00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահն ընդգրկվել է ռուսական ՖԱ-ի մարզչական շտաբում

© Photo : Русская община АрменииՌոման Բերեզովսկի
Ռոման Բերեզովսկի - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
Բաժանորդագրվել
Բերեզովսկին կաշխատի դարպասապահների հետ։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի նախկին դարպասապահ և ավագ Ռոման Բերեզովսկին ընդգրկվել է Ռուսաստանի Առաջին լիգայում հանդես եկող Կոստրոմայի «Սպարտակ» ֆուտբոլային ակումբի մարզչական շտաբում: Այս մասին հայտնում է ակումբի տելեգրամյան ալիքը։
Բերեզովսկին կաշխատի դարպասապահների հետ։
«Ողջունում ենք դարպասապահների մարզիչ Ռոման Անատոլիի Բերեզովսկուն։ Նրա մարզչական կարիերայում կան այնպիսի թիմեր, ինչպիսիք են Մոսկվայի «Դինամոն», «Սոչին», Երևանի «Փյունիկը» և Հայաստանի հավաքականը», - ասված է Կոստրոմայի թիմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռոման Բերեզովսկին Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 93 հանդիպում: Ազգային թիմում առաջին և վերջին հանդիպումներն անցկացրել է համապատասխանաբար 1996-ի օգոստոսին և 2015-ի հունիսին՝ երկուսն էլ Պորտուգալիայի հավաքականի դեմ։ 2020-25թթ. աշխատել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում՝ որպես դարպասապահների մարզիչ: Աշխատել է նաև Մոսկվայի «Դինամոյի», «Սոչիի» մարզչական շտաբներում, եղել է Երևանի «Փյունիկի» գլխավոր մարզիչ:
Լրահոս
0