https://arm.sputniknews.ru/20260604/rdic-ekvoghnerin-zvartnvocum-25orja-varzhanqneri-tsanucum-en-talis-papikjani-pataskhany-103010755.html
ՌԴ–ից եկողներին «Զվարթնոցում» 25–օրյա վարժանքների ծանուցո՞ւմ են տալիս. Պապիկյանի պատասխանը
ՌԴ–ից եկողներին «Զվարթնոցում» 25–օրյա վարժանքների ծանուցո՞ւմ են տալիս. Պապիկյանի պատասխանը
Sputnik Արմենիա
Ըստ Սուրեն Պապիկյանի` ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T16:31+0400
2026-06-04T16:31+0400
2026-06-04T16:51+0400
սուրեն պապիկյան
«զվարթնոց» օդանավակայան
ծանուցում
ծանուցագիր
վարժական հավաք
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95396280_0:111:1600:1012_1920x0_80_0_0_7e020beaf9ea644809363f895c8c8306.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ՀՀ սահմանային անցակետում համապատասխան տարիքի տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու համար ծանուցում տալու մասին տեղեկությունը։Նշենք, որ վաղ առավոտից համացանցում կադրեր են տարածվում, թե սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներն ինչ–որ թղթեր են տալիս Ռուսաստանից ՀՀ ժամանող քաղաքացիներին։ Ըստ տեղեկությունների` ռազմական ոստիկանները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։«Ո՞վ է նման բան ասում։ Ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ։ Ռազմական ոստիկանը ֆունկցիաներ ունի, որն իրականացնում է ըստ անհրաժեշտության»,– լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը։Հարցին՝ արդյոք ինքը բացառում է, որ Ռուսաստանից եկածներին կարող են 25 -օրյա ծանուցագրեր տալ՝ Պապիկյանը պատասխանեց, որ դա չի կարող բացառել, որովհետև նրանք կարող են նաև զինապարտներ լինել, ու այդ անձինք հայրենիքի առաջ պարտականություններ ունեն։«Բնականաբար, չեմ կարող բացառել։ Խոսքը նաև Ֆրանսիայից, ԱՄՆ–ից եկողների մասին է։ Ես չեմ ասում` բոլորին ուղարկում են (25-օրյա վարժանքների – խմբ.)։ Այն, ինչ իրականացվում է, արվում է ըստ անհրաժեշտության»,– նշեց նախարարը։Նրա խոսքով` տեսանյութում իրականացվող այդ գործընթացը կարող է լինել ֆունկիցոնալ պարտականությունների, հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակում և այլ տարբեր հարցերով։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Проверка документов в аэропорту
Sputnik Արմենիա
Проверка документов в аэропорту
2026-06-04T16:31+0400
true
PT0M08S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0b/03/95396280_177:0:1600:1067_1920x0_80_0_0_33ecbf02997bf8bccec4d6e0424a7e21.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սուրեն պապիկյան, «զվարթնոց» օդանավակայան, ծանուցում, ծանուցագիր, վարժական հավաք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
սուրեն պապիկյան, «զվարթնոց» օդանավակայան, ծանուցում, ծանուցագիր, վարժական հավաք, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, видео
ՌԴ–ից եկողներին «Զվարթնոցում» 25–օրյա վարժանքների ծանուցո՞ւմ են տալիս. Պապիկյանի պատասխանը
16:31 04.06.2026 (Թարմացված է: 16:51 04.06.2026) Ըստ Սուրեն Պապիկյանի` ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ո՛չ հերքեց, ո՛չ էլ հաստատեց ՀՀ սահմանային անցակետում համապատասխան տարիքի տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու համար ծանուցում տալու մասին տեղեկությունը։
Նշենք, որ վաղ առավոտից համացանցում կադրեր են տարածվում, թե սահմանային անցակետը հատելիս ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողներն ինչ–որ թղթեր են տալիս Ռուսաստանից ՀՀ ժամանող քաղաքացիներին։ Ըստ տեղեկությունների` ռազմական ոստիկանները տղամարդկանց 25-օրյա վարժանքների մասնակցելու ծանուցումներ են տալիս։
«Ո՞վ է նման բան ասում։ Ծանուցման համար կա կարգ, ծանուցումը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանուցում իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Ուղիղ օդանավակայանում ոչ մեկին չեն կարող ծանուցագիր տալ։ Ռազմական ոստիկանը ֆունկցիաներ ունի, որն իրականացնում է ըստ անհրաժեշտության»,– լրագրողների հետ զրույցում ասաց Պապիկյանը։
Հարցին՝ արդյոք ինքը բացառում է, որ Ռուսաստանից եկածներին կարող են 25 -օրյա ծանուցագրեր տալ՝ Պապիկյանը պատասխանեց, որ դա չի կարող բացառել, որովհետև նրանք կարող են նաև զինապարտներ լինել, ու այդ անձինք հայրենիքի առաջ պարտականություններ ունեն։
«Բնականաբար, չեմ կարող բացառել։ Խոսքը նաև Ֆրանսիայից, ԱՄՆ–ից եկողների մասին է։ Ես չեմ ասում` բոլորին ուղարկում են (25-օրյա վարժանքների – խմբ.)։ Այն, ինչ իրականացվում է, արվում է ըստ անհրաժեշտության»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով` տեսանյութում իրականացվող այդ գործընթացը կարող է լինել ֆունկիցոնալ պարտականությունների, հետախուզվող անձանց փնտրտուքի շրջանակում և այլ տարբեր հարցերով։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։