00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
11 ր
Ուղիղ եթեր
10:11
49 ր
Ուղիղ եթեր
11:00
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

ԵՄ–ն ֆինանսավորում է ՌԴ–ի հետ ՀՀ–ի կապերը խզելու գործընթացը. ի՞նչ կա ԵՄ–ի խոստման տակ

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լյայենը - Sputnik Արմենիա, 1920, 03.06.2026
Բաժանորդագրվել
«Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը զգուշացնում է. Արևմուտքը, եթե որևէ բան է խոստանում, ուրեմն ճիշտ հակառակն է անելու։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի – Sputnik. ԵՄ-ն պատրաստ է որոշակի գումար ներդնել Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի խզումն ապահովելու համար, սակայն ռուսական շուկան կորցնելու դեպքում Եվրոպան չի կարողանա անընդհատ փոխհատուցել Երևանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանը` մեկնաբանելով հայկական արտադրության որոշ ապրանքների համար մաքսային արտոնություններ սահմանելու մասին առայժմ չհաստատված տեղեկությունները։
Հունիսի 3-ին տեղեկություններ տարածվեցին, թե Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3-ին հեռախոսազրույց են ունենալու և քննարկելու են ԵՄ–ի հնարավոր աջակցությունը Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից կիրառվող տնտեսական սահմանափակումների ֆոնին։
Հեռախոսազրույցի մասին պաշտոնական որևէ տեղեկություն առ այս պահը չկա։ Բայց, ըստ նույն աղբյուրների, Եվրամիությունը պատրաստվում է ֆինանսական օգնություն հատկացնել ՀՀ–ին և մաքսային արտոնություններ սահմանել ՀՀ–ից արտահանվող որոշ ապրանքների համար։ Ըստ մամուլի` խոսքը Առևտրի ինքնավար միջոցառումների (Autonomous Trade Measures – ATM) գործիքի կիրառման մասին է, որի մասին էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել էր դեռ 2024-ի հունիսի 4-ին։ Նա նշել էր, որ Հայաստանը բանակցում է գյուղատնտեսական և արդյունաբերական որոշ ապրանքատեսակներ առանց մաքսատուրքերի ԵՄ արտահանելու ուղղությամբ։
Տարօրինակ պատահականությամբ թեման արդիականացվեց միայն ընտրությունների շեմին, երբ ՌԴ–ն ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությանն արձագանքեց տնտեսական որոշակի խստացումներով։

«Սա ոչ այլ ինչ է, քան ՌԴ–ի հետ կապերի խզման ֆինանսավորում։ Այսինքն` ԵՄ–ն ասում է` ձեր արտադրությունը մահանալու է, տնտեսությունը կոլապս է ապրելու, դրա փոխարեն մենք մի քիչ ձեզ կկոմպենսացնենք։ Թե ինչքան կկոմպենսացնեն, հայտնի չէ, կարող է մի անգամ կոմպենսացնեն, և վերջ։ Խոսքը միլիարդավոր դոլարների ներդրումների մասին է, որ մենք կարողանանք մեր շուկան վերազինել, փոխել և նոր շուկաներ ստեղծել մեզ համար։ Բնականաբար, նման բան ԵՄ–ն չի պատրաստվում անել։ Սրա ամբողջ նպատակը ՌԴ–ի հետ հարաբերությունները խզելն է, և իրենք պատրաստ են որոշ գումար ներդնել այդ պրոցեսը կազմակերպելու համար»,– ասում է քաղաքագետը։

Փոխհատուցում էլ, նրա դիտարկմամբ, լինելու է վարկային գումարների տեսքով, որոնք որպես պարտք տարիներով մնալու են Հայաստանի ապագա սերունդների ուսերին։
Մյուս կողմից, նրա կարծիքով, ֆինանսական այսօրինակ ժամանակավոր ակցիաներով ԵՄ–ն առաջ է տանում տասնամյակներով մշակված գաղութացման իր քաղաքականությունը։ Հայաստանից առաջ եղել են Ուկրաինան, Մոլդովան, ավելի վաղ` աֆրիկյան երկրները։

«Հիմա մենք ուզում ենք ոնց որ թե Աֆրիկայի ճանապարհը բռնենք, մի քանի տասնամյակ էլ մեզ թալանեն, ոչնչացնեն։ Չգիտեմ` այդ մի քանի տասնամյակում մենք կմնանք, թե չենք մնա, վերջում կհասկանանք, որ մեզ թալանել են, բայց արդեն ուշ կլինի։ Հիմա Աֆրիկան ուրախանում է, որ վռնդել է ֆրանսիացիներին, անգլիացիներին իր մայրցամաքից, և իրավահավասար, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ է կառուցում գործընկերների հետ»,– զուգահեռներ է անցկացնում Այվազյանը։

Քաղաքագետը միաժամանակ զգուշացնում է. Արևմուտքը, եթե որևէ բան է խոստանում, ուրեմն իրականում ճիշտ հակառակն է անելու։
«Հետևաբար այն «օգնությունը», որ իրենք տալիս են, մի բանի համար են տալիս, որ հանգստացնեն, դրդեն սխալ ընտրության, այդ սխալ ընտրությունը դու կատարես, բայց երբ հասկանաս, որ ծանր հետևանքներ ունես դրա պատճառով, արդեն ուշ լինի։ Կասեն` արդեն ուշ է, ինչ տվել ենք, տվել ենք, դուք էլ արդեն ծախսել եք, վերջ։ Այսքանով օգնությունը վերջացել է։ Այսինքն` սա ամենաիսկական ծուղակ է։ Պարզ է, որ ԵՄ–ն երկարատև, ամուր հիմքերի վրա հիմնված տնտեսության մեխանիզմներ չի առաջարկում, ինչպիսիք մենք ունենք ԵԱՏՄ–ի մեջ»,– ասում է Այվազյանը։
Քաղաքագետը պարզաբանում է, որ ի տարբերություն ԵՄ–ից ակնկալվող անժամկետ և որևէ հստակ կարգավորում չունեցող ենթադրյալ մաքսային արտոնությունների, ԵԱՏՄ–ն մաքսային միություն է, որի անդամները, այդ թվում` Հայաստանը, անմաքս առևտուր են վարում միմյանց ու միության հետ համագործակցող երկրների հետ։ ԵԱՏՄ–ն ունի հստակ օրենսդրական բազա, նորմեր, որոնք մշակվում են կողմերի մանրակրկիտ քննարկումների ու կոնսենսուսային որոշումների, փոխզիջումների արդյունքում։

«ԵՄ–ն ասում է` մի երկու կոպեկ գցեմ, հարաբերություններդ փչացրու, տնտեսությունդ փլուզիր»,– ասում է մեր զրուցակիցը։

Ի դեպ, Առևտրի ինքնավար միջոցառումների գործիքը ԵՄ–ն կիրառում է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան, Ալբանիան, Բոսնիան, Հերցոգովինան, Կոսովոն. Մոնտենեգրոն, Հյուսիսային Մակեդոնիան ու Սերբիան։
Ուկրաինայում ԵՄ–ի հետ առևտրի այս արտոնյալ ռեժիմը սկսել է գործել 2022 թվականի հունիսից՝ ՌԴ–ի հետ ռազմական գործողությունների մեկնարկից ամիսներ անց, երբ Ուկրաինայի տնտեսական դրությունը կտրուկ վատացել էր։ Մոլդովայում արտոնությունները կիրառվում են 2008–ից։ Իսկ 2014-ից դրանք նույնիսկ ընդլայնվել են։
Հիշեցնենք` մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ–ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։ 2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով: Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, հունիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։
Լրահոս
0