https://arm.sputniknews.ru/20260604/rusastann-u-amn-n-hamadzajnagir-kstvoragren-chukvotkaji-ev-aljaskaji-mijev-tuneli-veraberjal-103016984.html
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրեն Չուկոտկայի և Ալյասկայի միջև թունելի վերաբերյալ
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրեն Չուկոտկայի և Ալյասկայի միջև թունելի վերաբերյալ
Sputnik Արմենիա
Ռուսաստան-ԱՄՆ թունելը կկապի Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T18:56+0400
2026-06-04T18:56+0400
2026-06-04T19:38+0400
չուկոտկա
ալյասկա
թունել
https://cdn.am.sputniknews.ru/img/186/69/1866948_0:157:3082:1891_1920x0_80_0_0_278169304bfb34e16c1efcfbcaa87bf7.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են համաձայնագիր ստորագրել Բերինգի նեղուցի տակով անցնող միջմայրցամաքային թունելի նախագծման մասին, որը կմիացնի Չուկոտկան և Ալյասկան։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ПМЭФ-2026) հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։Ըստ հայտարարության՝ նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, որը լրատվամիջոցներում ստացել է «Պուտին-Թրամփի թունել» ոչ պաշտոնական անվանումը, սպասվում է 2026 թվականի հունիսի 5-ին։Նախորդ ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել թունելի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ։ Թունելը մտածված է որպես երկգիծ երկաթուղային և բեռնատար միջանցք և կապելու է Եվրասիայի ու Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։Ըստ նախնական գնահատականների՝ ստորջրյա թունելը կարժենա 8 միլիարդ դոլար, դրա շինարարությունը կտևի 8 տարի, իսկ երկարությունը կկազմի 98-113 կմ, ինչը գրեթե երկու անգամ երկար է Լա Մանշ նեղուցի տակով անցնող Եվրաթունելից։Ռուսական կողմն ավելի վաղ հրապարակայնորեն առաջարկել էր շինարարության մեջ ներգրավել Իլոն Մասկի The Boring Company ընկերությանը։
չուկոտկա
ալյասկա
թունել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/186/69/1866948_177:0:2906:2047_1920x0_80_0_0_b2df849531e461e375324633ee2a40de.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
չուկոտկա, ալյասկա, թունել, инфографика
չուկոտկա, ալյասկա, թունել, инфографика
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն համաձայնագիր կստորագրեն Չուկոտկայի և Ալյասկայի միջև թունելի վերաբերյալ
18:56 04.06.2026 (Թարմացված է: 19:38 04.06.2026) Ռուսաստան-ԱՄՆ թունելը կկապի Եվրասիայի և Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի - Sputnik. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ծրագրում են համաձայնագիր ստորագրել Բերինգի նեղուցի տակով անցնող միջմայրցամաքային թունելի նախագծման մասին, որը կմիացնի Չուկոտկան և Ալյասկան։ Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ПМЭФ-2026) հայտնել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։
«Սա կլինի մեր երկրների միջև խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ Ինչ վերաբերում է թունելին, վաղը նորություն կունենանք. մենք համաձայնագիր ենք ստորագրում այն մասին, որ շարունակում ենք թունելի նախագծումը»,-ասել է ռուս պաշտոնյան։
Ըստ հայտարարության՝ նախագծի իրականացման վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը, որը լրատվամիջոցներում ստացել է «Պուտին-Թրամփի թունել» ոչ պաշտոնական անվանումը, սպասվում է 2026 թվականի հունիսի 5-ին։
Նախորդ ամիսների ընթացքում աշխատանքներ են տարվել թունելի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ։ Թունելը մտածված է որպես երկգիծ երկաթուղային և բեռնատար միջանցք և կապելու է Եվրասիայի ու Հյուսիսային Ամերիկայի տրանսպորտային համակարգերը։
Ըստ նախնական գնահատականների՝ ստորջրյա թունելը կարժենա 8 միլիարդ դոլար, դրա շինարարությունը կտևի 8 տարի, իսկ երկարությունը կկազմի 98-113 կմ, ինչը գրեթե երկու անգամ երկար է Լա Մանշ նեղուցի տակով անցնող Եվրաթունելից։
Ռուսական կողմն ավելի վաղ հրապարակայնորեն առաջարկել էր շինարարության մեջ ներգրավել Իլոն Մասկի The Boring Company ընկերությանը։