https://arm.sputniknews.ru/20250804/stepanakerti-qaghaqapeti-nkatmamb-khapanman-mijvoc-kirarvats-bacakajelu-argelqy-evs-veracvec-91970629.html
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը ևս վերացվեց
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը ևս վերացվեց
Sputnik Արմենիա
Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը։ 04.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-04T16:28+0400
2025-08-04T16:28+0400
2025-08-04T16:28+0400
հայաստան
դատարան
ստեփանակերտ
դավիթ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25391769_0:90:1600:991_1920x0_80_0_0_21c683b23dac89079e536660477c961e.jpg
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Դատարանը որոշել է փոխել Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների խափանման միջոց վարչական հսկողությունը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։Ի սկզբանե Դավիթ Սարգսյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցն էր կիրառվել՝ կալանք, սակայն 20-րդ օրը վերացվեց. վերաքննիչ դատարանն այն ճանաչեց ոչ իրավաչափ։ Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը, որը ևս վերադաս մարմնի կողմից վերացվեց։ Այնուհետև նախաքննական մարմինը միջնորդեց նոր խափանման միջոցի համար` վարչական հսկողություն։ Հունվարի 29-ին հայտնի դարձավ, որ այս խափանման միջոցը ևս վերացվել է, սակայն չբացակայելու արգելքը պահպանվել է։Նա նշել է, որ Ստեփանակերտի քաղաքապետն այս ամոթալի գործով հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից` նախ` բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք»։Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձանձ հետ դրանք օգտագործելու մեջ։
ստեփանակերտ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/12/25391769_177:0:1600:1067_1920x0_80_0_0_a8ae4ae42feb1a454e7fdcc6905bfb15.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, դատարան, ստեփանակերտ, դավիթ սարգսյան
հայաստան, դատարան, ստեփանակերտ, դավիթ սարգսյան
Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց կիրառված բացակայելու արգելքը ևս վերացվեց
Դատարանը բավարարել է պաշտպանների միջնորդությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Դատարանը որոշել է փոխել Ստեփանակերտի նախկին քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու հինգ անդամների խափանման միջոց վարչական հսկողությունը։ Տեղեկությունը հայտնում է փաստաբան
Ռուբեն Մելիքյանը։
Ի սկզբանե Դավիթ Սարգսյանի նկատմամբ ամենախիստ խափանման միջոցն էր կիրառվել՝
կալանք, սակայն 20-րդ օրը վերացվեց. վերաքննիչ դատարանն այն ճանաչեց ոչ իրավաչափ։ Դրանից հետո նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը, որը ևս վերադաս մարմնի կողմից վերացվեց։ Այնուհետև նախաքննական մարմինը միջնորդեց նոր խափանման միջոցի համար`
վարչական հսկողություն։ Հունվարի 29-ին
հայտնի դարձավ, որ այս խափանման միջոցը ևս վերացվել է, սակայն չբացակայելու արգելքը պահպանվել է։
«Այսօր «Ստեփանակերտի գործով» հերթական դատական նիստն էր։ Մեղադրյալի աթոռին են Արցախի մայրաքաղաքի քաղաքապետն ու ավագանու հինգ անդամները։ Դատարանն ավարտեց մեղադրանքի կողմի ապացույցների հետազոտումը, որից հետո մենք միջնորդեցինք վերացնել մեղադրյալների նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը։ Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել»,– գրել է Մելիքյանը ֆեյսբուքյան էջում։
Նա նշել է, որ Ստեփանակերտի քաղաքապետն այս ամոթալի գործով հետապնդման է ենթարկվում 2024թ. հունիսից` նախ` բանտային կալանք, հետո՝ տնային կալանք, հետո՝ մոտ 5 ամիս «կիսատնային կալանք»։
Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը մեղադրվում է խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով խարդախություն անելու, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր պատրաստելու և 3 անձանձ հետ դրանք օգտագործելու մեջ։