https://arm.sputniknews.ru/20260602/qarvozarshavn-anazniv-e-tarvum-qvevov-hajastanum-ishkhanapvokhutjan-harc-chi-lutsvi-manukjan-102907010.html
Քարոզարշավն անազնիվ է տարվում, քվեով Հայաստանում իշխանափոխության հարց չի լուծվի. Մանուկյան
Քարոզարշավն անազնիվ է տարվում, քվեով Հայաստանում իշխանափոխության հարց չի լուծվի. Մանուկյան
Sputnik Արմենիա
Քաղաքական գործիչը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի իշխանությունները գործի են դրել բոլոր վարչական լծակները։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T16:27+0400
2026-06-02T16:27+0400
2026-06-02T16:27+0400
տեսանյութեր
տեսանյութ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
հայաստան
քարոզարշավ
վազգեն մանուկյան
մոսկվա
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102902130_0:0:1920:1080_1920x0_80_0_0_fdb323f50d7972094d65773c0163719a.jpg
Հայաստանում նախընտրական քարոզարշավն անազնիվ է տարվում, և քվեարկության միջոցով իշխանափոխության հարցը չի լուծվի։ Մոսկվայում Լազարևյան ակումբի արտակարգ նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը։Այնինչ, քաղաքական գործչի կարծիքով, արդեն իսկ նախընտրական քարոզարշավն անազնիվ է տարվում։ Նրա խոսքով՝ կալանավորվել են հարյուրավոր մարդիկ, գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ ունեինք, բայց զրոյական կետից չսկսեցի․ Ռոբերտ Քոչարյան«Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ մարդիկ գնան, ինչ-որ թղթեր գցեն արկղերի մեջ, և Նիկոլ Փաշինյանն ասի՝ ես պարտվել եմ, որից հետո հեռանա», – նկատում է Մանուկյանը:Նա կարծում է, որ նման սցենար հանրապետությունում հնարավոր չէ։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
մոսկվա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Вазген Манукян о выборах в Армении
Sputnik Արմենիա
Вазген Манукян о выборах в Армении
2026-06-02T16:27+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102902130_251:0:1691:1080_1920x0_80_0_0_d367bddc4ad50328c531603dcc38d592.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, քարոզարշավ, վազգեն մանուկյան, մոսկվա, видео
տեսանյութեր, տեսանյութ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, հայաստան, քարոզարշավ, վազգեն մանուկյան, մոսկվա, видео
Քարոզարշավն անազնիվ է տարվում, քվեով Հայաստանում իշխանափոխության հարց չի լուծվի. Մանուկյան
Քաղաքական գործիչը նշում է, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի իշխանությունները գործի են դրել բոլոր վարչական լծակները։
Հայաստանում նախընտրական քարոզարշավն անազնիվ է տարվում, և քվեարկության միջոցով իշխանափոխության հարցը չի լուծվի։ Մոսկվայում Լազարևյան ակումբի արտակարգ նիստի ժամանակ այս մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ԱԺՄ առաջնորդ Վազգեն Մանուկյանը։
«Եթե նորմալ ընտրություններ լինեին, Նիկոլ Փաշինյանը կպարտվեր, որովհետև քվեների քանակը, որ կստանա ընդդիմությունը, շատ ավելի մեծ է, քան այն, որ կստանա ընդդիմությունը», – ասել է նա:
Այնինչ, քաղաքական գործչի կարծիքով, արդեն իսկ նախընտրական քարոզարշավն անազնիվ է տարվում։ Նրա խոսքով՝ կալանավորվել են հարյուրավոր մարդիկ, գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։
«Ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, երբ մարդիկ գնան, ինչ-որ թղթեր գցեն արկղերի մեջ, և Նիկոլ Փաշինյանն ասի՝ ես պարտվել եմ, որից հետո հեռանա», – նկատում է Մանուկյանը:
Նա կարծում է, որ նման սցենար հանրապետությունում հնարավոր չէ։
«Չի՛ լինի նման բան։ Այսինքն՝ Հայաստանում կլինի իշխանության համար պայքար։ Եվ այդ պայքարը կտանի իշխանությունը։ Սա պետք է հասկանալ։ Քվեարկությամբ այս հարցը չի լուծվի, թեև քվեարկության արդյունքները ընդդիմության օգտին կլինեն», – համոզված է նախկին վարչապետը։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։