https://arm.sputniknews.ru/20260603/artikum-qpakanneri-kvoghmic-hajastan-dashinqi-ajakcin-tsetselu-artiv-qrgvorts-e-harucvel-102962541.html
Արթիկում ՔՊ–ականների կողմից «Հայաստան» դաշինքի աջակցին ծեծելու առթիվ քրգործ է հարուցվել
Արթիկում ՔՊ–ականների կողմից «Հայաստան» դաշինքի աջակցին ծեծելու առթիվ քրգործ է հարուցվել
Sputnik Արմենիա
Հունիսի 2-ին նմանատիպ դեպք էր գրանցվել Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղում, որտեղ ՔՊ աջակիցները հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T17:03+0400
2026-06-03T17:03+0400
2026-06-03T17:08+0400
քրեական գործ
հհ քննչական կոմիտե
քարոզարշավ
ծեծ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:104:1001:667_1920x0_80_0_0_1db4aab8f5161205c560efb9a79b39d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայում վարորդի հատվածում նստած է ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել նրան։Հիշեցնենք՝ օգտատերերը հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի ենթարկողը` ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին` Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանի վրա։ Կադրերում անձամբ Ժաննա Ասատրյանն էլ է երևում։Հունիսի 2-ին Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղում էլ ՔՊ աջակիցները հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ Դեպքի առնչությամբ ՔԿ–ում 2 հաղորդում է ստացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, ինչպես նաև քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/0d/48124992_0:0:889:667_1920x0_80_0_0_233868a8ce4bb96772c7faf93a4c0d87.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրեական գործ, հհ քննչական կոմիտե, քարոզարշավ, ծեծ
քրեական գործ, հհ քննչական կոմիտե, քարոզարշավ, ծեծ
Արթիկում ՔՊ–ականների կողմից «Հայաստան» դաշինքի աջակցին ծեծելու առթիվ քրգործ է հարուցվել
17:03 03.06.2026 (Թարմացված է: 17:08 03.06.2026) Հունիսի 2-ին նմանատիպ դեպք էր գրանցվել Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղում, որտեղ ՔՊ աջակիցները հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Sputnik Արմենիային այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը։
Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայում վարորդի հատվածում նստած է ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել նրան։
«Արթիկում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելը)»,– նշեց Ավդալյանը։
Հիշեցնենք՝ օգտատերերը հայտնել էին, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին։ Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի ենթարկողը` ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին` Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել է «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանի վրա։ Կադրերում անձամբ Ժաննա Ասատրյանն էլ է երևում։
Հունիսի 2-ին Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղում էլ ՔՊ աջակիցները
հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ Դեպքի առնչությամբ ՔԿ–ում 2 հաղորդում է ստացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, ինչպես նաև քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով: