https://arm.sputniknews.ru/20260602/gazy-eraki-ktankana-pvordzagety-eatm-ic-hajastani-hnaravvor-durs-galu-hetevanqneri-masin-102911906.html
Գազը եռակի կթանկանա. փորձագետը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին
Գազը եռակի կթանկանա. փորձագետը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին
Sputnik Արմենիա
Հակառակ Ռուսաստանի ցանկությանը, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կգործեն գնագոյացման բոլորովին այլ մեխանիզմներ։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T19:49+0400
2026-06-02T19:49+0400
2026-06-02T19:57+0400
գազ
ռուսաստան
հայաստան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:3103:1745_1920x0_80_0_0_6efb98600b4c055d4d2c8842ce89a7f7.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի մատակարարումը հանրապետություն կիրականացվի արդեն այլ պայմաններով, իսկ վառելիքի գինը կբարձրանա երեք անգամ: Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Վարազդատ Ղազարյանը։Ղազարյանը կարծում է, որ այդ դեպքում Հայաստանի համար գազի գինը կարող է էապես աճել և մոտենալ այլ արտասահմանյան սպառողների համար գործող գների մակարդակին:«Թող տպավորություն չստեղծվի, թե թանկացումը Ռուսաստանի կամ «Գազպրոմի» ցանկության հարց է։ Իրականում խոսքը կանոնների և պարտավորությունների մասին է, որոնք գործում են նման դեպքերում», - նշել է գիտնականը։Ղազարյանի խոսքով՝ հանրապետություն գազի մատակարարման հիմնական աղբյուրը մնում է Ռուսաստանը։«Որոշակի ծավալներ գալիս են Իրանից, սակայն այստեղ կան տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումներ», - ընդգծել է Ղազարյանը:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվայից նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/09/37316853_0:0:2731:2048_1920x0_80_0_0_4019cca18ec8859a03d6871a630009a5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գազ, ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
գազ, ռուսաստան, հայաստան, եվրասիական տնտեսական միություն (եատմ)
Գազը եռակի կթանկանա. փորձագետը՝ ԵԱՏՄ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու հետևանքների մասին
19:49 02.06.2026 (Թարմացված է: 19:57 02.06.2026) Հակառակ Ռուսաստանի ցանկությանը, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կգործեն գնագոյացման բոլորովին այլ մեխանիզմներ։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու դեպքում գազի մատակարարումը հանրապետություն կիրականացվի արդեն այլ պայմաններով, իսկ վառելիքի գինը կբարձրանա երեք անգամ: Այս մասին Sputnik-ին տված հարցազրույցում ասել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԳԱ թղթակից անդամ Վարազդատ Ղազարյանը։
«Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կգործեն գնագոյացման բոլորովին այլ մեխանիզմներ։ «Գազպրոմն» այլևս չի կարողանա գազ մատակարարել այսօրվա պայմաններով։ Դա օրենսդրության և առևտրի գործող կանոնների խնդիր է», - պարզաբանեց նա։
Ղազարյանը կարծում է, որ այդ դեպքում Հայաստանի համար գազի գինը կարող է էապես աճել և մոտենալ այլ արտասահմանյան սպառողների համար գործող գների մակարդակին:
«Թող տպավորություն չստեղծվի, թե թանկացումը Ռուսաստանի կամ «Գազպրոմի» ցանկության հարց է։ Իրականում խոսքը կանոնների և պարտավորությունների մասին է, որոնք գործում են նման դեպքերում», - նշել է գիտնականը։
Ղազարյանի խոսքով՝ հանրապետություն գազի մատակարարման հիմնական աղբյուրը մնում է Ռուսաստանը։
«Որոշակի ծավալներ գալիս են Իրանից, սակայն այստեղ կան տեխնիկական և ենթակառուցվածքային սահմանափակումներ», - ընդգծել է Ղազարյանը:
Նա հավելել է, որ Հայաստանի համար գազի միակ հուսալի արտաքին մատակարարը մնում է «Գազպրոմը»։ Մասնագետի խոսքով՝ երկրի ողջ գազային ենթակառուցվածքը, ներառյալ ստորգետնյա գազի պահեստարանը, ընկերության սեփականությունն է: Այնպես որ, ռուսական գազին լիարժեք այլընտրանք այսօր, ըստ էության, չկա։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Երևանը Մոսկվայից
նամակ է ստացել բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստների մատակարարման մասին համաձայնագրի միակողմանի չեղարկման հնարավորության մասին: Նամակում ասվում է, որ եթե Հայաստանը շարունակի ԵՄ-ին անդամակցելու գործընթացը, ռուսական կողմը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել 2013թ. դեկտեմբերի 2-ին Ռուսաստանի և Հայաստանի կառավարությունների միջև բնական գազի, նավթամթերքի և չմշակված բնական ալմաստների մատակարարման ոլորտում համագործակցության մասին համաձայնագիրը:
Ռուսաստանը Հայաստանին գազ է մատակարարում 1000 խմ-ի դիմաց 177 դոլարով։ Միևնույն ժամանակ, գազի արժեքը ԵՄ երկրների մեծ մասի համար կազմում է մոտ 600 դոլար: