00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ՄԻՊ գործառույթի մեջ չի մտնում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը. Մանասյան

© SputnikԱնահիտ Մանասյան
Անահիտ Մանասյան - Sputnik Արմենիա, 1920, 04.06.2026
Բաժանորդագրվել
Անահիտ Մանասյանը տեղեկացրեց, որ այս շաբաթ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել բոլոր հացադուլավորների հետ, լսել նրանց խնդիրները, որոնց մի մասը հենց տեղում են լուծվել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Արդեն 17–րդ օրը հացադուլի մեջ գտնվող Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի կալանավորումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի համար բազմաթիվ հարցեր է առաջացրել։ Այդ մասին նա այսօր ասաց ՀՀ կառավարության նիստից հետո` ճեպազրույցի ժամանակ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվեց Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մինչ այդ նա սոցիալական ցանցի իր էջում գրել էր. «Թե Նիկոլի տեղը իմացող կա, ասեք` բմբուլները օդ հանեմ։ Բա կերավ մեր միսը»։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը, խուլիգանությունը և քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը հոդվածներով:
«Այստեղ կա և՛ խափանման միջոցի ընտրության, և՛ խոսքի ազատության սահմանները խախտելու պարագայում քրեական պատասխանատվության գործիքների կիրառման խնդիրներ»,– նշեց Մանասյանը։
Նա տեղեկացրեց, որ այս շաբաթ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, հանդիպել բոլոր հացադուլավորների հետ, լսել նրանց խնդիրները, որոնց մի մասը հենց տեղում են լուծվել, ինչպես նաև մի քանի խնդիրներ արձանագրել ու մշտադիտարկում արել ՔԿՀ կարանտինային բաժանմունքում։
«Արթուր Օսիպյանի առողջական վիճակի մասին տեղեկություն այս պահին ես ինձ թույլ չեմ տա ներկայացնել, քանի որ կա բժշկական գաղտնիք կամ միգուցե անձնական տվյալներ պարունակող տեղեկություն։ Հետագայում անձը նաև մեզ պաշտոնապես դիմում է հասցեագրել, ըստ այդմ` մենք նաև անձնական տվյալներ պարունակող տվյալներ կստանանք։ Ես նաև հրապարակային որևէ տեղեկատվություն չեմ փոխանցի, քանի որ ես վստահ չեմ, որ դա համապատասխան կլինի պաշտպանական ստրատեգիային»,– հայտարարեց օմբուդսմանը։
Լրագրողի դիտարկմանը` Օսիպյանը հայտարարել է, որ հացադուլից դուրս չի գա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանից հրապարակային ներողություն չի ստացել, արդյոք ՄԻՊ–ն այս թեմայով կխոսի՞ վարչապետի հետ, Մանասյանն արձագանքեց. «ՄԻՊ գործառույթների մեջ չի մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց պահանջների բավարարումը կամ դրանց նպաստելը, ՄԻՊ–ի գործառույթների մեջ է մտնում Հայաստանում հացադուլ հայտարարած անձանց հետ կապված պետության կողմից հացադուլի վարման ընթացքին հետևելը և, անհրաժեշտության դեպքում, նաև համապատասխան խախտումներ արձանագրելը»։
Նշենք, որ մայիսի 19–ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այցելել էին ՀՀ ՆԳՆ ձերբակալվածներին պահելու վայր՝ Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանին տեսակցելու և նրա իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով, սակայն Օսիպյանը հրաժարվել է առանձնազրույցից։
Լրահոս
0