00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Իրանի հավաքականին վիզաներ են տրամադրել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցԻրանի հավաքականը
Իրանի հավաքականը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
Բաժանորդագրվել
2026 թվականի աշխարհի առաջնությունն անցկացվելու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը երեք երկրի՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքներում։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. Իրանի հավաքականը վիզաներ է ստացել ֆուտբոլի աշխարհի առաջնությանը մասնակցելու համար։ Այս մասին հայտարարել է Անկարայում Իրանի դեսպան Մոհամմադ-Հասան Հաբիբոլլահզադեն։
2026 թվականի աշխարհի առաջնությունն առաջին անգամ կկայանա 48 ազգային թիմերի մասնակցությամբ և առաջին առաջնությունը կլինի, որը կանցկացվի երեք երկրի՝ ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքներում։ Մրցաշարը տևելու է հունիսի 11-ից հուլիսի 19-ը։
«Իրանի ազգային հավաքականի խաղացողների վիզաները տրամադրվել են 48 ժամվա ընթացքում՝ շրջանցելով Մեքսիկայի դեսպանատանը խաղացողների ֆիզիկական ներկայության և նրանցից մատնահետքեր վերցնելու անհրաժեշտությունը»,-ասել է իրանցի դիվանագետը։
Ի սկզբանե ենթադրվում էր, որ իրանցիների բազան կլինի ամերիկյան Արիզոնա նահանգում, սակայն ԱՄՆ-ի հետ զինված հակամարտության և սեփական հավաքականի անվտանգության վերաբերյալ մտահոգությունների ֆոնին իրանական կողմը մարզական բազան Մեքսիկա տեղափոխելու թույլտվության խնդրանքով դիմել էր ՖԻՖԱ-ին։ Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Մեհդի Թաջը մայիսի 24-ին հայտնել էր, որ միջնորդությունը բավարարվել է։
Մրցաշարային գրաֆիկի համաձայն՝ աշխարհի առաջնության խմբային փուլում իրանցիները պետք է խաղան կալիֆոռնիական Ինգլվուդում Նոր Զելանդիայի (հունիսի 15-ին) և Բելգիայի (հունիսի 21-ին) հավաքականների դեմ, իսկ հետո Սիեթլում՝ Եգիպտոսի թիմի դեմ (հունիսի 26-ին)։
Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահն ընդգրկվել է ռուսական ՖԱ-ի մարզչական շտաբում
Լրահոս
0