https://arm.sputniknews.ru/20260602/vrastanum-pashtvonapes-gvortsarkvel-e-baqutbilisikars-erkatgitsy-102903315.html
Վրաստանում պաշտոնապես գործարկվել է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը
Վրաստանում պաշտոնապես գործարկվել է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը
Sputnik Արմենիա
Վրաստանի վարչապետի խոսքով` երկաթգիծը կարևոր դեր է խաղում Միջին միջանցքի զարգացման գործում։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T15:58+0400
2026-06-02T15:58+0400
2026-06-02T16:01+0400
վրաստանի հանրապետություն
երկաթուղի
բաքու
կարս
թբիլիսի
իրակլի կոբախիձե
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102903122_0:0:1600:900_1920x0_80_0_0_79f5343ee9b7917eab4d4261e4e3ab85.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Վրաստանը պաշտոնապես շահագործման է հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որն ամբողջ հզորության հասնելու դեպքում կկարողանա տարեկան մինչև 5 մլն տոննա բեռ տեղափոխել: Բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։Կոբախիձեի խոսքով՝ նախագիծը պատմական նշանակություն ունի և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության վառ օրինակ է: Նա նշել է, որ երթուղու թողունակության ավելացումը թույլ կտա էապես ավելացնել տարածաշրջանի տարանցիկ ներուժը և բարձրացնել Միջին միջանցքի մրցունակությունը:Կոբախիձեն ընդգծել է, որ երկաթուղու` 180 կմ երկարությամբ վրացական հատվածը դարձել է տարածաշրջանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Աշխատանքների շրջանակում վերակառուցվել են գոյություն ունեցող 153 կմ գծեր, և կառուցվել է ևս 27 կմ-անոց` ժամանակակից պահանջներին համապատասխանող հատված:Վարչապետը նշել է, որ գիծը կարևոր դեր է խաղում Միջին միջանցքի զարգացման գործում, որի նշանակությունն աճում է Եվրոպայի և Ասիայի միջև այլընտրանքային և անվտանգ երթուղիների պահանջարկի ֆոնին:2017 թվականից գիծն աշխատում է փորձնական ռեժիմով։ Այդ ընթացքում փոխադրվել է ավելի քան 1,8 մլն տոննա բեռ, այդ թվում` մոտ 90 հազար կոնտեյներ։ Կոբախիձեի խոսքով՝ այդ ցուցանիշները հաստատել են նախագծի լոգիստիկ և տնտեսական բարձր ներուժը:Քիչ արդյունավետ երթուղի. ի՞նչ է թաքնված Երևանի` Ախալքալաք-Կարս երկաթգծին միանալու հետևում
վրաստանի հանրապետություն
բաքու
կարս
թբիլիսի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102903122_173:0:1373:900_1920x0_80_0_0_c59814a90a3af29a8dd49e9b191f4d89.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վրաստանի հանրապետություն, երկաթուղի, բաքու, կարս, թբիլիսի, իրակլի կոբախիձե
վրաստանի հանրապետություն, երկաթուղի, բաքու, կարս, թբիլիսի, իրակլի կոբախիձե
Վրաստանում պաշտոնապես գործարկվել է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը
15:58 02.06.2026 (Թարմացված է: 16:01 02.06.2026) Վրաստանի վարչապետի խոսքով` երկաթգիծը կարևոր դեր է խաղում Միջին միջանցքի զարգացման գործում։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Վրաստանը պաշտոնապես շահագործման է հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որն ամբողջ հզորության հասնելու դեպքում կկարողանա տարեկան մինչև 5 մլն տոննա բեռ տեղափոխել: Բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերը մեջբերում է
ՌԻԱ Նովոստին։
Կոբախիձեի խոսքով՝ նախագիծը պատմական նշանակություն ունի և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության վառ օրինակ է: Նա նշել է, որ երթուղու թողունակության ավելացումը թույլ կտա էապես ավելացնել տարածաշրջանի տարանցիկ ներուժը և բարձրացնել Միջին միջանցքի մրցունակությունը:
Կոբախիձեն ընդգծել է, որ երկաթուղու` 180 կմ երկարությամբ վրացական հատվածը դարձել է տարածաշրջանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Աշխատանքների շրջանակում վերակառուցվել են գոյություն ունեցող 153 կմ գծեր, և կառուցվել է ևս 27 կմ-անոց` ժամանակակից պահանջներին համապատասխանող հատված:
Վարչապետը նշել է, որ գիծը կարևոր դեր է խաղում Միջին միջանցքի զարգացման գործում, որի նշանակությունն աճում է Եվրոպայի և Ասիայի միջև այլընտրանքային և անվտանգ երթուղիների պահանջարկի ֆոնին:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է՛լ ավելի է մերձեցնում Եվրոպան և Ասիան և ուժեղացնում է մեր տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը գլոբալ առևտրալոգիստիկ համակարգում», - հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
2017 թվականից գիծն աշխատում է փորձնական ռեժիմով։ Այդ ընթացքում փոխադրվել է ավելի քան 1,8 մլն տոննա բեռ, այդ թվում` մոտ 90 հազար կոնտեյներ։ Կոբախիձեի խոսքով՝ այդ ցուցանիշները հաստատել են նախագծի լոգիստիկ և տնտեսական բարձր ներուժը: