00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
10 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
49 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Արարատ Միրզոյանն ու Մարկո Ռուբիոն «Զվարթոցում» ստորագրեցին մի շարք փաստաթղթեր

Բաժանորդագրվել
ՀՀ արտգործնախարարն ասաց, որ այսօր ստորագրված բոլոր փաստաթղթերը միանշանակ շահեկան են Հայաստանի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու մեր երկրի համար։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ստորագրեցին մի շարք փաստաթղթեր։
Մասնավորապես նախաստորագրվեց «ՀՀ և ԱՄՆ միջև Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղությանև բարգավաճման վերաբերյալ ռազմավարական համագործակցության» շրջանակային համաձայնագիրը, ստորագրվեցին «ՀՀ և ԱՄՆ միջև համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը», «ՀՀ և ԱՄՆ միջև կարևորագույն հանքանյութերի, հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման» շրջանակային հուշագիրը։
Ի՞նչ է պետք TRIPP-ի հաջող իրականացման համար․ Թաթոյանը բաց նամակով դիմել է Ռուբիոյին
Փաստաթղթերի ստորագրումից հետո ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ԱՄՆ–ի հետ Հայաստանի ռազմավարական գործընկերությունը բարձրացվեց նոր մակարդակի։
«Այսօր մենք հովանոցային պայմանավորվածություն ձեռք բերեցինք։ Քիչ առաջ մենք մեր ռազմավարական գործընկերությունը բարձրացրեցինք նոր մակարդակի՝ վերանվանելով այն համապարփակ ռազմավարական գործընկերություն»,– ասաց Միրզոյանը` ավելացնելով, որ այն շատ կարևոր հնարավորություններ է ստեղծելու մեր երկրի համար։
Դիմելով Ռուբիոյին` Միրզոյանն ասաց, որ նրա այս խիստ բովանդակալից այցը վկայում է երկկողմ կապերը հետևողականորեն ամրապնդելու Երևանի և Վաշինգտոնի աներեր հանձնառության մասին։
«Պետք է արձանագրեմ, որ մեր երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական հարաբերություներն այսօր ավելի ամուր են, քան երբևէ։ Չափազանցություն չի լինի, եթե ասեմ, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ` հաշվի առնելով մեր երկկողմ օրակարգում հաճախակի, պարբերական զարգացումները»,– հայտարարեց ԱԳ նախարարը։
ՀՀ–ն և ԱՄՆ–ն համաձայնեցրել են TRIPP–ի իրավական բնույթի մի շարք հարցեր
Ըստ նրա` ամենակարևոր իրադարձությունը 2025 թ. օգոստոսի 8–ին ԱՄՆ նախագահ Թրամփի` վաշինգտոնյան խաղաղության գագաթնաժողովն էր, որտեղ հնարավոր եղավ հաստատել խաղաղություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։
«ՀՀ–ն շնորհակալություն է հայտնում ԱՄՆ նախագահին և Մարկո Ռուբիոյին` Հարավային Կովկասում խաղաղության հաստատման համար, որը Հայաստանի համար ոչ միայն անվտանգային, այլև տնտեսական նոր հնարավորություններ է ստեղծում»,– հայտարարեց Միրզոյանը։
Վերջում նա ասաց, որ այսօր ստորագրված բոլոր փաստաթղթերը միանշանակ շահեկան են Հայաստանի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու ինչպես մեր, այնպես էլ տարածաշրջանի այն երկրների համար, որոնք կառուցողականորեն և համագործակցաբար կներգրավվեն այդ նախագծի ստեղծած հնարավորություններին։
«1 դոլար` լավագույն դեպքում». Աղաջանյանը՝ «Թրամփի երթուղու» ոչ շահավետ լինելու մասին
Հավելենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի մասին հայտնի է դարձել միայն նախօրեին, մինչ այդ դրա մասին չէր հայտարարվել։ Նա Երևան է ժամանել Նյու Դելիից (Հնդկաստան)։
Լրահոս
0