00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Խորհրդարանական ընտրություններ–2026. ինչ տնտեսական առաջարկներ ունեն մասնակից ուժերը

© Unsplash / Towfiqu barbhuiyaРасчет бюджета и финансов
Расчет бюджета и финансов - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բաժանորդագրվել
Այս անգամ ծրագրերում ավելի շատ է խոսվում տնտեսության և հատկապես արդյունաբերության մասին։ Հավանաբար, հասարակությունը սկսում է ավելի հստակ գիտակցել արդյունաբերության կապը ազգային անվտանգության հետ, և քաղաքական գործիչները զգում են տրամադրությունների այս փոփոխությունը:
Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ որոշել ենք համեմատել «խորհրդարանական-վարչապետական մրցավազքին» մասնակցող քաղաքական ուժերի տնտեսական առաջարկների հիմնական կետերը: Նշենք, որ նախորդ տարիների (այդ թվում՝ 2021թ.) ընտրությունների համեմատ գրեթե բոլոր կուսակցություններն իրենց ծրագրերում ավելի մանրամասն են ներկայացրել տնտեսության, այդ թվում՝ արդյունաբերության հարցերը։ Կուսակցությունները (գուցե 2020-23 թվականների ռազմական գործողություններից հետո զգալով ընտրողների տրամադրությունները) ավելի ու ավելի շատ են խոսում արդյունաբերության և անվտանգության փոխկապակցվածության մասին ինչպես ուղղակիորեն պաշտպանական, այնպես էլ այլ բնագավառներում (պարենային անվտանգություն): Թեև բուն քարոզարշավի ժամանակ թեկնածուները շատ ավելի քիչ են հիշում արդյունաբերության մասին, քան թղթին հանձնած իրենց ծրագրերում։
Ավելի հաճախ են սկսել շոշափվել նաև ատոմակայանի հետ կապված հարցերը, այդ թվում՝ ռուսական և արևմտյան տեխնոլոգիաների միջև ընտրության ֆոնին։
Ուշադրություն է դարձվել նաև լոգիստիկայի ոլորտին (այդ թվում՝ տարածաշրջանային և միջազգային տրանսպորտային միջանցքներին)՝ ամենայն հավանականությամբ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ քննարկումների ազդեցության ներքո։
Ավանդույթի համաձայն՝ տարբեր աստիճանի գրավչության խոստումներ են տրվել փոքր բիզնեսի արտոնությունների վերաբերյալ։ Որոշ կուսակցություններ ուղղակիորեն խոստանում են վարկերի համաներում և դրանց տոկոսադրույքների սահմանափակում։
Սկսենք արդյունաբերությունից, այնուհետև անդրադառնանք տնտեսության հիմնական հատվածներին։
Հոդվածը գրելու պահին իրենց ծրագրերը չեն հրապարակել «Բոլորին դեմ եմ», Շնորհապետական, «Քոչարի՝ Ազգային վերածնունդ և Ազգի զարթոնք» և Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունները, իսկ «Նոր ուժն» ու «Լուսավոր Հայաստանը» հրապարակել են ծրագրերից կարճ հատվածներ (երկրորդ ուժի դեպքում տնտեսության վերաբերյալ դրույթներ չեն հանրայնացվել):
Կուսակցությունների ծրագրերի քաղվածքները փորձել ենք ներկայացնել հենց ծրագրերի ծավալին համամասնորեն (նրանց, ովքեր ավելի շատ են գրել տնտեսության մասին, ավելի շատ ենք մեջբերել)։

Արդյունաբերություն

© SputnikԶՄՊԿ
Зангезурский медно-молибденовый комбинат - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
ԶՄՊԿ
«Քաղաքացիական պայմանագիր»- Կառավարության աջակցության գործող ծրագրերի ընդլայնման շնորհիվ ակնկալվում է, որ առաջիկա 5 տարիներին մասնավոր հատվածը ձեռք կբերի 20 հազար միավոր նորագույն արտադրական սարքավորումներ (այդ թվում՝ 3 հազար միավոր գյուղատնտեսական տեխնիկա): Դրա հաշվին արդյունաբերական արտադրանքի ծավալն նախատեսվում է ավելացնել 50 տոկոսով՝ հասցնելով 5 տրլն դրամի (13,5 մլրդ դոլար) և ստեղծել տարեկան 25 հազար աշխատատեղ։
«Հայաստան» դաշինք- Առաջարկվում է չեղարկել հիմնական հարկերը (ԱԱՀ և շահութահարկ) ռազմավարական նշանակության արտադրությունների համար՝ դեղագործություն, կենցաղային քիմիա, տեքստիլ գործարաններ։ Տեղական արտադրությունների համար, ընդհանուր առմամբ, առաջարկվում է սահմանել աջակցող միջոցառումներ և սուբսիդիաներ (օգնելու նրանց մրցակցել ներմուծվող արտադրանքի հետ): Այս բոլոր միջոցների հաշվին նախատեսվում է ստեղծել տարեկան 35-45 հազար նոր աշխատատեղ։
«Ուժեղ Հայաստան»- Ժամանակակից արդյունաբերական նախագծերի իրականացման համար ներգրավել միջազգային կորպորացիաներ՝ պետության համաֆինանսավորմամբ: Ընտրություններում հաղթելու դեպքում առաջիկա 5 տարիներին կառավարությունը, որը կձևավորի այդ քաղաքական ուժը, նման նախագծերում կներդնի 180-210 մլրդ դրամ (մոտ 500-600 մլն դոլար-խմբ.): Ըստ այդմ արդյունաբերական արտադրանքի ծավալը նախատեսվում է ավելացնել 6 անգամ, ստեղծել 100 հազար աշխատատեղ արդյունաբերական հատվածում և 300 հազար աշխատատեղ՝ ընդհանուր առմամբ։
«Բարգավաճ Հայաստան»- Հանրապետության 10 մարզերից յուրաքանչյուրում ստեղծել հարկերից ազատված արդյունաբերական գոտիներ: Նպաստել պղնձաձուլարանի ու միջուկային բժշկության կենտրոնի կառուցմանը, այլ խոշոր նախագծերի իրականացմանը: Գյումրիում աջակցել թեթև արդյունաբերության կլաստերի զարգացմանը, Երևանում՝ աղբի վերամշակման գործարան կառուց։ Խոշոր ներդրումային նախագծերին պետությունը մասնակցելու է 25-30 տոկոսի չափով, որից հետո, 5 տարվա ընթացքում, դուրս կգա ընկերություններից՝ վաճառելով իր բաժնետոմսերը:
«Միասնության թևեր»- Ստեղծել առնվազն 100 հազար աշխատատեղ գիտության և ճարտարագիտության ոլորտում, մեկուկես անգամ ավելացնել երկրի արտահանման մեջ տեխնոլոգիապես բարդ ապրանքների մասնաբաժինը։ Դրա համար պետք է փոխել գիտության ֆինանսավորումը և հատկացումների 60 տոկոսն ուղղել կիրառական մշակումներին՝ միկրոէլեկտրոնիկայի, նյութագիտության, կենսատեխնոլոգիաների և պաշտպանական համալիրի առաջնահերթությամբ։ Նվազեցնել շահութահարկը բարձր տեխնոլոգիաների ընկերությունների համար մինչև 0-5 տոկոս (ներկայիս 18 տոկոսից), ինչպես նաև խթանել սարքավորումների մշտական նորացումը (դրա արագացված մաշվածությամբ):
Բացի այդ, մինչև 2028 թվականը առաջարկվում է ընտրել և սկսել առնվազն 10 հետազոտական նախագիծ սփյուռքահայ մասնագետների հետ:
«Հանրապետություն»- Պետության ուղղակի մասնակցությունը ռոբոտաշինության և ՌԱՀ նախագծերին:
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն- Ընդերքի փուլային ազգայնացում։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»- Ստեղծել պետական մասնակցությամբ արդյունաբերական ձեռնարկություններ. Գյումրիում՝ տեքստիլ, կոշիկի, կահույքի և շինանյութերի արտադրության ոլորտներում, Սյունիքի մարզում՝ մետաղագործական գործարաններ՝ տեղական լեռնահանքային հումքը վերամշակելու համար:

