աղքատություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26675052_0:52:1600:953_1920x0_80_0_0_56c8362625d44b58343f4cd83f01734c.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի` սոցիալական ոլորտին առնչվող ծրագրերում շեշտն ավելի շատ դրված է կրթության, աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձ ձևավորելու վրա, բայց ոչ նյութական աջակցության։ Կուսակցությունների մի մասն էլ կարծում է, որ սոցիալական ոլորտը զարգացնելու համար պետք է ժողովրդագրական իրավիճակը բարելավել։Sputnik Արմենիան ուսումնասիրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժի` 16 կուսակցության և 2 դաշինքի նախընտրական ծրագրերի` սոցիալական ոլորտին առնչվող կետերը։Ռեֆորմիստների կուսակցությունԿուսակցության հրապարակված նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտի վերաբերյալ որևէ խոսք չկա։ Այդուհանդերձ, հարցազրույցներում կուսակցության անդամները նշել են, որ սոցիալական բաղադրիչում առաջնային շեշտը դնում են ժողովրդագրական անվտանգության և պետական աջակցության վրա։ Պատրաստվում են կանխել դեմոգրաֆիկ սպառնալիքները, կազմակերպել ներգաղթ, անապահովների համար անվճար բժշկություն ապահովել։Կուսակցությունն արձանագրել է, որ երկիրը կանգնած է լրացուցիչ ժողովրդագրական ճգնաժամի առաջ, և առաջարկում է հատուկ պետական ծրագիր մշակել։ Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում քաղաքական ուժը ցանկանում է մշակել դրա կանխման պետական ծրագիր` ներառելով ներգաղթի կազմակերպում։Խորհրդարանական ընտրություններ-2026. ինչ տնտեսական առաջարկներ ունեն մասնակից ուժերը«Բոլորին դեմ եմ» կուսակցությունԿուսակցությունը չունի հրապարակված նախընտրական ծրագրիր։ Հարցազրույցներում և քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժը առանձին սոցիալական ծրագիր չի ներկայացրել։ Պատճառն այն է, որ հանդես է գալիս որպես «ինքնալուծարվող» քաղաքական ուժ, որովհետև ամբողջ նախընտրական պլանը սահմանափակվում է բացառապես 100-օրյա անցումային շրջանով։Այդուհանդերձ, «Բոլորին դեմ եմ»–ը պատրաստվում է սոցիալական համերաշխություն ապահովել կրթության միջոցով, քանի որ համոզված են` քաղաքացու սոցիալական բարեկեցությունը պետք է ապահովվի սեփական աշխատանքի միջոցով։ Կարծում են, որ պետության դերը նպաստներ բաժանելը չպետք է լինի, այլ որակյալ կրթությունով մարդուն բարձր վարձատրվող աշխատանք գտնելու կամ սեփական բիզնեսը զարգացնելու հնարավորություն տրվի։«Ուժեղ Հայաստան» դաշինքԴաշինքի նախընտրական ծրագրում 3 էջ տրամադրված է սոցիալական ոլորտին։ Երեխաների և երեխա ունեցող ընտանիքների աղքատությունը վերացնելու համար նպատակ ունեն թիրախային և հասցեական սոցիալական քաղաքականություն վարել։ Պատրաստվում են որդեգրել «պետությունը երրորդ ծնող» սկզբունքը` առաջին հերթին նպաստելով, որ ծնողներն ի զորու լինեն ապահովել իրենց երեխաների բարեկեցությունը։ Այնուամենայնիվ, օբյեկտիվորեն ծնողների կողմից դա չկարողանալու դեպքում վստահեցնում են` դա կանի պետությունը։Մարդկանց բացատրել է պետք, ոչ թե վախեցնել. հոգեբանը նշում է քաղաքական ուժերի սխալներըՍոցիալական աջակցության ծրագրեր են իրականացվելու նաև պետական հատվածում աշխատող բուժաշխատողների և ուսուցիչների համար` բարձրացնելով աշխատավարձերը։ Ըստ ծրագրի` Երևանում այդ աշխատավարձերը կավելանան 20 տոկոսով, իսկ մարզերում` 25%-ով` 2031 թվականին հասնելով ավելի քան կրկնապատկված ցուցանիշի։Դաշինքը պատրաստվում է կենսաթոշակային համակարգը վերանայել ու զգալիորեն բարելավել դրա ներկայիս քաղաքականությունը։ Նշել են` 2027 թվականից միջին կենսաթոշակը պատրաստ են բարձրացնել 12 000 դրամով։Դաշինքը քննության է առնելու գործող կուտակային համակարգի հիմնավորվածությունը։Հայաստանի շնորհապետական կուսակցությունՀայաստանի շնորհապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրի սոցիալ–տնտեսական բաժնում առաջնային շեշտը դրել է արժանապատիվ կենսամակարդակի և «աշխատող աղքատության» վերացման վրա։ Գուրգեն Սիմոնյանի գլխավորած ուժը ցանկանում է բարձրացնել և աստիճանաբար եվրոպական չափանիշներին մոտեցնել աշխատավարձերը, փոխել տնտեսական մոդելը սպառողականից դեպի արտադրողական, ինչպես նաև կրճատել Երևանի և մարզերի միջև առկա սոցիալ–տնտեսական անհավասարությունը հատուկ պետական ծրագրերի