https://arm.sputniknews.ru/20260602/tashiri-fabrikaji-150-ashkhatvoghi-kanchel-en-qk-karapetjany-varchakan-resursi-kirarman-masin-102913877.html
Տաշիրի ֆաբրիկայի 150 աշխատողի կանչել են ՔԿ. Կարապետյանը` վարչական ռեսուրսի կիրառման մասին
Տաշիրի ֆաբրիկայի 150 աշխատողի կանչել են ՔԿ. Կարապետյանը` վարչական ռեսուրսի կիրառման մասին
Sputnik Արմենիա
Սամվել Կարապետյանը նշում է, որ Տաշիրի կարի ֆաբրիկայի աշխատակիցներին հրավիրել են ՔԿ։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T18:05+0400
2026-06-02T18:05+0400
2026-06-02T18:08+0400
տաշիր
հակակոռուպցիոն կոմիտե
դատարան
սամվել կարապետյան
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905932_0:67:1280:787_1920x0_80_0_0_bfcbb7dba79a6fc5b5555146fe28a0ab.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից և աջակիցներից 500 անձի ձերբակալել են, որոնցից 30-40–ն են գործով անցնում։ Այս մասին դատական նիստից առաջ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններին։Նշենք, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, որտեղ պնդում են, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները ընտրակաշառք են բաժանում։Կոմիտեից նաև ձայնագրություններ են հրապարակում ենթադրյալ նյութապես շահագրգռելու մասին։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
տաշիր
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102905932_72:0:1209:853_1920x0_80_0_0_407862bdfe5b4221509cc8829b680c52.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տաշիր, հակակոռուպցիոն կոմիտե, դատարան, սամվել կարապետյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
տաշիր, հակակոռուպցիոն կոմիտե, դատարան, սամվել կարապետյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ
Տաշիրի ֆաբրիկայի 150 աշխատողի կանչել են ՔԿ. Կարապետյանը` վարչական ռեսուրսի կիրառման մասին
18:05 02.06.2026 (Թարմացված է: 18:08 02.06.2026) Սամվել Կարապետյանը նշում է, որ Տաշիրի կարի ֆաբրիկայի աշխատակիցներին հրավիրել են ՔԿ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամներից և աջակիցներից 500 անձի ձերբակալել են, որոնցից 30-40–ն են գործով անցնում։ Այս մասին դատական նիստից առաջ ասաց «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը` անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի գործողություններին։
Նշենք, որ նախընտրական քարոզարշավի մեկնարկից ի վեր Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ է տարածում, որտեղ պնդում են, թե «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն ու աջակիցները ընտրակաշառք են բաժանում։
Կոմիտեից նաև ձայնագրություններ են հրապարակում ենթադրյալ նյութապես շահագրգռելու մասին։
«Տաշիրի կարի ֆաբրիկայից 150 աշխատողի` ոչ ղեկավարներին, ծանուցում են ուղարկել և վաղը հրավիրել են քննչական։ Դա ի՞նչ է, վարչական ռեսուրսի կիրառում չէ՞»,– ասաց Կարապետյանը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։