Էներգետիկա

Էլեկտրահաղորդման գծեր
Линия электропередач - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Էլեկտրահաղորդման գծեր
«Քաղաքացիական պայմանագիր»- Մինչև 2027 թվականի տարեվերջ ընտրել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տեխնոլոգիա, իսկ գործող էներգաբլոկի ծառայության ժամկետը երկարաձգել մինչև 2036 թվականը:
Մինչև 2040 թվականը արևային էներգիայի հզորությունները հասցնել 2000 մեգավատի (ներկայիս ավելի քան 1000-ից)՝ ստեղծելով առնվազն 600 մեգավատի կուտակիչ հզորություններ՝արևային էլեկտրաէներգիայի ավելցուկից էներգահամակարգի ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։
«Ուժեղ Հայաստան»- Էներգետիկայի ոլորտում կատարել ապաքաղաքական ընտրություն, զարգացնել արևային էներգետիկան՝ կուտակիչ հզորությունների կիրառմամբ: Կարգավորող մարմնին (*հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով) վերադարձնել կառավարությունից իրական անկախությունը:
«Հայ ազգային կոնգրես»- Նոր ԱԷԿ-ը կառուցել ռուսական տեխնոլոգիայով, ընդ որում՝ մեծ հզորությամբ (1,2 գիգավատ, ներկայիս ԱԷԿ-ի մոտ 450 մեգավատ հզորության դեպքում), ինչպես նաև պահպանել Ռուսաստանից էժան գազի մատակարարումը։ Զարգացնել արևային էներգետիկան, բայց զուգահեռաբար նաև արդյունաբերական կուտակիչների ցանցը, ներառյալ Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի հիդրոկուտակիչ կայանը:
«Հանրապետություն»- 2027 թվականից պայմանագրեր կնքել ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ՝ միջին հզորության ատոմակայանի երկու էներգաբլոկ կառուցելու համար։
«Հանուն հանրապետության»- Փակել գետերի բնական հոսքը խոչընդոտող փոքր ՀԷԿ-երը, զարգացնել արևային էներգետիկան:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»- Ժամանակակից տեխնոլոգիաներով կառուցել նոր ատոմակայան, զարգացնել վերականգնվող էներգետիկան:

Գյուղատնտեսություն

© Sputnik / Aram NersesyanԱրխիվային լուսանկար
Саженцы нектарина - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արխիվային լուսանկար
«Քաղաքացիական պայմանագիր»- Ֆերմերային արտադրանքի պահպանման և տեղափոխման համար ենթակառուցվածքների զարգացում:
«Հայաստան» դաշինք- Սուբսիդավորել մինչև 15 մլն դրամ (40 հազար դոլար) գյուղատնտեսական վարկերը, ինչպես նաև միանվագ 60 հազարական դրամ (160 հազար դոլար) տրամադրել այն ֆերմերներին, որոնք կսկսեն խոպան հողեր մշակել։ Ընդլայնել հակակարկտային կայանների ցանցը: Գյուղատնտեսության մեջ զբաղվածությունը հաշվել որպես աշխատանքային փորձ:
«Բարգավաճ Հայաստան»- Մարզերում ստեղծել ֆերմերային արտադրանքի գնման կենտրոններ, ինչպես նաև դրանց փաթեթավորման և պահպանման ձեռնարկություններ: Ամբողջությամբ սուբսիդավորել գյուղատնտեսական վարկերը։
Հայ ազգային կոնգրես- Ներդնել մասնավոր գործակալների ինստիտուտ, որոնք, փոքր վարձավճարով, ֆերմերների համար վառելիք և պարարտանյութ կգնեն և բերքը կվաճառեն մեծածախ շուկաներում: Անհրաժեշտության դեպքում օպերատորներին սուբսիդավորել պետության կողմից։ Խոպան հողերի համար ավելացնել հարկը (որպեսզի խթան լինի դրանք մշակելու համար):
«Միասնության թևեր»- Ուսումնասիրել Հայաստանի հողային ֆոնդը՝ հողերի արդյունավետ համախմբման և լայնածավալ արտադրությունների ստեղծման համար:
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն»- Ստեղծել գյուղատնտեսական բերքի երաշխավորված գնման պետական համակարգ, դրա պահպանման համար սառնարանային համակարգեր և վերամշակման գործարաններ։
«Հանուն հանրապետության»- Բարձրացնել հարկերը չմշակված հողերի համար: Պետությունն իրավունք կստանա դրանք գնել և վերավաճառել աճուրդներով։
Հանրապետության յուրաքանչյուր մարզում ստեղծել գյուղմթերքի ժամանակավոր պահպանման և առաջնային վերամշակման, ինչպես նաև մեծածախ վաճառքի 1-2 կենտրոն:

