00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանը վերսկսում է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ աշխատանքը. Սլեպնյով

© Photo : Евразийская экономическая комиссия Անդրեյ Սլեպնյով
 Անդրեյ Սլեպնյով - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
Բաժանորդագրվել
Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովից հետո իրանական կողմը սկսել է ակտիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իրանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության պատճառով առաջացած հարկադիր դադարից հետո մտադիր է ամբողջ ծավալով վերսկսել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի իրագործման աշխատանքները։ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Մարտին աշխատանքները դժվարացել էին, հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում մենք նույնիսկ կապի հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք, էլ չեմ ասում պլանային նիստերի անցկացման հետ կապված դժվարությունները։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է, և կարող եմ ասել` ամենակարևոր ուղերձը, որ լսեցինք Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Աթաբակից (Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակ - ԻՖ), բոլոր ուղղություններով պլանային լիաֆորմատ աշխատանքների վերսկսման կոչն էր», - հայտնել է նա։
Աշխատանքային շփումները վերսկսվում են ամբողջությամբ՝ աշնանը Թեհրանում նախատեսված համատեղ կոմիտեի երկրորդ նիստին նախապատրաստվելու համար։
ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսին։
Փաշինյանը մտադիր չէ լուծել ԵԱՏՄ անդամության հարցը, քանի դեռ ՀՀ–ն չի հրավիրվել ԵՄ. Մեդվեդև
«Մենք տեսնում ենք, որ 2025 թվականը առևտրի հերթական աճ է տվել՝ 15.5%-ով։ Իրան մեր մատակարարումներն աճել են ավելի քան 20%-ով։ Նշեմ, որ սա աճ է արդեն իսկ բավական բարձր ցուցանիշից. մենք արդեն մի քանի տարի է, ինչ արագ տեմպերով աճում ենք, և, իհարկե, տարեցտարի ավելի դժվար կլինի պահպանել այս տեմպը», – մեկնաբանել է Սլեպնյովը համաձայնագրի իրագործման առաջին տարվա արդյունքները։
Եվրասիական տնտեսական միությունը ստեղծվել է 12 տարի առաջ։ Միավորման անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Ստեղծումից ի վեր ԵԱՏՄ անդամ պետությունների ընդհանուր ՀՆԱ-ն 1.6 տրիլիոն դոլարից աճել է մինչև 3.01 տրիլիոն դոլար, անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ծավալը կրկնապատկվել է, իսկ երրորդ երկրների հետ առևտրաշրջանառությունն աճել է 72%-ով։ Մինչև 2025 թվականի ավարտը միության ՀՆԱ-ն, կանխատեսումների համաձայն, կաճի 1.7%-ով։
Լրահոս
0