միջոցով։«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունԿուսակցությունը ժողովրդագրական ցուցանիշը բարձրացնելու համար առաջարկում է կտրուկ ավելացնել բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները։ Այսինքն` 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար միանվագ գումար տրամադրել 5 մլն դրամի չափով, աշխատող ծնողների համար հարկային արտոնություններ սահմանել` եկամտային հարկի վերադարձ, շարժական և անշարժ գույքի վարկի տրամադրում արտոնյալ պայմաններով, հանգստի հնարավորություններ, նորածինների սնունդ և այլ անհրաժեշտ օգնություն։ «Նոր ուժը» պատրաստվում է նաև հիփոթեքային վարկի արտոնություններ սահմանել 5%-ով, մինչև 50 մլն դրամ արժողությամբ գույք ձեռք բերելու համար:Բացի այդ, կարծում են, որ պետությունը պետք է նաև խթանի վերարտադրողական առողջությունը (արհեստական բեղմնավորում, փոխնակ մայրություն և այլն)։«Միասնության թևեր» կուսակցություն«Միասնության թևեր» կուսակցությունն ունի 3 գերագույն արժեք` արդար աշխատանք բոլորի համար, ապագա ունեցող ընտանիք և պաշտպանված քաղաքացի։ Կուսակցությունը պատրաստվում է բազմազավակ ընտանիքներին (չորրորդ երեխայից սկսած) տրամադրել անվճար բնակարաններ մարզերում։ Ըստ քաղաքական ուժի` բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական խնամքն ու կրթությունը պետք է անվճար դառնա, որոշ ծառայություններ էլ` հնարավորինս մատչելի։Արման Թաթոյանի ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է բնակարանային աջակցություն տրամադրել երիտասարդ ընտանիքներին։ Մինչև 2030 թվականը նախատեսում են այնպես անել, որ գործազրկության պետական ապահովագրության շնորհիվ անձն աշխատանքը կորցնելու դեպքում մինչև 6 ամիս ժամանակավոր հատուցում ստանա։«Միասնության թևերը» պնդում է, որ սոցիալական աջակցության համար անհրաժեշտ է նաև պատշաճ կրթություն ապահովել բնակչության համար։Խոստանում են նպաստներից կախվածությունը խոցելի խմբերի շրջանում նվազեցնել առնվազն 25%-ով։ Քաղաքական ուժը կարծում է` 10 տարում կարող են աղքատությունը կրճատել առնվազն 40%-ով` ոչ թե միայն նպաստների, այլ զբաղվածության, շարունակական կրթության, ինքնազբաղվածության և սոցիալական բարձր նշանակություն ունեցող ձեռնարկատիրության միջոցով։«Միասնության թևերը» ապահովելու է տնային խնամքի և համայնքային սոցիալական ծառայությունների հասանելիություն տարեցների առնվազն 70%-ի համար։ Կուսակցությունը պատրաստ է պետություն–մասնավոր համագործակցության արդյունքում 100%-ով հասանելի դարձնել հանրային բոլոր ծառայությունները հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար։«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակը և 2027 թվականից փուլային տարբերակով նպատակային նշաձող սահմանել 100,000 դրամը։ Ամեն տարի թոշակների չափը ավելացնելու են նախորդ տարվա գնաճի չափով։ Գազի և էլեկտրաէներգիայի սակագները ԲԿՀ–ն ցանկանում է իջեցնել 10 տոկոսով, պետական ու համայնքային բոլոր կրթօջախները 2028 թվականից դարձնել անվճար, հարմարավետ և մատչելի հանրակացարաններ կառուցել մարզերից եկած ուսանողների համար, ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։«Ազգային–ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն«Ազգային–ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը սոցիալական ոլորտին փոքրիկ հատված է հատկացրել։ Սոցիալական հարցը նշված է «Տնտեսական և սոցիալական քաղաքականության» գլխում, որով ցանկանում են նպատակային սոցիալական պաշտպանություն և սոցիալական բնակարանաշինություն իրականացնել։«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունԱրտակ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը խոստանում է անվճար դարձնել քաղաքային տրանսպորտը, բնակչությանն ազատել գույքահարկից, ստեղծել ազգային արժեքներ և սոցիալական համերաշխություն` այդպիսով հասարակության ներսում վերականգնելով սոցիալական արդարությունը։«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունԿուսակցության նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտին հատկացված է 1 էջ, որտեղ անդրադարձ է կատարվում թոշակներին, ինչպես նաև կանանց ու ընտանիքների աջակցությանը։ Քաղաքական ուժը պատրաստ է դառնալ բիզնեսի աջակից, բայց սոցիալապես խոցելի խմբերը պետք է ստանան հասարակության օգնությունը։ «Հայ ազգային կոնգրեսում» կարծում են, որ թոշակների