https://arm.sputniknews.ru/20260604/rdn-khndrum-e-hajastanin-hnaravvorins-shut-hanraqve-anckacnel-putin-103034928.html
Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ․ Պուտինը խոսել է Հայաստանի մասին
Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ․ Պուտինը խոսել է Հայաստանի մասին
Sputnik Արմենիա
Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T22:01+0400
2026-06-04T22:01+0400
2026-06-04T22:21+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
հանրաքվե
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103034037_0:0:1920:1080_1920x0_80_0_0_a127dab74fb0628525de005b06db078f.jpg
Ռուսաստանը Հայաստանին խնդրում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է գնում` Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ–ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, սակայն գտնվում է ԵԱՏՄ-ում, որի նորմերն ու չափանիշները չեն համընկնում ԵՄ-ում ընդունվածների հետ:«Մեզ մոտ մտահոգություն է առաջացրել այն, որ Հայաստանում ընդունվել է օրենք «մեկնարկի» մասին։ Հենց այդպես էլ կոչվում է։Ի դեպ, Ալեքսանդր Գրիգորևիչն է (Լուկաշենկոն) դրան ուշադրություն դարձրել, ես նույնիսկ մոռացել է այդ մասին։ Նա ասաց, թե ինչպես է կոչվում այդ օրենքը` «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»։ Նորմալ է, այստեղ որևէ առանձնահատուկ բան չկա։ Բայց ինչպես արդեն ասել եմ, Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում», - ասել է ՌԴ նախագահը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները, բայց պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվելու:«Առավել ևս, որ վարչապետ Փաշինյանը բոլորովին վերջերս ասել է, որ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ», - ասել է Պուտինը։Նա նշել է, որ ՌԴ-ն ժամանակին Երևանի խնդրանքով պնդել է, որ Հայաստանը միանա ԵԱՏՄ-ին, քանի որ տնտեսության վիճակի մի շարք պարամետրերով ՀՀ–ն այնքան էլ լավ չի տեղավորվել ընդհանուր պատկերում։Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը: ՌԻԱ Նովոստին համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։Պայմանավորվել ենք ընտրություններից հետո հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ. Նիկոլ ՓաշինյանՄայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Путин про Армению
Sputnik Արմենիա
Путин про Армению
2026-06-04T22:01+0400
true
PT4M58S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103034037_151:0:1591:1080_1920x0_80_0_0_4e942e9b753cc00b79bc372c157d0e4a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, ռուսաստան, վլադիմիր պուտին, հանրաքվե, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, ռուսաստան, վլադիմիր պուտին, հանրաքվե, տեսանյութ, տեսանյութեր
Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ․ Պուտինը խոսել է Հայաստանի մասին
22:01 04.06.2026 (Թարմացված է: 22:21 04.06.2026) Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները
Ռուսաստանը Հայաստանին խնդրում է որքան հնարավոր է շուտ կողմնորոշվել, թե որ ուղղությամբ է գնում` Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ–ի: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ նախագահը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Հայաստանում ընդունվել է Եվրամիությանը միանալու մասին օրենք, սակայն գտնվում է ԵԱՏՄ-ում, որի նորմերն ու չափանիշները չեն համընկնում ԵՄ-ում ընդունվածների հետ:
«Մեզ մոտ մտահոգություն է առաջացրել այն, որ Հայաստանում ընդունվել է օրենք «մեկնարկի» մասին։ Հենց այդպես էլ կոչվում է։Ի դեպ, Ալեքսանդր Գրիգորևիչն է (Լուկաշենկոն) դրան ուշադրություն դարձրել, ես նույնիսկ մոռացել է այդ մասին։ Նա ասաց, թե ինչպես է կոչվում այդ օրենքը` «Եվրամիությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին»։ Նորմալ է, այստեղ որևէ առանձնահատուկ բան չկա։ Բայց ինչպես արդեն ասել եմ, Հայաստանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակում», - ասել է ՌԴ նախագահը միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
Պուտինն ընդգծել է, որ Հայաստանի՝ որպես ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է ընտրել զարգացման առաջնահերթությունները, բայց պետք է հնարավորինս արագ կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է շարժվելու:
«Առավել ևս, որ վարչապետ Փաշինյանը բոլորովին վերջերս ասել է, որ այդ հարցով հանրաքվե անցկացնելու անհրաժեշտություն է տեսնում։ Մենք միայն մեկ խնդրանք ունենք՝ դա անել հնարավորինս արագ», - ասել է Պուտինը։
Նա նշել է, որ ՌԴ-ն ժամանակին Երևանի խնդրանքով պնդել է, որ Հայաստանը միանա ԵԱՏՄ-ին, քանի որ տնտեսության վիճակի մի շարք պարամետրերով ՀՀ–ն այնքան էլ լավ չի տեղավորվել ընդհանուր պատկերում։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովն անցկացվում է հունիսի 3-6-ը: ՌԻԱ Նովոստին համաժողովի գլխավոր տեղեկատվական գործընկերն է:
Հիշեցնենք` հունիսի 1-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
հեռախոսով քննարկել են Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի արդյունքները։
Մայիսի 29-ին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստանի վերաբերյալ
հայտարարություն ընդունեցին, որում խոսվում է ԵՄ–ին անդամակցելու կամ ԵԱՏՄ–ում մնալու հարցով հնարավորինս շուտ հանրաքվե անցկացնելու մասին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում կարող է կորցնել ՀՆԱ-ի 14 տոկոսը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Հայաստանը երջանիկ կլինի, եթե իրեն ընդունեն Եվրամիություն, բայց միևնույն ժամանակ նշել էր, որ Հայաստանը շարունակում է մնալ ԵԱՏՄ լիիրավ անդամ, և երկու միավորումների միջև ընտրության հարցը
որոշելու է ժողովուրդը, ոչ թե երկրի ղեկավարությունը:
Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն
ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։
Փաշինյանը մայիսի 11-ին հայտարարեց, որ
Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ այդ հարցով հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» դեպքում: Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ
Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։