https://arm.sputniknews.ru/20260602/ekeghecin-qaghaqakanutjan-mej-nergravvats-che-katvoghikvosy-bagrat-srbazani-masin-ev-voch-miajn-102912303.html
Եկեղեցին քաղաքականության մեջ ներգրավված չէ․ կաթողիկոսը՝ Բագրատ սրբազանի մասին և ոչ միայն
Եկեղեցին քաղաքականության մեջ ներգրավված չէ․ կաթողիկոսը՝ Բագրատ սրբազանի մասին և ոչ միայն
Sputnik Արմենիա
Վեհափառը շեշտեց, որ Բագրատ սրբազանին վերագրվող մեղադրանքները բացարձակ անհիմն են։ 02.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-02T17:48+0400
2026-06-02T17:48+0400
2026-06-02T20:10+0400
բագրատ սրբազան
կաթողիկոս
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102913404_10:0:1278:713_1920x0_80_0_0_f2cf0d39c6850bad951dd90ac18ec081.jpg
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եկեղեցին քաղաքականության մեջ ներգրավված չէ, և բոլոր կուսակցությունների անդամները հայ եկեղեցու զավակներ են։ Մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, որը, ըստ էության, ինչ-որ պահի դարձավ ընդդիմադիր շարժման առաջնորդը, վեհափառը հիշեցրեց՝ ի սկզբանե սրբազանի առաջնորդած շարժումը սկսվեց Տավուշի սահմանազատման գործընթացով պայմանավորված, և այն քաղաքական չէր։«Հարցը քննարկվեց եկեղեցական շրջանակում, Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրում շարժումը։ Մենք Բագրատ սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրինք իր հոգևոր գործունեությունը, հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը»,- նշեց կաթողիկոսը։Վեհափառը միաժամանակ շեշտեց, որ սրբազանին վերագրվող մեղադրանքներն անհիմն են, քանի որ նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է։Ինչ վերաբերում է եկեղեցուն ուղղված մեղադրանքներին՝ այլ երկրի գործակալ լինելու կամ այլ երկրի շահերին ծառայելու վերաբերյալ, կաթողիկոսն անհեթեթ ու անհիմն անվանեց, այդ թվում՝ Եզրաս սրբազանին վերագրվող «ԿԳԲ գործակալ լինելու» մեղադրանքները։«Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում, այնպես որ, այդ բոլորը, թերևս, ի գործ է դրվում ժողովրդի մոտ սխալ կարծիք ու պատկեր ձևավորելու եկեղեցու վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ եկեղեցին հավատ չի ընծայում նման տեսակի զրպարտչական մեղադրանքներին»,- նշեց վեհափառը։Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Բագրատ սրբազանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են. Վեհափառ
Sputnik Արմենիա
Բագրատ սրբազանին առաջադրված մեղադրանքներն անհիմն են. Վեհափառ
2026-06-02T17:48+0400
true
PT2M37S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/02/102913404_168:0:1119:713_1920x0_80_0_0_e004e7f382ed9ab834e7070403959687.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բագրատ սրբազան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
բագրատ սրբազան, կաթողիկոս, ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, видео
Եկեղեցին քաղաքականության մեջ ներգրավված չէ․ կաթողիկոսը՝ Բագրատ սրբազանի մասին և ոչ միայն
17:48 02.06.2026 (Թարմացված է: 20:10 02.06.2026) Վեհափառը շեշտեց, որ Բագրատ սրբազանին վերագրվող մեղադրանքները բացարձակ անհիմն են։
ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Եկեղեցին քաղաքականության մեջ ներգրավված չէ, և բոլոր կուսակցությունների անդամները հայ եկեղեցու զավակներ են։ Մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։
«Սակայն մեր երկրին, մեր ժողովրդին հուզող հարցերի ու խնդիրների առնչությամբ, որոնք հանրային հնչեղություն են ստացել և վտանգաշատ իրավիճակների առջև կարող են կանգնեցնել մեր ժողովրդին, եկեղեցու առաջնային պարտականություն ունի այդ հարցերի առնչությամբ իր խոսքը հնչեցնել, դիրքորոշումն արտահայտել՝ ի պաշտպանություն մեր ժողովրդի և հայրենիքի շահերի»,- ասաց վեհափառը՝ անդրադառնալով եկեղեցու կողմից գործող իշխանությունների գործունեության վերաբերյալ հնչած նաև կոշտ հայտարարություններին։
Ինչ վերաբերում է Բագրատ սրբազանին, որը, ըստ էության, ինչ-որ պահի դարձավ ընդդիմադիր շարժման առաջնորդը, վեհափառը հիշեցրեց՝ ի սկզբանե սրբազանի առաջնորդած շարժումը սկսվեց Տավուշի սահմանազատման գործընթացով պայմանավորված, և այն քաղաքական չէր։
«Հարցը քննարկվեց եկեղեցական շրջանակում, Բագրատ սրբազանը հայտարարեց, որ քաղաքական բնույթ չի կրում շարժումը։ Մենք Բագրատ սրբազանին պատգամեցինք, որ այսպիսի իրավիճակներում առաջնորդը պետք է լինի իր ժողովրդի կողքին՝ հանդես գալու իր հավատավոր զավակների իրավունքների պաշտպանության դիրքերից։ Հետո շարժումը որոշակի փոփոխություններ կրեց, և Բագրատ սրբազանը քաղաքական գործընթացների մեջ մտավ։ Այդ պահին մենք կասեցրինք իր հոգևոր գործունեությունը, հետո արդեն տեղի ունեցավ ձերբակալությունը»,- նշեց կաթողիկոսը։
Վեհափառը միաժամանակ շեշտեց, որ սրբազանին վերագրվող մեղադրանքներն անհիմն են, քանի որ նա հայրենասեր, ազգանվեր եկեղեցական է։
Ինչ վերաբերում է եկեղեցուն ուղղված մեղադրանքներին՝ այլ երկրի գործակալ լինելու կամ այլ երկրի շահերին ծառայելու վերաբերյալ, կաթողիկոսն անհեթեթ ու անհիմն անվանեց, այդ թվում՝ Եզրաս սրբազանին վերագրվող «ԿԳԲ գործակալ լինելու» մեղադրանքները։
«Որևէ երկրի շահերին մեր եկեղեցին ծառայություն չի մատուցում, այնպես որ, այդ բոլորը, թերևս, ի գործ է դրվում ժողովրդի մոտ սխալ կարծիք ու պատկեր ձևավորելու եկեղեցու վերաբերյալ։ Ես վստահ եմ, որ եկեղեցին հավատ չի ընծայում նման տեսակի զրպարտչական մեղադրանքներին»,- նշեց վեհափառը։
Հիշեցնենք` Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը
կալանավորվեց 2025 թ. հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը։ Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։