բարձրացման գործընթացը պետք է շարունակվի, որովհետև բարձրացումը չի հասնում միջին աշխատավարձի բարձրացման տեմպին։ Վստահեցնում են` առաջին իսկ օրվանից կնախաձեռնվի պատշաճ բյուջետային գործընթաց, որի նպատակը կլինի ևս 10 000 դրամով թոշակների բարձրացում։Կուսակցությունն իշխանության գալու դեպքում մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար սահմանելու է հարկային արտոնություններ։ Ցանկանում են մանկապարտեզի կամ դայակի վաուչերներ բաշխել փոքր երեխա ունեցող ընտանիքներին, որպեսզի մայրերն ավելի հեշտ վերադառնան աշխատանքի, անվճար վերապատրաստման ծրագրեր են իրականացվելու այն կանանց համար, որոնք ունեն 5 տարեկանից փոքր երեխա։ Միայնակ մայրերի համար նախատեսում են իրականացնել աշխատանքի տեղավորման հատուկ ծրագրեր, ծննդաբերությունից հետո առաջին տարվա ընթացքում կանանց կտրվի անվճար բժշկական և հոգեբանական խորհրդատվություն։ Քաղաքական ուժը պատրաստվում է նաև պայքարել ընտանեկան բռնության դեմ ու կանխարգելիչ իրական աշխատանքներ տանել։«Հանրապետություն» կուսակցությունՀանրապետություն կուսակցության նախընտրական ծրագիրն ընդհանուր առմամբ 3.5 էջից է բաղկացած։ Սոցիալական ոլորտի համար առանձնացված կետ չկա, միայն «առողջապահության» հատվածում նշված է, որ համընդհանուր առողջապահական ապահովագրությանը պետք է հավելել պարտադիր առողջապահական ապահովագրությունը` ներառելով երեխաներին, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին։Քրիստոնեա–ժողովրդավարական կուսակցությունԱյս կուսակցության սոցիալական հայեցակարգը հենվում է քրիստոնեական բարոյականության, ազգային ինքնության և սոցիալական արդարության վրա։ Լևոն Շիրինյանի գլխավորած ուժը մերժում է ծայրահեղ լիբերալիզմը` առաջարկելով պետության ակտիվ միջամտությամբ կարգավորվող շուկա` ապահովելու համար հարստության արդարացի բաշխում։ Նրանք բնակչության սոցիալական վիճակի բարելավման հիմքը համարում են երկրի արդյունաբերական հատվածի վերակենդանացումը, ինչը կստեղծի կայուն, երկարաժամկետ և բարձր վարձատրվող աշխատատեղեր։«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտին վերաբերող առանձին կետ չկա։ Միայն նշվում է, որ ՀՀ–ն այսօր գտնվում է քաղաքական, սոցիալական և տնտեսական, ինչպես նաև խորքային ինքնության ճգնաժամում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է ՀՀ–ում էլիտա ստեղծել, ու քանի որ հունիսի 7-ի ընտրությունները «ազգի և պետության առաջ ծառացած գլոբալ խնդիրների» մասին են, ապա չի ցանկանում ընտրողներին շեղել տնտեսական և սոցիալական հարցերով։ Այնուամենայնիվ ծրագրում կա մի հատված, որտեղ նշվում է, որ հիմնական դրույթներից մեկը սոցիալական պաշտպանության ծրագրերի ընդլայնումն է, ու ցանկանում են անվտանգ, սոցիալապես կայուն և ինքնիշխան Հայաստան կառուցել։«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունԴՕԿ կուսակցության բազմաթիվ դրույթներ հիմնված են ոստիկանության նոր կառուցվածքի, շերիֆի ինստիտուտի ներդրման, ոստիկանների հեղինակության վերականգնման վրա։ Այս կետերում առանձին հատվածներ կան, որ ոստիկանները չպետք է սոցիալապես անապահով լինեն, ոստիկանի համար սոցիալական երաշխիքներ են անհրաժեշտ։Քաղաքական ուժը առանձին անդրադարձել է նաև ՀՀ մարզերին և նշել իր պատկերացումները սոցիալական ոլորտի վերաբերյալ։ Գյումրիում պատրաստվում են կոնկրետ ծրագրեր իրականացնել, որպեսզի քաղաքում գործեն սոցիալական անվճար բժշկական կենտրոններ, դեղորայքային աջակցություն է լինելու, և իրականացվելու են տարեցների խնամքի ծրագրեր։ Ըստ կուսակցության` Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները ստանալու են հարկային, վարկային և սոցիալական հատուկ արտոնություններ։ Ինչ վերաբերում է Վայոց Ձորին, ապա այստեղ էլ ԴՕԿ–ը պատրաստվում է արժանապատիվ կյանք ապահովել մարզի ուսուցիչների, բժիշկների, զինվորների և թոշակառուների համար։ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի մարզերում իրականացվելու է առանձին սոցիալ–տնտեսական և ռազմավարական զարգացման ծրագրեր։«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես սոցիալական ոլորտին առնչվող առանձին կետ չունի, դրա վերաբերյալ ծրագրերը ներառել է տնտեսական զարգացման դրույթում։ Ըստ քաղաքական ուժի` տնտեսական զարգացումը պետք է լինի պետական շահ, որպեսզի ձևավորվեն ֆինանսական միջոցներ, որոնցով կկառուցվեն դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, կվճարվեն կենսաթոշակներ և այլ սոցիալական նպաստներ։Կուսակցության ծրագրի համաձայն` պետք է սոցիալական համերաշխություն լինի, ու դրա շրջանակում պետությունը պետք է հավասար հնարավորություններ և հասանելի միջավայր երաշխավորի հասարակության բոլոր խմբերի, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Քաղաքական ուժը կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել նաև թոշակառուների տնտեսական ակտիվությունը։Հերթական անգամ խորհրդարանական մեծամասնություն կազմելուց և կառավարություն ձևավորելուց հետո ՔՊ–ն պատրաստվում է 100 միջոցառում իրականացնել, որոնց թվում նաև նշել են սոցիալական կոմպոնենտ ունեցող կետեր։ Դրանցից է 1000 նոր սոցիալական բնակարանների ապահովման ծրագիրը, ինչպես նաև կենսաթոշակների ինդեքսավորումը, որը նախատեսում են անել այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Ըստ այդ միջոցառումների` ՊՆ համակարգում 2000–ականներից ձևավորված երկարամյա զինծառայողների, զինթոշակառուների, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների բնակարանային պարտավորությունների լիարժեք մարում է արվելու։«Հայաստան» կուսակցությունների դաշինք«Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրի «Հոգատար Հայաստան» սոցիալ-տնտեսական բաժնում շեշտը դնում է իրական սոցիալական պետության մոդելի ձևավորման, արժանապատիվ կենսամակարդակի և ժողովրդագրական աճի խթանման վրա։Նրանք պատրաստվում են իշխանության գալու դեպքում 50%–ով բարձրացնել կենսաթոշակները և պարտադիր տարեկան ինդեքսավորում անել։ Նախատեսում են սահմանել նվազագույն աշխատավարձի շեմ` իրական կենսապահովման զամբյուղի արժեքին հավասարեցնելու նպատակով։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը նաև ձմռան ամիսներին խոստանում է միայնակ թոշակառուների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը 100%–ով փոխհատուցել պետական բյուջեի հաշվին։Դաշինքը նաև նպատակ ունի «Աճող ընտանիք» ծրագիր կազմել և պետական աջակցության տրամադրել նորաստեղծ ու բազմազավակ ընտանիքներին։«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցությունՔաղաքական ուժը նշում է, որ սոցիալական քաղաքականությունն իրենց համար բարեգործություն, նպաստների բաշխում կամ պոպուլիզմի դաշտ չէ, այլ մարդկային կապիտալի զարգացման, հասարակական համերաշխության և ազգային կայունության ռազմավարություն։Կուսակցությունը պատրաստ է աղքատությունը համակարգային նվազեցնել, բայց ոչ թե ժամանակավոր աջակցություններով, այլ աշխատանքի, կրթության եւ սոցիալական շարժունակության միջոցով։ Քաղաքական ուժի ծրագրով` պետությունը պետք է ձևավորի այնպիսի աշխատաշուկա, որ աշխատանքը պաշտպանված լինի օրենքով, վարձատրությունը լինի արդար, կանխատեսելի, ներդրվի աշխատավարձի ժամական հաշվարկ։«Հանուն Հանրապետության» կուսակցությունը համարում է, որ տնտեսական աճը պետք է արտացոլվի աշխատավարձերի և թոշակների իրական աճով, սոցիալական քաղաքականությունը պետք է խրախուսի շարժունակ հասարակություն։«Լուսավոր Հայաստան» կուսակցություն«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) իր նախընտրական սոցիալական ծրագրում առաջնորդվում է «սոցիալ-լիբերալիզմի» գաղափարախոսությամբ՝ շեշտը դնելով մարդկային կապիտալի զարգացման և հասցեական աջակցության վրա։ Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի սոցիալական հայեցակարգը հիմնված է պետության կողմից հավասար հնարավորությունների ստեղծման և խոցելի խմբերի պաշտպանության վրա։Այս ուժը նույնպես կարծում է, որ պետք է «աշխատող աղքատության» կրճատում կատարել, ինչպես նաև անհատական կարիքների գնահատման մոդելի անցնել, իրականացնել կենսաթոշակների և նպաստների ինդեքսավորում։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է մատչելի բնակարանաշինության ծրագիր իրականացնել երիտասարդների համար, ինչը թույլ կտա մարզերում և սահմանամերձ բնակավայրերում ապրող երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել բնակարաններ արտոնյալ պայմաններով։Մեր նյութում ներկայացված են քաղաքական ուժերից մի քանիսի պաշտոնական հրապարակված նախընտրական ծրագրերը, իսկ մյուսներինը ներկայացրել ենք` հիմնվելով հարցազրույցների վրա։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/03/03/26675052_176:0:1600:1068_1920x0_80_0_0_92b421853fec1c4a483bf609e781e488.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, կրթություն, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, աղքատություն
