https://arm.sputniknews.ru/20260603/artikum-tsetsi-en-entarkel-hajastan-dashinqi-nerkajacucich-hakvob-harutjunjanin-102950992.html
Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին
Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին
Sputnik Արմենիա
Ըստ տեղեկությունների` ծեծի ենթարկողները ՔՊ աջակիցներ են։ 03.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-03T14:35+0400
2026-06-03T14:35+0400
2026-06-03T17:07+0400
տեսանյութեր
արթիկ
ծեծկռտուք
«մայր հայաստան» դաշինք
«քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102948814_0:57:721:462_1920x0_80_0_0_f4020ac26d65d614024d03f083774f98.jpg
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցները նախընտրական քարոզարշավի շրջանում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը և տեղեկությունը տարածվել է սոցցանցերում։Օգտատերերը հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, ցերեկը։Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայում վարորդի հատվածում նստած է ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել վարորդին։Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի ենթարկողը` ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին` Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել է Հակոբ Հարությունյանի վրա։ Կադրերում անձամբ Ժաննա Ասատրյանն էլ է երևում։ Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղում էլ ՔՊ աջակիցները հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ Այս դեպքի առնչությամբ նույնպես տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ՔՊ–ականները հարվածում էին 3-րդ համարի շապիկով անձանց, այդ թվում կանանց (նրանց թվում նաև հղի կար)։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ հարձակվողները, բացի ՔՊ–ականներից նաև ԵԿՄ անդամներ էին։Դեպքի առնչությամբ ՔԿ–ում 2 հաղորդում է ստացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, ինչպես նաև քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով:
արթիկ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին
Sputnik Արմենիա
Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին
2026-06-03T14:35+0400
true
PT0M31S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/03/102948814_0:0:721:540_1920x0_80_0_0_3e3c4c52942e153a8a377bc15d323d2f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, արթիկ, ծեծկռտուք, «մայր հայաստան» դաշինք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
տեսանյութեր, видео, արթիկ, ծեծկռտուք, «մայր հայաստան» դաշինք, «քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քպ)
Արթիկում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին
14:35 03.06.2026 (Թարմացված է: 17:07 03.06.2026) Ըստ տեղեկությունների` ծեծի ենթարկողները ՔՊ աջակիցներ են։
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աջակիցները նախընտրական քարոզարշավի շրջանում ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը և տեղեկությունը տարածվել է
սոցցանցերում։ «Դեպքի վերաբերյալ ՆԳ ոստիկանությունը հաղորդում է ստացել, փոխանցել է ՀՀ քննչական կոմիտեին»,– այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՆԳՆ ոստիկանությունից։
Օգտատերերը հայտնել են, որ դեպքը տեղի է ունեցել հունիսի 2-ին, ցերեկը։
Տեսանյութում երևում է, որ մի տղամարդ մեքենայում վարորդի հատվածում նստած է ու մի քանի անձ հարվածներ են հասցնում նրան։ Մի փոքր անց, երիտասարդներից մեկը նստում է այդ մեքենան` վարորդի կողքի նստատեղին, ու սկսում բռունցքներով հարվածել վարորդին։
Ըստ որոշ տեղեկությունների` ծեծի ենթարկողը` ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու Ժաննա Ասատրյանի որդին` Սիփան Գրիգորյանն իր ընկերների հետ հարձակվել է Հակոբ Հարությունյանի վրա։ Կադրերում անձամբ Ժաննա Ասատրյանն էլ է երևում։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Մասիս համայնքի Նոր Կյուրին գյուղում էլ ՔՊ աջակիցները
հարձակվել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի թիմակիցների վրա։ Այս դեպքի առնչությամբ նույնպես տեսանյութ էր տարածվել, որտեղ երևում էր, որ ՔՊ–ականները հարվածում էին 3-րդ համարի շապիկով անձանց, այդ թվում կանանց (նրանց թվում նաև հղի կար)։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ հարձակվողները, բացի ՔՊ–ականներից նաև ԵԿՄ անդամներ էին։
Դեպքի առնչությամբ ՔԿ–ում 2 հաղորդում է ստացվել։ Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության, խուլիգանության, ինչպես նաև քարոզչություն կատարելուն խոչընդոտելու հատկանիշներով: