00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու 5 անդամի արդարացման վճիռն անփոփոխ է մնացել

© Photo : Facebook / David Sargsyan / Դավիթ ՍարգսյանДавид Саркисян
Давид Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Դատավորները եղել են Կարեն Հովհաննիսյանը, Աննա Մաթևոսյանը, Վաչե Մարգարյանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը և անփոփոխ է թողել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը։ Այս մասին հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Մելիքյանը նշել է, որ դատավորները եղել են Կարեն Հովհաննիսյանը, Աննա Մաթևոսյանը, Վաչե Մարգարյանը։
«Քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենա ավագանու որոշմամբ հանձնել էին Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,– հիշեցրել է Մելիքյանը։
Դավիթ Սարգսյանը կալանավորվեց 2024 թվականի մայիսի 27-ին, սակայն կալանքը 20-րդ օրը վերացվեց. վերաքննիչ դատարանն այն ճանաչեց ոչ իրավաչափ։ Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը, որը ևս վերադաս մարմնի կողմից վերացվեց։ Այնուհետև նախաքննական մարմինը միջնորդեց նոր խափանման միջոցի համար` վարչական հսկողություն։ 2025 թվականի հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ այս խափանման միջոցը ևս վերացվել է, սակայն չբացակայելու արգելքը պահպանվել է։Բացակայելու արգելքը վերացվեց օգոստոսի 4-ին։
Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի նկատմամբ արդարացման վերդիկտ կայացվեց հունվարի 16-ին։
Լրահոս
0