00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրեն Չուկոտկայի և Ալյասկայի միջև թունելի վերաբերյալ

Բաժանորդագրվել
Ռուսաստան-ԱՄՆ թունելը կկապի Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են համաձայնագիր ստորագրել Բերինգի նեղուցի տակով անցնող միջմայրցամաքային թունելի նախագծման մասին, որը կմիացնի Չուկոտկան և Ալյասկան։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ПМЭФ-2026) հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Սա կլինի մեր երկրների միջև խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ Ինչ վերաբերում է թունելին, վաղը նորություն կունենանք. մենք համաձայնագիր ենք ստորագրում այն մասին, որ շարունակում ենք թունելի նախագծումը»,-ասել է ռուս պաշտոնյան։
Ըստ հայտարարության՝ նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, որը լրատվամիջոցներում ստացել է «Պուտին-Թրամփի թունել» ոչ պաշտոնական անվանումը, սպասվում է 2026 թվականի հունիսի 5-ին։
Նախորդ ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել թունելի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ։ Թունելը մտածված է որպես երկգիծ երկաթուղային և բեռնատար միջանցք և կապելու է Եվրասիայի ու Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։
Ըստ նախնական գնահատականների՝ ստորջրյա թունելը կարժենա 8 միլիարդ դոլար, դրա շինարարությունը կտևի 8 տարի, իսկ երկարությունը կկազմի 98-113 կմ, ինչը գրեթե երկու անգամ երկար է Լա Մանշ նեղուցի տակով անցնող Եվրաթունելից։
Ռուսական կողմն ավելի վաղ հրապարակայնորեն առաջարկել էր շինարարության մեջ ներգրավել Իլոն Մասկի The Boring Company ընկերությանը։
Լրահոս
0