հայաստան, կրթություն, կուտակային կենսաթոշակային ֆոնդ, աղքատություն
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող գրեթե բոլոր քաղաքական ուժերի` սոցիալական ոլորտին առնչվող ծրագրերում շեշտն ավելի շատ դրված է կրթության, աշխատանքի և արժանապատիվ աշխատավարձ ձևավորելու վրա, բայց ոչ նյութական աջակցության։ Կուսակցությունների մի մասն էլ կարծում է, որ սոցիալական ոլորտը զարգացնելու համար պետք է ժողովրդագրական իրավիճակը բարելավել։
Sputnik Արմենիան ուսումնասիրել է խորհրդարանական ընտրություններին մասնակցող 18 քաղաքական ուժի` 16 կուսակցության և 2 դաշինքի նախընտրական ծրագրերի` սոցիալական ոլորտին առնչվող կետերը։
Ռեֆորմիստների կուսակցություն
Կուսակցության հրապարակված նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտի վերաբերյալ որևէ խոսք չկա։ Այդուհանդերձ, հարցազրույցներում կուսակցության անդամները նշել են, որ սոցիալական բաղադրիչում առաջնային շեշտը դնում են ժողովրդագրական անվտանգության և պետական աջակցության վրա։ Պատրաստվում են կանխել դեմոգրաֆիկ սպառնալիքները, կազմակերպել ներգաղթ, անապահովների համար անվճար բժշկություն ապահովել։
Կուսակցությունն արձանագրել է, որ երկիրը կանգնած է լրացուցիչ ժողովրդագրական ճգնաժամի առաջ, և առաջարկում է հատուկ պետական ծրագիր մշակել։ Ձևավորվող դեմոգրաֆիկ սպառնալիքների պայմաններում քաղաքական ուժը ցանկանում է մշակել դրա կանխման պետական ծրագիր` ներառելով ներգաղթի կազմակերպում։
«Բոլորին դեմ եմ» կուսակցություն
Կուսակցությունը չունի հրապարակված նախընտրական ծրագրիր։ Հարցազրույցներում և քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժը առանձին սոցիալական ծրագիր չի ներկայացրել։ Պատճառն այն է, որ հանդես է գալիս որպես «ինքնալուծարվող» քաղաքական ուժ, որովհետև ամբողջ նախընտրական պլանը սահմանափակվում է բացառապես 100-օրյա անցումային շրջանով։
Այդուհանդերձ, «Բոլորին դեմ եմ»–ը պատրաստվում է սոցիալական համերաշխություն ապահովել կրթության միջոցով, քանի որ համոզված են` քաղաքացու սոցիալական բարեկեցությունը պետք է ապահովվի սեփական աշխատանքի միջոցով։ Կարծում են, որ պետության դերը նպաստներ բաժանելը չպետք է լինի, այլ որակյալ կրթությունով մարդուն բարձր վարձատրվող աշխատանք գտնելու կամ սեփական բիզնեսը զարգացնելու հնարավորություն տրվի։
Դաշինքի նախընտրական ծրագրում 3 էջ տրամադրված է սոցիալական ոլորտին։ Երեխաների և երեխա ունեցող ընտանիքների աղքատությունը վերացնելու համար նպատակ ունեն թիրախային և հասցեական սոցիալական քաղաքականություն վարել։ Պատրաստվում են որդեգրել «պետությունը երրորդ ծնող» սկզբունքը` առաջին հերթին նպաստելով, որ ծնողներն ի զորու լինեն ապահովել իրենց երեխաների բարեկեցությունը։ Այնուամենայնիվ, օբյեկտիվորեն ծնողների կողմից դա չկարողանալու դեպքում վստահեցնում են` դա կանի պետությունը։
Սոցիալական աջակցության ծրագրեր են իրականացվելու նաև պետական հատվածում աշխատող բուժաշխատողների և ուսուցիչների համար` բարձրացնելով աշխատավարձերը։ Ըստ ծրագրի` Երևանում այդ աշխատավարձերը կավելանան 20 տոկոսով, իսկ մարզերում` 25%-ով` 2031 թվականին հասնելով ավելի քան կրկնապատկված ցուցանիշի։
Դաշինքը պատրաստվում է կենսաթոշակային համակարգը վերանայել ու զգալիորեն բարելավել դրա ներկայիս քաղաքականությունը։ Նշել են` 2027 թվականից միջին կենսաթոշակը պատրաստ են բարձրացնել 12 000 դրամով։
Դաշինքը քննության է առնելու գործող կուտակային համակարգի հիմնավորվածությունը։
Հայաստանի շնորհապետական կուսակցություն
Հայաստանի շնորհապետական կուսակցությունն իր նախընտրական ծրագրի սոցիալ–տնտեսական բաժնում առաջնային շեշտը դրել է արժանապատիվ կենսամակարդակի և «աշխատող աղքատության» վերացման վրա։ Գուրգեն Սիմոնյանի գլխավորած ուժը ցանկանում է բարձրացնել և աստիճանաբար եվրոպական չափանիշներին մոտեցնել աշխատավարձերը, փոխել տնտեսական մոդելը սպառողականից դեպի արտադրողական, ինչպես նաև կրճատել Երևանի և մարզերի միջև առկա սոցիալ–տնտեսական անհավասարությունը հատուկ պետական ծրագրերի միջոցով։
«Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