Հարկեր և վարկեր

© Sputnik / Aram NersesyanԲանկոմատ
Банкомат - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Բանկոմատ
«Քաղաքացիական պայմանագիր»- Բարձրացնել չհարկվող փոքր բիզնեսի շեմը, դարձնել տարեկան 24-ից 50 մլն դրամ (135 հազար դոլար)։
«Հայաստան» դաշինք- Փոքր բիզնեսին վերադարձնել վճարված հարկերը ամբողջությամբ, իսկ միջին բիզնեսին՝ թիրախային եղանակով՝ կախված բիզնեսը գտնվելու վայրից (մայրաքաղաքում, սահմանամերձ շրջաններում և այլն) և ոլորտից:
Վերանայել բանկային «սև ցուցակները» և ֆինանսական շուկայում սահմանել «արդար տոկոսադրույքներ»: Գույքահարկը կիսով չափ կրճատել (բացառությամբ շքեղության համար գույքի):
«Բարգավաճ Հայաստան»- Տարեկան մինչև 60 մլն դրամ (ավելի քան 160 հազար դոլար) շրջանառություն ունեցող բիզնեսին ազատել հարկերից, 60-ից մինչև 180 մլն դրամ (480 հազար դոլարից մի փոքր ավելի) շրջանառություն ունեցող բիզնեսի համար սահմանել 1 տոկոս հարկ:
Կրկնակի կրճատել գույքահարկը. Առաջիկա 2 տարում մարել քաղաքացիների մինչև 3 մլն դրամ վարկերի հիմնական գումարները, իսկ մինչև 5 մլն վարկերի համար վերացնել ուշացումների տույժերն ու տուգանքները: Նվազեցնել բանկերի շահութաբերությունը (ավանդների և վարկերի միջև մարժան) մինչև առավելագույնը 3%:
«Ուժեղ Հայաստան»- Փոքր և միջին բիզնեսն ազատել շրջանառության հարկից, առաջարկել եկամտահարկի գրավիչ դրույքաչափեր։ ԱԱՀ մասով դրույքաչափը նվազեցնելու փոխարեն կրճատել դրանից ազատված ոլորտները (այժմ այն չի հարկվում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, ֆինանսական համակարգում-խմբ)։ Ընդհանուր առմամբ՝ շեշտը ուղղակի հարկերից տեղափոխել անուղղակի հարկերի, այսինքն՝ (պարզ ասած) արտադրությունից առևտուր։
Հայ ազգային կոնգրես- Նոր հարկային դրույքաչափերը ներդնել առնվազն 3 տարվա անցումային ժամանակահատվածով: Հեռանկարում եկամտահարկը գանձել միայն շահաբաժինների տեսքով բաշխման դեպքում:
1-ից մինչև 5 մլն դոլար ներդրումների դեպքում բիզնեսն ազատել շահութահարկից 2 տարով, իսկ 5 մլն դոլարից ավելի ներդրումների դեպքում՝ 5 տարով։ Վերաներդրվող շահույթը (չբաշխված, որպես շահաբաժին) նույնպես ազատել հարկից։ Նվազեցնել գույքահարկը բիզնեսի ակտիվներից:
«Միասնության թևեր»- Զարգացնել կապիտալի շուկան: Ներդնել թվային դրամը, բարձրացնել ֆինանսական համակարգի թափանցիկությունը: Եկամտահարկը գանձել միայն այն դեպքում, երբ այն բաշխվում է շահաբաժինների տեսքով:
Ռեֆորմիստների կուսակցություն- Հայաստանը դարձնել կանոնակարգված և գրավիչ ուղղություն կրիպտոակտիվներում ներդրումներ կատարելու համար:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»- Հայաստանի հարավային Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը հայտարարել ռազմավարական գերակա գոտիներ, այնտեղ սահմանել արտոնյալ ռեժիմ բիզնեսի համար, արագ զարգացնել ենթակառուցվածքները և իրականացնել կանաչ էներգետիկայի ծրագրեր:
«Նոր ուժ»- Փոքր և միջին բիզնեսի համար շրջանառության հարկը սահմանել 5 տոկոս, իսկ հարկի շեմը ներկայիս 115-ից դարձնել 200 մլն դրամ (540 հազար դոլար տարեկան շրջանառություն)։

