00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Կոբախիձեն հնարավոր է համարել ՀՀ–ի ընդգրկումը Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգծի նախագծում

© Photo : Government of GeorgiaԻրակլի Կոբախիձե
Իրակլի Կոբախիձե - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2026
Բաժանորդագրվել
Թբիլիսին մեծ նշանակություն է տալիս Երևանի հետ գործակցությանը։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Վրաստանը պատրաստ է խորացնել գործակցությունը Հայաստանի հետ, այդ թվում՝ տարանցիկ հաղորդակցության զարգացման գործում։ Բաքու-Թբիլիսի-Կարս նոր երկաթուղային գծի բացման հանդիսավոր արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
«Երբ մենք խոսում ենք Վրաստանի կապող գործառույթի զարգացման մասին՝ Հայաստանին մեծ նշանակություն ենք տալիս ու պատրաստ ենք առավելագույնս խորացնել համագործակցությունն ու գործընկերությունը մեր հայ բարեկամների հետ, այդ թվում`տարանցիկ գործառույթի զարգացման գործում: Մեր կողմից այդ հարցում կլինի առավելագույն ակտիվություն», - ասել է Կոբախիձեն։
Պատասխանելով Բաքու-Թբիլիսի-Կարս նախագծում Հայաստանի հնարավոր ընդգրկման մասին հարցին՝ Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա հնարավոր է։
Հիշեցնենք` 827 կմ երկարությամբ գծի շինարարությունը սկսվեց 2008 թվականի նոյեմբերին: Նախագծի շահագործման հանձնման օրը բազմիցս հետաձգվեց։ Տեխնիկապես Բաքու-Թբիլիսի-Կարս գծի շինարարությունն ավարտվեց 2017-ի հոկտեմբերին, և բացվեց բեռնատար երթևեկությունը: Այս գծով բեռնափոխադրումների ծավալը հեռանկարում կարող է հասնել տարեկան մինչև 15 մլն տոննայի։
Այսօր Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտնել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակությունն արդիականացման արդյունքում ավելացել է տարեկան մինչև 5 մլն տոննա: Ծրագրի շրջանակում վերանորոգվել և վերակառուցվել է գործող երկաթուղային ցանցի 153 կմ հատվածը, ինչպես նաև կառուցվել է 27 կմ երկարությամբ նոր երկաթուղային գիծ:
Բաքու-Թբիլիսի-Կարս գիծը «Միջին միջանցքի» (Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղի) առանցքային բաղադրիչներից մեկն է։ Գծի ամբողջական շահագործման արդյունքում նախագծի թողունակությունը կավելանա մինչև տարեկան 5 մլն տոննա (տարեկան 1 մլն տոննայից):
Լրահոս
0