Կուսակցությունը ժողովրդագրական ցուցանիշը բարձրացնելու համար առաջարկում է կտրուկ ավելացնել բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունները։ Այսինքն` 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար միանվագ գումար տրամադրել 5 մլն դրամի չափով, աշխատող ծնողների համար հարկային արտոնություններ սահմանել` եկամտային հարկի վերադարձ, շարժական և անշարժ գույքի վարկի տրամադրում արտոնյալ պայմաններով, հանգստի հնարավորություններ, նորածինների սնունդ և այլ անհրաժեշտ օգնություն։ «Նոր ուժը» պատրաստվում է նաև հիփոթեքային վարկի արտոնություններ սահմանել 5%-ով, մինչև 50 մլն դրամ արժողությամբ գույք ձեռք բերելու համար:
Բացի այդ, կարծում են, որ պետությունը պետք է նաև խթանի վերարտադրողական առողջությունը (արհեստական բեղմնավորում, փոխնակ մայրություն և այլն)։
«Միասնության թևեր» կուսակցություն
«Միասնության թևեր» կուսակցությունն ունի 3 գերագույն արժեք` արդար աշխատանք բոլորի համար, ապագա ունեցող ընտանիք և պաշտպանված քաղաքացի։ Կուսակցությունը պատրաստվում է բազմազավակ ընտանիքներին (չորրորդ երեխայից սկսած) տրամադրել անվճար բնակարաններ մարզերում։ Ըստ քաղաքական ուժի` բոլոր բնակավայրերի երեխաների համար նախադպրոցական խնամքն ու կրթությունը պետք է անվճար դառնա, որոշ ծառայություններ էլ` հնարավորինս մատչելի։
Արման Թաթոյանի ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է բնակարանային աջակցություն տրամադրել երիտասարդ ընտանիքներին։ Մինչև 2030 թվականը նախատեսում են այնպես անել, որ գործազրկության պետական ապահովագրության շնորհիվ անձն աշխատանքը կորցնելու դեպքում մինչև 6 ամիս ժամանակավոր հատուցում ստանա։
«Միասնության թևերը» պնդում է, որ սոցիալական աջակցության համար անհրաժեշտ է նաև պատշաճ կրթություն ապահովել բնակչության համար։
Խոստանում են նպաստներից կախվածությունը խոցելի խմբերի շրջանում նվազեցնել առնվազն 25%-ով։ Քաղաքական ուժը կարծում է` 10 տարում կարող են աղքատությունը կրճատել առնվազն 40%-ով` ոչ թե միայն նպաստների, այլ զբաղվածության, շարունակական կրթության, ինքնազբաղվածության և սոցիալական բարձր նշանակություն ունեցող ձեռնարկատիրության միջոցով։
«Միասնության թևերը» ապահովելու է տնային խնամքի և համայնքային սոցիալական ծառայությունների հասանելիություն տարեցների առնվազն 70%-ի համար։ Կուսակցությունը պատրաստ է պետություն–մասնավոր համագործակցության արդյունքում 100%-ով հասանելի դարձնել հանրային բոլոր ծառայությունները հաշմանդամություն ունեցող բոլոր անձանց համար։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակը և 2027 թվականից փուլային տարբերակով նպատակային նշաձող սահմանել 100,000 դրամը։ Ամեն տարի թոշակների չափը ավելացնելու են նախորդ տարվա գնաճի չափով։ Գազի և էլեկտրաէներգիայի սակագները ԲԿՀ–ն ցանկանում է իջեցնել 10 տոկոսով, պետական ու համայնքային բոլոր կրթօջախները 2028 թվականից դարձնել անվճար, հարմարավետ և մատչելի հանրակացարաններ կառուցել մարզերից եկած ուսանողների համար, ստեղծել «Երիտասարդների առաջին աշխատավայր» ծրագիրը, որտեղ պետությունը և մասնավոր հատվածը համագործակցությամբ կլուծեն նորավարտ երիտասարդի զբաղվածության խնդիրը։
«Ազգային–ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
«Ազգային–ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունը սոցիալական ոլորտին փոքրիկ հատված է հատկացրել։ Սոցիալական հարցը նշված է «Տնտեսական և սոցիալական քաղաքականության» գլխում, որով ցանկանում են նպատակային սոցիալական պաշտպանություն և սոցիալական բնակարանաշինություն իրականացնել։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
Արտակ Սարգսյանի գլխավորած քաղաքական ուժը խոստանում է անվճար դարձնել քաղաքային տրանսպորտը, բնակչությանն ազատել գույքահարկից, ստեղծել ազգային արժեքներ և սոցիալական համերաշխություն` այդպիսով հասարակության ներսում վերականգնելով սոցիալական արդարությունը։
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն
Կուսակցության նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտին հատկացված է 1 էջ, որտեղ անդրադարձ է կատարվում թոշակներին, ինչպես նաև կանանց ու ընտանիքների աջակցությանը։ Քաղաքական ուժը պատրաստ է դառնալ բիզնեսի աջակից, բայց սոցիալապես խոցելի խմբերը պետք է ստանան հասարակության օգնությունը։ «Հայ ազգային կոնգրեսում» կարծում են, որ թոշակների բարձրացման գործընթացը պետք է շարունակվի, որովհետև բարձրացումը չի հասնում միջին աշխատավարձի բարձրացման տեմպին։ Վստահեցնում են` առաջին իսկ օրվանից կնախաձեռնվի պատշաճ բյուջետային գործընթաց, որի նպատակը կլինի ևս 10 000 դրամով թոշակների բարձրացում։
