00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

TRIPP-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվեց. Արարատ Միրզոյան

© Photo : press office of MFA of RA Министр иностранных дел Арарат Мирзоян отвечает на вопросы журналистов после встречи с госсекретарем США (26 мая 2026). Еревaн
Министр иностранных дел Арарат Мирзоян отвечает на вопросы журналистов после встречи с госсекретарем США (26 мая 2026). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԳ նախարարը ստորագրել է ԱՄՆ–ից ուղարկված փաստաթուղթը, որն արդեն ստորագրել էր Մարկո Ռուբիոն։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Ստորագրվել է «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղությանև բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
ՀՀ ԱԳ նախարարը հրապարակված տեսանյութում ստորագրում է փաստաթուղթը ու ասում, որ այն արդեն ստորագրված է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից:
«Պետքարտուղար Ռուբիոն իր ստորագրություններն է դրել համաձայնագիր տակ և ուղարկել է այն Հայաստան։ Այժմ արդեն ես էլ հայկական կողմի ստորագրությունները դրեցի, սրանով հեռավար ստորագրման գործընթացը ավարտված է, և համաձայնագիրը պատրաստ է վավերացման»։
Ավելի վաղ` մայիսի 26-ին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել էր Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, Մարկո Ռուբիոյի կարճատև երևանյան այցի ընթացքում։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
2026 թվականի հունվարի 14-ին հրապարակվեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) իրականացման շրջանակը։
Լրահոս
0