https://arm.sputniknews.ru/20260602/ter-petrvosjani-het-kvonflikt-uneinq-bajc-zrvojakan-ketic-chskseci-rvobert-qvocharjan-102896871.html
Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ ունեինք, բայց զրոյական կետից չսկսեցի․ Ռոբերտ Քոչարյան
Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ ունեինք, բայց զրոյական կետից չսկսեցի․ Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
Քոչարյանի կարծիքով՝ արդյունավետ կառավարման մոդելով պետք է կատարված աշխատանքը շարունակել։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T14:35+0400
2026-06-02T14:35+0400
2026-06-02T14:37+0400
ռոբերտ քոչարյան
քարոզարշավ
ընտրություններ
ազգային ժողովի ընտրություններ
«հայաստան» դաշինք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102649086_0:101:1080:709_1920x0_80_0_0_762196b3631fe4580a2a378c1e45d565.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Բանակցությունները զրոյական կետից չեն սկսվելու, այլ եղած դրական առաջընթացը շարունակվելու է, իսկ եղած բացասականը՝ կանգնեցվելու։ Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասած ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։Վստահ է, որ սա է արդյունավետ կառավարման մոդելը՝ շարունակելու արված աշխատանքը։ Փոխարենը, երբ մարդը գալիս է ու հայտարարում՝ եղածը պետք է քանդել, նորից սկսել կառուցել, կա՛մ հիմարություն է անում, կա՛մ մեծ սպառնալիք ստեղծում Հայաստանի համար։Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում չեն սկսելու բանակցությունները զրոյական կետից։ Անդրադառնալով խաղաղության նախաստորագրված փաստաթղթին՝ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունը չեն չեղարկելու, այլ համալրելու են մեկ-երկու հավելվածներով։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/1b/102649086_200:75:1060:720_1920x0_80_0_0_bee40fc4c7b5890449b46eb55e7f2d94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք
ռոբերտ քոչարյան, քարոզարշավ, ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ, «հայաստան» դաշինք
Տեր-Պետրոսյանի հետ կոնֆլիկտ ունեինք, բայց զրոյական կետից չսկսեցի․ Ռոբերտ Քոչարյան
14:35 02.06.2026 (Թարմացված է: 14:37 02.06.2026) Քոչարյանի կարծիքով՝ արդյունավետ կառավարման մոդելով պետք է կատարված աշխատանքը շարունակել։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Բանակցությունները զրոյական կետից չեն սկսվելու, այլ եղած դրական առաջընթացը շարունակվելու է, իսկ եղած բացասականը՝ կանգնեցվելու։ Այսօր Տավուշում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասած ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
«Մենք զրոյական կետից սկսող չենք։ Ես փոխարինեցի Լևոն Տեր-Պետրոսյանին, մեր ընտրություններն արտահերթ էին, մենք կոնֆլիկտ ենք ունեցել, բայց ընտրվելուց հետո չեմ ասել, որ զրոյական կետից ենք սկսում։ Եթե լավ բան կա արած, լավը շարունակիր, վատ բան կա արած, վատը ստոպ տուր, հետ պտտացրու, բայց առաջ շարժվիր»,- ասաց Քոչարյանը։
Վստահ է, որ սա է արդյունավետ կառավարման մոդելը՝ շարունակելու արված աշխատանքը։ Փոխարենը, երբ մարդը գալիս է ու հայտարարում՝ եղածը պետք է քանդել, նորից սկսել կառուցել, կա՛մ հիմարություն է անում, կա՛մ մեծ սպառնալիք ստեղծում Հայաստանի համար։
Ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, որ իշխանության գալու դեպքում չեն սկսելու բանակցությունները զրոյական կետից։ Անդրադառնալով խաղաղության նախաստորագրված փաստաթղթին՝ Քոչարյանը նշել էր, որ ստորագրությունը չեն չեղարկելու, այլ համալրելու են մեկ-երկու հավելվածներով։
ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։