Կուսակցությունն իշխանության գալու դեպքում մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց համար սահմանելու է հարկային արտոնություններ։ Ցանկանում են մանկապարտեզի կամ դայակի վաուչերներ բաշխել փոքր երեխա ունեցող ընտանիքներին, որպեսզի մայրերն ավելի հեշտ վերադառնան աշխատանքի, անվճար վերապատրաստման ծրագրեր են իրականացվելու այն կանանց համար, որոնք ունեն 5 տարեկանից փոքր երեխա։ Միայնակ մայրերի համար նախատեսում են իրականացնել աշխատանքի տեղավորման հատուկ ծրագրեր, ծննդաբերությունից հետո առաջին տարվա ընթացքում կանանց կտրվի անվճար բժշկական և հոգեբանական խորհրդատվություն։ Քաղաքական ուժը պատրաստվում է նաև պայքարել ընտանեկան բռնության դեմ ու կանխարգելիչ իրական աշխատանքներ տանել։
«Հանրապետություն» կուսակցություն
Հանրապետություն կուսակցության նախընտրական ծրագիրն ընդհանուր առմամբ 3.5 էջից է բաղկացած։ Սոցիալական ոլորտի համար առանձնացված կետ չկա, միայն «առողջապահության» հատվածում նշված է, որ համընդհանուր առողջապահական ապահովագրությանը պետք է հավելել պարտադիր առողջապահական ապահովագրությունը` ներառելով երեխաներին, թոշակառուներին, հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալապես անապահով ընտանիքներին։
Քրիստոնեա–ժողովրդավարական կուսակցություն
Այս կուսակցության սոցիալական հայեցակարգը հենվում է քրիստոնեական բարոյականության, ազգային ինքնության և սոցիալական արդարության վրա։ Լևոն Շիրինյանի գլխավորած ուժը մերժում է ծայրահեղ լիբերալիզմը` առաջարկելով պետության ակտիվ միջամտությամբ կարգավորվող շուկա` ապահովելու համար հարստության արդարացի բաշխում։ Նրանք բնակչության սոցիալական վիճակի բարելավման հիմքը համարում են երկրի արդյունաբերական հատվածի վերակենդանացումը, ինչը կստեղծի կայուն, երկարաժամկետ և բարձր վարձատրվող աշխատատեղեր։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախընտրական ծրագրում սոցիալական ոլորտին վերաբերող առանձին կետ չկա։ Միայն նշվում է, որ ՀՀ–ն այսօր գտնվում է քաղաքական, սոցիալական և տնտեսական, ինչպես նաև խորքային ինքնության ճգնաժամում։ Կուսակցության վարչապետի թեկնածու Սուրեն Պետրոսյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ցանկանում է ՀՀ–ում էլիտա ստեղծել, ու քանի որ հունիսի 7-ի ընտրությունները «ազգի և պետության առաջ ծառացած գլոբալ խնդիրների» մասին են, ապա չի ցանկանում ընտրողներին շեղել տնտեսական և սոցիալական հարցերով։ Այնուամենայնիվ ծրագրում կա մի հատված, որտեղ նշվում է, որ հիմնական դրույթներից մեկը սոցիալական պաշտպանության ծրագրերի ընդլայնումն է, ու ցանկանում են անվտանգ, սոցիալապես կայուն և ինքնիշխան Հայաստան կառուցել։
«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցություն
ԴՕԿ կուսակցության բազմաթիվ դրույթներ հիմնված են ոստիկանության նոր կառուցվածքի, շերիֆի ինստիտուտի ներդրման, ոստիկանների հեղինակության վերականգնման վրա։ Այս կետերում առանձին հատվածներ կան, որ ոստիկանները չպետք է սոցիալապես անապահով լինեն, ոստիկանի համար սոցիալական երաշխիքներ են անհրաժեշտ։
Քաղաքական ուժը առանձին անդրադարձել է նաև ՀՀ մարզերին և նշել իր պատկերացումները սոցիալական ոլորտի վերաբերյալ։ Գյումրիում պատրաստվում են կոնկրետ ծրագրեր իրականացնել, որպեսզի քաղաքում գործեն սոցիալական անվճար բժշկական կենտրոններ, դեղորայքային աջակցություն է լինելու, և իրականացվելու են տարեցների խնամքի ծրագրեր։ Ըստ կուսակցության` Սյունիքի մարզի սահմանապահ գյուղերի բնակիչները ստանալու են հարկային, վարկային և սոցիալական հատուկ արտոնություններ։ Ինչ վերաբերում է Վայոց Ձորին, ապա այստեղ էլ ԴՕԿ–ը պատրաստվում է արժանապատիվ կյանք ապահովել մարզի ուսուցիչների, բժիշկների, զինվորների և թոշակառուների համար։ Տավուշի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի մարզերում իրականացվելու է առանձին սոցիալ–տնտեսական և ռազմավարական զարգացման ծրագրեր։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նույնպես սոցիալական ոլորտին առնչվող առանձին կետ չունի, դրա վերաբերյալ ծրագրերը ներառել է տնտեսական զարգացման դրույթում։ Ըստ քաղաքական ուժի` տնտեսական զարգացումը պետք է լինի պետական շահ, որպեսզի ձևավորվեն ֆինանսական միջոցներ, որոնցով կկառուցվեն դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ, կվճարվեն կենսաթոշակներ և այլ սոցիալական նպաստներ։
