00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Սահմանում հայրենիքը պաշտպանելը իշխանության համար պատժի ձև՞ է. փորձագետի մեկնաբանությունը

© Sputnik / Asatur YesayantsՀայկ Նահապետյան
Հայկ Նահապետյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Հայկ Նահապետյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի հերքել լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում տարածված տեղեկությունները, թե արտերկրից ժամանող ՀՀ քաղաքացիներին 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցումներ են հանձնում։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Փաստորեն, սահմանում կանգնելը, վարժական հավաքների ներգրավելն ու հայրենիքի պաշտպանությունը իշխանությունը դիտարկում է որպես պատժի ձև. Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը` մեկնաբանելով ՌԴ–ից ժամանող ՀՀ քաղաքացիներին հենց օդանավակայանում 25-օրյա հավաքներին մասնակցելու ծանուցումներ հանձնելու մասին տեղեկությունները։
Լրատվամիջոցներում ու սոցիալական կայքերում տարածված տեղեկություններն այսօր լրագրողների հետ զրույցում չի հերքել նաև պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը` ասելով, որ չի կարող բացառել։ Նա հարցադրում է արել` ՌԴ–ից եկող ՀՀ քաղաքացին, ով զինապարտ է, հայրենիքի առաջ պարտականություններ չունի՞։
«Միգուցե իշխանություններն իրենց համար հայրենիքին ծառայելը, Հայաստանը պաշտպանելը պատիժ են համարում, դրա համար իրենց կենսագրություններում զինծառայությունից համատարած խուսանավումներ են տարբեր պատրվակներով։ Եվ այդ հոգեվիճակով, այդ գնահատականով, ընկալումներով էլ վերաբերվում են նաև այլոց։ Վախեցնում են` եթե գալիս եք, գնալու եք սահման։ Սա նաև նսեմացնում է բանակի դերը երիտասարդների, դեռ չծառայածների աչքերում, ծառայությունը և բանակը դառնում են պատժի միջոց, պատժելու գործիք»,– տեսակետ է հայտնում Նահապետյանը։
Հատկանշական է, որ երեկ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չխոյանը սոցցանցում տեսանյութ էր հրապարկել, որտեղ ասում էր, թե Սամվել Կարապետյանի համար Ռուսաստանից ընտրակաշառքով Հայաստան ժամանած բոլոր անձինք կներգրավեն 25-օրյա վարժական հավաքներին։
Պաշտոնյայի այս հայտարարությունը, Հայկ Նահապետյանի մեկնաբանմամբ, ՌԴ–ից ժամանած և ծանուցում ստացած ցանկացած հայաստանցու համար իրավական հիմք կարող է ծառայել` դրա հեղինակի դեմ դատական հայց ներկայացնելու։
«Փաստորեն, Տարոն Չախոյանը ցանկացած Հայաստան ժամանածին կանխակալ ասում է` ընտրակաշառք վերցնող, ինչը քրեորեն պատժելի արարք է, հետևաբար` անհիմն մեղադրանք։ Օդանավակայանում այդ ինչպես են որոշում` ինքնաթիռից իջած քաղաքացին ընտրակաշառք է ստացե՞լ, թե՞ ոչ։ Իրենք ո՞նց կարող են ապացուցել, մարդը էդ իրավախախտումը արե՞լ է, թե՞ չէ։ Դեմքին նայում են և ասում են, որ դու էսպիսի՞ն ես»,– ասում է փորձագետը` հավելելով, որ Տարոն Չախոյանն ու իր վերադասը պետք է պատասխանատվության ենթարկվեն հարյուր հազարավոր անձանց նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, նրանց հասցեին հնչեցրած մերկապարանոց մեղադրանքների համար։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Լրահոս
0