00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
13 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՌԴ-ի հետ ծագած բոլոր դժվարությունները լուծելու ենք կառուցողական մթնոլորտում. Միրզոյան

© Photo : official site of MFA of RA Հ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը
Հ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Հ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Արարատ Միրզոյանի խոսքով` ՀՀ արտահանման նոր շուկաներ է գտել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանի հետ հարաբերություններում ծագած բոլոր դժվարությունները լուծելու է հանգիստ և կառուցողական մթնոլորտում։ Այսօր «Արմենիա» ՀԸ–ի «Ընտրության ժամը» հաղորդման ժամանակ կրկին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան արտահանման սահմանափակումներին։
«Մենք չենք պատրաստվում ավելացնել այդ լարվածությունը, ճիշտ հակառակը՝ մենք պատրաստվում ենք հանգիստ, կառուցողական, գործընկերային և աշխատանքային մթնոլորտում քննարկել։ Կարծում եմ՝ այդպես էլ կլինի, առաջին անգամ չեն նման խնդիրները»,– ասաց նա։
Միևնույն ժամանակ Հայաստանի արտգործնախարարը նշեց, որ դեպի ՌԴ արտահանման սահմանափակումները խթան էին «մատակարարումների դիվերսիֆիկացման» համար։ Նա հիշեցրեց, որ այսօր Հայաստանից ծաղիկների մի խմբաքանակ արտահանվել է Հյուսիսային Եվրոպայի երկրներ։
«Այս դրվագը մեզ հնարավորություն տվեց գործնական դաշտ բերել տնտեսական դիվերսիֆիկացիան՝ հայկական ապրանքների համար նոր շուկաների փնտրտուքը, իսկ աշխարհագրությունը շատ լայն է՝ Հյուսիսային Եվրոպայից մինչև Թուրքիա և Արաբական աշխարհ։ Շատ հաջող է ընթանում այս փնտրտուքն, ու անսպասելի տեղերում գործընկերներ են գտնվում, որոնք նախորդիվ այդքան իրատեսական չէին համարվում»,– ավելացրեց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին Ռոսսելխոզնադզորը հայտարարեց, որ մտադիր է տեսչական ստուգումներ անցկացնել հայկական մի շարք ձեռնարկություններում, որոնց արտադրանքի մատակարարումները Ռուսաստան նախկինում կասեցվել էին։ Պատճառը կեղծված (ենթադրաբար՝ եվրոպական ծագում ունեցող) ձկնամթերքի ներկրման կասկածն էր։ Մայիսի 22-ին հայտարարվեց ծաղիկների ներկրման սահմանափակման մասին։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ անցկացված ստուգումների արդյունքում երկու ձեռնարկության համար սահմանափակումները հանվեցին, մյուսների մասով ստուգումների արդյունքներն ամփոփվում են։
Մայիսի 30-ին Ռոսսելխոզնադզորը ժամանակավոր սահմանափակեց Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման վրա։ Գերատեսչությունից պարզաբանեցին, որ որոշումն ընդունվել է դեպի Ռուսաստան հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի պատճառով և բուսասանիտարական բարեկեցության ապահովման նպատակով։
Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր պտուղների՝ կեռասի, բալի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի, ինչպես նաև խաղողի ներկրումը Հայաստանից։ Հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակվեց Հայաստանից սերմացու պտուղների (խնձոր և տանձ), սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Լոլիկ, ելակ` արտահանմա՞ն, թե՞ ներքին շուկայի խնդիրներ. ի՞նչ են պատմում հայ ֆերմերները
Լրահոս
0