Լոգիստիկա

© Sputnik / Andranik GhazaryanԱրխիվային լուսանկար
Фуры на трассе M14 - Sputnik Արմենիա, 1920, 05.06.2026
Արխիվային լուսանկար
«Քաղաքացիական պայմանագիր»- Սկսել TRIPP նախագծով շինարարությունը, առնվազն 5 տարվա ընթացքում երկաթուղու և էլեկտրահաղորդման գծերի ավարտմամբ, կառուցել սահմանային երկաթուղային հանգույցներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ (դեպի Նախիջևան):
Մինչև 2033թվականը կառուցել «Զվարթնոց» օդանավակայանի երկրորդ տերմինալը, իսկ Կապանի «Սյունիք» օդանավակայանը դարձնել միջազգային: Մի քանի անգամ ավելացնել Իրանի և Վրաստանի հետ անցակետերում երթևեկության համար նախատեսված գոտիների քանակը։ Հյուսիս-Հարավ մայրուղու վրա 2033 թվականին կառուցել 2 թունել՝ Քաջարանի և Բարգուշատի։
Ձեռք բերել 2 գեոստացիոնար և 1 հեռահաղորդակցության արբանյակ:
«Բարգավաճ Հայաստան»- Արդիականացնել դեպի Վրաստան ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհները։ Շարունակել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման աշխատանքները: Ենթակառուցվածքային նախագծերի համար ներգրավել մասնավոր ներդրողների:
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»- Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի զարգացում: Սահմանել պետական վերահսկողություն ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ, ներառյալ ազգային ավիացիոն պարկի վերականգնումը:
«Հանուն հանրապետության»- Ելք Եվրասիական տնտեսական միության գոտուց, ստեղծել խորը և համապարփակ ազատ առևտրի անդամակցություն Եվրոպական էներգետիկ համայնքին։ Զարգացնել Իրանի հետ տնտեսական համագործակցությունը՝ պահպանելով պատժամիջոցային ռեժիմները։ Իրանի հետ ընդլայնել էներգետիկ և տրանսպորտային ծրագրերը։
Արտոնյալ ռեժիմներ ՏՏ ոլորտի և (ներառյալ արհեստական ​​բանականությունը), կենսատեխնոլոգիայի, նորարարական և «կանաչ» ոլորտների համար:
«Հանրապետություն»- Արագացնել TRIPP նախագծի իրագործումը։

Ամփոփում

Կրկնենք հոդվածի սկզբում արտահայտված միտքը՝ կուսակցություններն ավելի շատ ուշադրություն են դարձրել արդյունաբերությանը, քան նախորդ ընտրարշավի «ֆավորիտներին»՝ զբոսաշրջությանը, շինարարությանը և առևտուրին (ըստ երևույթին գիտակցելով, որ վերջին տարիների իրադարձությունների ազդեցության ներքո ընտրողների պահանջները փոխվել են)։ Ակնհայտ է, որ մանրածախ առևտրից և զբոսաշրջությունից սպասվող «հեշտ փողի» մասին պնդումներն այլևս նախկինի պես այնքան գրավիչ չեն: Ավելի մեծ ուշադրություն է դարձվել, քան 5-10 տարի առաջ, նոր ատոմակայանի հիմնախնդրին (ավելի ու ավելի հաճախ է նշվում երկրի համար դրա ռազմավարական նշանակությունը)։
Լրահոս
0