Կուսակցության ծրագրի համաձայն` պետք է սոցիալական համերաշխություն լինի, ու դրա շրջանակում պետությունը պետք է հավասար հնարավորություններ և հասանելի միջավայր երաշխավորի հասարակության բոլոր խմբերի, այդ թվում` հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Քաղաքական ուժը կարծում է, որ անհրաժեշտ է ապահովել նաև թոշակառուների տնտեսական ակտիվությունը։
Հերթական անգամ խորհրդարանական մեծամասնություն կազմելուց և կառավարություն ձևավորելուց հետո ՔՊ–ն պատրաստվում է 100 միջոցառում իրականացնել, որոնց թվում նաև նշել են սոցիալական կոմպոնենտ ունեցող կետեր։ Դրանցից է 1000 նոր սոցիալական բնակարանների ապահովման ծրագիրը, ինչպես նաև կենսաթոշակների ինդեքսավորումը, որը նախատեսում են անել այնպես, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Ըստ այդ միջոցառումների` ՊՆ համակարգում 2000–ականներից ձևավորված երկարամյա զինծառայողների, զինթոշակառուների, զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների բնակարանային պարտավորությունների լիարժեք մարում է արվելու։
«Հայաստան» կուսակցությունների դաշինք
«Հայաստան» դաշինքն իր նախընտրական ծրագրի «Հոգատար Հայաստան» սոցիալ-տնտեսական բաժնում շեշտը դնում է իրական սոցիալական պետության մոդելի ձևավորման, արժանապատիվ կենսամակարդակի և ժողովրդագրական աճի խթանման վրա։
Նրանք պատրաստվում են իշխանության գալու դեպքում 50%–ով բարձրացնել կենսաթոշակները և պարտադիր տարեկան ինդեքսավորում անել։ Նախատեսում են սահմանել նվազագույն աշխատավարձի շեմ` իրական կենսապահովման զամբյուղի արժեքին հավասարեցնելու նպատակով։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած ուժը նաև ձմռան ամիսներին խոստանում է միայնակ թոշակառուների գազի և էլեկտրաէներգիայի ծախսերը 100%–ով փոխհատուցել պետական բյուջեի հաշվին։
Դաշինքը նաև նպատակ ունի «Աճող ընտանիք» ծրագիր կազմել և պետական աջակցության տրամադրել նորաստեղծ ու բազմազավակ ընտանիքներին։
«Հանուն Հանրապետության» ժողովրդավարության պաշտպանների դաշինք կուսակցություն
Քաղաքական ուժը նշում է, որ սոցիալական քաղաքականությունն իրենց համար բարեգործություն, նպաստների բաշխում կամ պոպուլիզմի դաշտ չէ, այլ մարդկային կապիտալի զարգացման, հասարակական համերաշխության և ազգային կայունության ռազմավարություն։
Կուսակցությունը պատրաստ է աղքատությունը համակարգային նվազեցնել, բայց ոչ թե ժամանակավոր աջակցություններով, այլ աշխատանքի, կրթության եւ սոցիալական շարժունակության միջոցով։ Քաղաքական ուժի ծրագրով` պետությունը պետք է ձևավորի այնպիսի աշխատաշուկա, որ աշխատանքը պաշտպանված լինի օրենքով, վարձատրությունը լինի արդար, կանխատեսելի, ներդրվի աշխատավարձի ժամական հաշվարկ։
«Հանուն Հանրապետության» կուսակցությունը համարում է, որ տնտեսական աճը պետք է արտացոլվի աշխատավարձերի և թոշակների իրական աճով, սոցիալական քաղաքականությունը պետք է խրախուսի շարժունակ հասարակություն։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը (ԼՀԿ) իր նախընտրական սոցիալական ծրագրում առաջնորդվում է «սոցիալ-լիբերալիզմի» գաղափարախոսությամբ՝ շեշտը դնելով մարդկային կապիտալի զարգացման և հասցեական աջակցության վրա։ Էդմոն Մարուքյանի գլխավորած ուժի սոցիալական հայեցակարգը հիմնված է պետության կողմից հավասար հնարավորությունների ստեղծման և խոցելի խմբերի պաշտպանության վրա։
Այս ուժը նույնպես կարծում է, որ պետք է «աշխատող աղքատության» կրճատում կատարել, ինչպես նաև անհատական կարիքների գնահատման մոդելի անցնել, իրականացնել կենսաթոշակների և նպաստների ինդեքսավորում։ «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է մատչելի բնակարանաշինության ծրագիր իրականացնել երիտասարդների համար, ինչը թույլ կտա մարզերում և սահմանամերձ բնակավայրերում ապրող երիտասարդ ընտանիքներին ձեռք բերել բնակարաններ արտոնյալ պայմաններով։
Մեր նյութում ներկայացված են քաղաքական ուժերից մի քանիսի պաշտոնական հրապարակված նախընտրական ծրագրերը, իսկ մյուսներինը ներկայացրել ենք` հիմնվելով հարցազրույցների վրա։